Թիվ 37 դպրոցի խորհրդի նախագահին քաղաքապետարանից կանչել են ու հրահանգավորել. Բախշյան

Կրթության փորձագետ, Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանն իր անհանգստությունն է հայտնել Երեւանի թիվ 37 դպրոցի տնօրենի ընտրության հետ կապված` հայտնելով, որ անցնելու է ոչ թե դպրոցի կոլեկտիվի կողմից ընտրված, չափանիշներին համապատասխան թեկնածու, այլ մեկը, ում նշանակումը հրահանգված է վերեւներից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում Բախշյանը գրել է. «Բա ասում եք փոխվում եք, բա ասում եք կոռուպցիայի դեմ եք պայքարում, բա ասում եք էլ ոչ մեկը, ոչ մեկի համար չմիջամտի, թե՞ այս երևույթի ժամկետն էլ է նոր տարուց հետո Ամռանը սուս ու փուս, առանց հրապարակելու պատճառների մասին, ազատեցին Երևանի քաղաքապետարանի ենթակայության թ.37 տնօրենին: Սա փաստ է այն մասին, թե որքան փակ, ոչ հրապարակային ու ոչ թափանցիկ է աշխատում քաղաքապետարանը: Դեկտեմբերի 20-ին դպրոցի նոր տնօրենի ընտրություն է նշանակված: Ինձ ահազանգել են այն մասին, որ դպրոցում կա կոլկտիվի կողմից ընդունելի թեկնածու, որը դպրոցի երկարամյա աշխատողներից է, և կա մեկ ուրիշը, որը հանրային ռադիոյի աշխատակից է, բայց ինչ-որ ժամանակ աշխատել է դպրոցում: Տեսնես նա ունի՞ վերջին 10 տարում օրենքով պահանջվող 7 տարվա մանկավարժական ստաժը: Թեև ամբողջ կոլեկտիվի կողմից նամակ են գրել քաղաքապետարան, խնդրելով հաշվի առնել նաև իրենց կարծիքը, բայց քաղաքապետարանից կանչել են խորհրդի նախագահին և ցուցում տվել, որ ընտրեն իրենց թեկնածուին: Չգիտեմ, թե ով է դպրոցի կառավարման նախագահը, բայց նա պետք է ամոթանք տար իրեն ուղղորդողներին ու վստահորեն ասեր, որ ինքն իր լիազորությունների շրջանակը չի կարող գերազանցել ու ընդամենը ընտրության գործընթացը կազմակերպողն է: Դպրոցի կոլեկտիվն էլ կառավարման խորհրդում իր երկու մանկավարժների ու ծնողների հետ համապատասխան աշխատանք պետք է տաներ ու ընտրության ժամանակ խորհրդի մյուս անդամներին համոզեր ընտրել այն թեկնածուին, ում ներկայացրած դպրոցի զարգացման ծրագիրը կբարելավեր երեխաների կրթության որակը: Սակայն վստահ եմ, որ կառավարման խորհուրդը չի էլ խորանալու թեկնածուների ներկայացրած զարգացման ծրագրերի բովանդակության վրա, այլ վերևներին հաճոյանալու համար, իրենց ձայնը տալու են նրան, ում հովանավորում է քաղաքապետարանը: Ինչո՞ւ է քաղաքապետարանը հենց այդ մեկին հովանավորում, առավել քան ակնհայտ է, քաղաքապետարանի վերևներում կանգնած մեկն է հրահանգել, ուրեմն նա էլ իր վերևներին հաճոյանալու համար է ուղղորդում այդ խորհրդին:  Ու այս ամենը՝ երեխաների կրթության որակի հաշվին: Բա ասում եք փոխվում եք, բա ասում եք կոռուպցիայի դեմ եք պայքարում, բա ասում եք էլ ոչ մեկը, ոչ մեկի համար չմիջամտի, թե՞ դրա ժամկետն էլ է նոր տարուց հետո: Այդքան չե՛նք ուզում սպասել, ուզում ենք նոր տարուց առաջ, դեկտեմբերի 20-ին Երևանի թ. 37 դպրոցում կառավարման