Ինչ է տեղի ունեցել ՄԱԿ-ում. ինչու է լռում Փաշինյանը

«Միասին» հասարակական-քաղաքական, այլընտրանքային շարժումը հերթական անգամ հայ հասարակության ուշադրությունը բևեռում է Բաքվի բանտերում և անվերջանալի դատավարություններում խոշտանգվող մեր հայրենակիցների խնդիրների վրա։ Արցախի նախկին պետնախարար, հայրենասեր գործարար ու միջազգային բարեսիրական ծրագրերով հայտնի Ռուբեն Վարդանյանի օրինակով արդեն ակնհայտ է, որ միջազգային հանցագործ Իլհամ Ալիևի վարչակազմը ձգտում է ապօրինի գումարների լվացման իրենց կոռուպցիոն գործիքակազմով և «խավիարային դիվանագիտությամբ» գնել ու կառավարել միջազգային կազմակերպությունների փորձագետներին՝ փորձելով «փաստաթղթավորել» իրենց ապօրինությունները, դրանք ներկայացնել որպես օրինական քայլեր։ Ցեղասպան ահաբեկիչ հանցագործը ճգնում է ցեղասպանության ենթարկվածին մեղադրել և նրան ներկայացնել որպես ահաբեկիչ, ռազմական հանցագործ։ 

2025 թ. փետրվարի 17-ին Անձանց կամայական կալանավորման հարցերով ՄԱԿ-ի աշխատանքային խումբը (UNWGAD) հրապարակել է Ռուբեն Վարդանյանի կալանավորման վերաբերյալ թիվ 46/2024 եզրակացությունը։ Խումբը արձանագրել է՝ «Ադրբեջանի կողմից Վարդանյանի կալանավորումը կամայական չէ»։ Ասել կուզի՝ Ալիևը, փաստորեն, «ճիշտ է»։ Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հետևողական ջանքերով բացահայտվեց փորձագիտական ​​կարծիքի հիմքում ընկած ադրբեջանական բիրտ հետքը։ Խմբի ներկայիս նախագահող Հաննա Յուդկիվսկան Equity Law Firm-ի գործընկեր է, որն Ուկրաինայում ներկայացնում է Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերությունը՝ SOCAR-ը։ Նրա ամուսինը ադրբեջանական արմատներով ուկրաինացի քաղաքական գործիչ է, որը մեղադրվում է կոռուպցիայի մեջ, ամուր կապեր ունի Ադրբեջանի հետ և հրապարակայնորեն աջակցել է Արցախի հանդեպ Ալիևի զավթողական քաղաքականությունը։ Յուդկիվսկան ֆինանսական հոսքերով ուղղակի կապված է Ադրբեջանի հետ, որը Վարդանյանին և մնացյալ հայ պատանդների մեղադրող կողմն է։ 

ՄԱԿ-ի կանոնները պահանջում են բացառիկ անկախություն և ինքնաբացարկում, երբ առկա է շահերի բախում, որը տեղի չի ունեցել։ Ցանկացած իրեն հարգող պետություն պետք է իր քաղաքացիների հանդեպ նման վտանգավոր նախադեպերի կրկնությունը կանխելու և կատարված կոպիտ խախտումները վերացնելու համար արդեն դիմած լիներ ՄԱԿ՝ պահանջելով անհապաղ վերանայել հիշյալ 46/2024 կարծիքը, հարգել ՄԱԿ-ի կանոնակարգը։ Սակայն արդարադատությունը պաշտպանելու առաքելությունն ու պարտքը ծանրացել է Օկամպոյի ուսերին։ 
Ինչո՞ւ է լռում Հայաստանի Հանրապետության իշխանության ղեկին հայտնված Քաղաքացիական պայմանագիրը՝ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ, որտե՞ղ է ՀՀ ԱԳՆ-ն, արդարադատության նախարարը, ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչն իր աշխատակազմով։ Ժողովուրդը, Հայաստանի քաղաքացիական հասարակությունը պետք է պահանջի իշխանություններից հաշվետու լինել իրենց հանցավոր անգործության համար։ Արդարադատությունը, ՀՀ քաղաքացիների շահերի պաշտպանությունը նախընտրական քարոզարշավների կարգախոս չեն։ Այն վարչախումբը, որը զլանում է կամ անկարող է այս խնդիրները լուծել, պետք է հեռանա։

«Միասին» շարժումը ընդգծում է՝ ՀՀ գործող վարչախումբը ոչ միայն դրսում պաշտպան չի կանգնում մեր քաղաքացիների շահերի պաշտպանությանը, այլև ներսում սահմանափակում է խոսքի ազատությունը, ինչի վկան կալանքի ենթարկված մեր տասնյակ հայրենակիցներն են, որոնք համաձայն չեն և պայքարում են իշխող ուժի քաղաքականության դեմ։ 

Մենք գտնում ենք, որ քաղաքական-հասարակական կառույցները, հանրության ակտիվ հատվածը միասնաբար հանդես գալու կարիք ունեն՝ հասնելու ապօրինի կալանված ու դատապարտված մեր հայրենակիցների ազատագրմանը և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում։  
Ուստի, կոչ ենք անում ս․թ․ հոկտեմբերի 14-ին ժամը 12։00-ին մասնակցել բողոքի ակցիային  Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց։
Ժողովրդական միասնությունը կարող է իր հետևողական պայքարով հասնել արդարության հաստատմանը։
Միասին ենք, անպարտելի ենք։

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական
շարժման համակարգող խորհուրդ

 

դիտվել է 2824 անգամ
Լրահոս
Ժաննա Անդրեասյանը բորբոքվեց դպրոցների փակման մասին ՔՊ-ականի հարցից (video) «Ապոկալիպսիս է լինելու․ Կենտրոնական բանկի նախագահը բացահայտեց փաշինյանենց բերած առաջիկա աղետը» (video) «Ալեն Սիմոնյանը բանտ կնստի՞. ի՞նչ ասաց Նիկոլը» (video) «Նիկոլի համար ամենավտանգավոր և ցավոտ թեման Նարեկ Նալբանդյանն է» (video) Գազայում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի Ծորակի ջուրն անվտանգ է. «Վեոլիա Ջուր»-ն արձագանքել է ջրում սնդիկի մասին լուրերին «Գետինը մտնեք, պիղծե՛ր, էդ ինչ եք կազմակերպում սգո օրը»․ Անաստաս Իսրայելյան (video) Ակունք գյուղում մի քանի տոննա խոտի դեզում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրի Ժամը 21:00-07:00-ն մեքենա չկայանել Բելառուսը և ԱՄՆ-ն բանակցություններում մեծ առաջընթացի են հասել. Թրամփի բանագնաց Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում տարհանել են 135 երեխաների․ պատճառն այնտեղ հայտնված օձերն են «Ալիև երկու օրում Նիկոլին կկզացնի․ ասեմ՝ ինչն է հետ պահում»․ Էդիկ Անդրեասյան (video) Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին ԵՄ-ն կառաջարկի արտակարգ պաշտպանության մեխանիզմ միգրանտների զանգվածային հոսքի դեմ. ֆոն դեր Լայեն Այնպես ենք անելու, որ տիգրանաշենցիները չզրկվեն իրենց տներից․ Վարդանով (video) Տրանսպորտը պիտի ավելի թանկանա․ Ալեն Սիմոնյան (video) «ՔՊ-ականնե՛ր, մեծ-մեծ չխոսեք, ձեններդ տաք տեղից է գալիս, դուք պիտի թոշակի հույսի մնաք»․ Հակոբյան (video) Նիկոլ Փաշինյանը կես միլիոն դրամանոց նվեր է ստացել «Հայկ Սարգսյանը գլուխը պատին է տալիս»․ Ալեն Սիմոնյան (video) Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ․ Էդգար Ղազարյանի դիպուկ խոսքը (video) Մոր նկատմամբ բռնություն և մեկ այլ անձի սպանության փորձ կատարած քաղաքացին կալանավորվել է ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ «Ինչպես է Ալեն Սիմոնյանը փրկում Հաջիևին» (video) ՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա Յոլյանը՝ փաստերով (video) «Արա՛, քեզ եմ ասում՝ Դաշնակցությունը ձեր նման թափոններով հավաքված կուսակցություն չի» (video) «Այ մարդասպшննե՛ր, այ սրիկանե՛ր, դե մի ապացույց բերեք․․․ վաղը գիտե՞ք՝ ինչ է լինելու»․ արցախցի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am