խորհուրդը ընտրի այն թեկնածուին, ում հավաստագիրը օրինական է և ով կներկայացնի կրթությունն այդ դպրոցում կազմակերպելու առավել լավ զարգացման ծրագիր: Այս նամակը, համապատասխան հարցումներով կգնա քաղաքապետ Տարոն Մարգարյանին»:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Ե՞րբ կլինի մանդատների վերաբերյալ վերջնական որոշումը․ հարց՝ Արթուր Խաչատրյանին (video) Պուտինը կոպիտ ձևով մերժել է Փաշինյանին (video) Երվանդ Բոզոյանը չունի ձերբակալվածի կարգավիճակ, գտնվում է ազատության մեջ․ փաստաբան Այս գործընթացն իրականում մեկ նպատակ ունի՝ քաղաքական դաշտից մեկուսացնել իշխանության ամենաակտիվ և ամենապատրաստված ընդդիմախոսներից մեկին. Արմեն Հովասափյան Նիկոլը գնում է Ռուսաստան․ էդ ենոքավանցուն ասել են՝ շուստրիությունդ Պուտինի մոտ չի անցնելու․ Մալխասյան (video) Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP Ընդդիմության բոլոր պատգամավորներին խնդրում եմ միանալ Հայկ Սարգսյանի նախաձեռնությանը. Արսեն Բաբայան «Վիճաբանություն և թեժ լեզվակռիվ ԱԺ-ում․ Արթուր Խաչատրյանի խոսքից Ժաննա Անդրեասյանը ոգևորվեց» (video) Խայտառակ քարտեզով տարածվող ինֆորմացիան կեղծ է․ Գագիկ Սուրենյան (video) Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն Արցախն իմ հայրենիքն է, այնտեղ ես ծառայել եմ. մեր մեղքը մեր հայրենիքը սիրելն է. Տիգրան Աբրահամյան (video) Թեժ երկխոսություն Ժաննա Անդրեասյանի և Արթուր Խաչատրյանի միջև (video) Ի՞նչ է Ուրսուլան դրել Նիկոլի թևերի տակ, որ անցել է ռեպրեսիաների նոր ալիքի. Արեգնազ Մանուկյան (video) Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը «եվրոպական մկան թակարդում» անվճար չի լինելու. Սլուցկի Սրանք ընդդիմադիրներին մի ձև են պատժում․․․ Մենուա Սողոմոնյան (video) Մոսկվան և Մինսկը կկարողանան հաղթահարել ցանկացած մարտահրավեր․ Պուտինը՝ Լուկաշենկոյին Ֆրանսիայում անnմալ շոգի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում մաhացել է ավելի քան երկու հազար մարդ Ընդդիմադիր գործընկերներին կոռեկտ չեմ համարում տեսախցիկների առաջ խորհուրդ տալը․ Շարմազանով (video) Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-ից հանրապետության ողջ տարածքում կնվազի 5-ից 7 աստիճանով Թրամփի դիմանկարով ԱՄՆ սահմանափակ տպաքանակով անձնագրերը կսկսեն տրամադրել հուլիսի 6-ից. Պետդեպարտամենտ Նախընտրական շրջանն անցավ, այսօր արդեն ստիպված են խոստովանել՝ «դույլով ծիրան» հնարավոր չէ Եվրոպա արտահանել. Քաղաքագետ Արմեն Աշոտյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդարը շարունակվում է. Տիգրան Աբրահամյան Ասեմ՝ ինչ ունի Նիկոլն Արմեն Աշոտյանի դեմ․ Նաիրա Զոհրաբյան (video) Դատարանը 1 ամսով երկարացրեց Արմեն Աշոտյանի կալանքը, անպայման կբողոքարկենք. Մելիքյան Հենց սրանք չլինեն, միանգամից բացահայտվելու է՝ ինչքան են թալանել․․․ հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am