Բրիտանական հետախուզության նախկին ղեկավարի խոստավանությունները Ստամբուլում սենսացիոն էին, այդ թվում՝ նաև Հայաստանի մասով

Մեծ Բրիտանիայի գլխավոր հետախուզական կառույցի՝ MI6-ի հեռացող ղեկավար Ռիչարդ Մուրի քաղաքական ուղերձը Ստամբուլում, մեծ աժիոտաժ առաջացրեց և՝ ոչ միայն թուրքական հանրության շրջանակներում:

Քանզի նրա հայտարարությունների շարքում հնչեցին նույնիսկ սենսացիոն խոստավանություններ:

Նախ, սկսենք նրանից, թե ով է Ռիչարդ Մուրը և ինչու հենց Թուրքիայում նա որոշեց այդ ելույթվ հանդես գալ:

Ռիչարդ Մուրը որպես Բրիտանական հետախուզության իրական դիմագիծ

Ռիչարդ Մուրը, ծագումով իռլանդացի է: Ավելին, նրա ընտանիքում միշտ գերակայել են հակաբրիտանական տեսակետներ:

Նրա պապը՝ Ջեք Բաքլին, նույնիսկ ծառայել է Իռլանդական հանրապետական ​​բանակում 1916-ից 1922 թվականներին՝ Իռլանդիայի Քորք քաղաքում, և պարգևատրվել է «Շին Ֆեյն» մեդալով՝ բրիտանական տիրապետության դեմ պայքարելու համար։

Ինչպե՞ս կարող էր նման պապ ունեցողը, 180 աստիճան փոխել իր հայացքները իր գիտակից կյանքում, սա արդեն մարդկային տեսակի մասին է խոսում:

Հետաքրքիր է, որ հենց այդ տեսակի մարդն է կարողանում դառնալ Մեծ Բրիտանիայի գլխավոր հետախուզական կենտրոնի ղեկավար:

Դա պատահականություն չէ, քանի որ Մուրի փոխարինողը՝ այսօրվա MI6-ի ղեկավարը, նույն տեսակի անձնավորություն է:

Ներկայիս MI6-ի ղեկավարը՝ Բլեյզ Մետրևելին, ծագումով ռուս է, ում պապը՝Կոնստանտին Դոբրովոլսկին, 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ, դավաճանել էր սեփական Հայրենիքը և անցել էր նացիստների կողմը:

Սկզբում ծառայում էր Վլասովի բանակում, իսկ հետո ծառայել է գերմանական ֆաշիստների գաղտնի ոստիկանությունում՝ Գեստապոյում:

Բլեյզի մայրը երկրորդ անգամ է ամուսնացել, այս անգամ արդեն վրացի Դավիթ Մետրեվելիի հետ, որը նույնպես ժամանակին ծառայում էր նացիստների մոտ:

Սիմպտոմատիկ է նաև, որ Բլեյզը հրաժարվել էր իր ռուսական ազգանունից և վերցրել էր իր խորթ հոր՝վրացի Մետրեվելիի ազգանունը:

Այսպիսով, թե՛ իռլանդացի Մուրը, և թե՛ ռուս Բլեյզը, հրաժարվել էին իրենց Հայերինքի շահերից և, որի համար էլ հետաքրքիր էին դարձել բրիտանական հետախուզության համար:

Սակայն դա նաև ցույց է տալիս բիրտանական այս կառույցի իրական դիմագիծը և հետաքրքրևությունները այն գործիչների հանդեպ, որոնք ունակ են ծառայելու իրենց հայրենիքների դեմ:

Այս իմաստով, նրանց հետաքրքրությունը Սաակաշվիլու հանդեպ, որի քեռին դավաճանեց Մոսկվային ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, Փաշինյանի հանդեպ, որի պապը Բլեյզի պապից գրեթե չի տարբերվում, ոչ թե պատահականություն է, այլ՝ օրինաչափություն:

Այս փաստերը ցույց են տալիս ոչ միայն Մուրի և Բլեյզի, այլև MI6-ի իրական դիմագիծը և նրանց գործնեության ուղություններն ու նպատակները:

Եթե կարճ բնութագրենք MI6-ի գլխավոր կարգախոսը, ապա այն կարելի էր ձևակերպել հետևյալ կոչով. «Աշխարի բոլոր դավաճաններ, միացե՛ք մեր շուրջ»:

Այդ տեսանկյունից MI6-ի համբավը ամենացածրն է աշխարհի հետախուզական գործակալությունների շարքում:

Սակայն վերադառնանք Մուրի կենսագրությանը:

Նա սովորել է Սուրեյի հեղինակավոր անկախ դպրոցում՝ Ուեյբրիջի Սուրբ Ջորջի քոլեջում, ապա ուսումնասիրել է փիլիսոփայություն, քաղաքագիտություն և տնտեսագիտություն (PPE) Օքսֆորդի համալսարանի Վուսթեր քոլեջում. դասական ուղի՝ ապագա բրիտանացի առաջնորդների համար։ 2007 թվականին նա նաև ավարտում է Սթենֆորդի գործադիր ծրագիրը։

1987 թվականը նշանավորեց հետախուզության ոլորտում նրա երկարատև կարիերայի սկիզբը։ Նրա առաջին նշանակումը Վիետնամում էր, 1988 թվականին, որտեղ նա աշխատում էր դիվանագիտական ​​​​ծածկույթի ներքո։

1990-ից 1992 թվականներին Մուրը ծառայում է Թուրքիայում՝ որպես բրիտանական դեսպանատան մամուլի կցորդ: Այնտեղ նա սովորում է թուրքերեն, որին մինչ օրս ազատ տիրապետում է, և հիմք է դնում այդ երկրում իր ապագա դիվանագիտական ​​կարիերայի համար:

Երկար տարիներ ստվերում աշխատելուց հետո, Մուրը անցնում է բաց դիվանագիտության, բայց պահպանելով կապերը հետախուզական համայնքի հետ։ 1998-ից 2001 թվականներին նա ղեկավարել է Արտաքին գործերի նախարարության անվտանգության քաղաքականության խումբը։

2014 թվականը Մուրին բերեց MI6-ից դուրս իր առաջին կարևոր նշանակումը՝ նա դարձավ Մեծ Բրիտանիայի դեսպանը Թուրքիայում, որտեղ աշխատեց մինչև 2017 թվականը։ Այս նշանակումը վճռորոշ եղավ նրա կարիերայի համար և ցուցադրեց նրա դիվանագիտական ​​հմտությունները համաշխարհային ասպարեզում։

Թուրքիայում Մուրը սերտ հարաբերություններ հաստատեց նախագահ Էրդողանի հետ՝ դառնալով այն քիչ արևմտյան դիվանագետներից մեկը, որը կարողացավ արդյունավետորեն շփվել թուրք առաջնորդի հետ: Թուրքական մշակույթի նրա խորը ըմբռնումը և լեզվի ազատ տիրապետումը նրան օգնում էր ավելի խորը հասկանալ թուրքական պահանջները Արևմուտքից:

Թուրքիայում իր ծառայության համար Մուրը 2017 թվականի Նոր տարվա պարգևատրման ժամանակ ստանում է Սուրբ Միքայելի և Սուրբ Գևորգի շքանշանի (CMG) ասպետի կոչում՝ Մեծ Բրիտանիա-Թուրքիա հարաբերություններում մատուցած ծառայությունների համար։

2020 թվականի աշնանը Մուրը դառնում է ՄեծԲրիտանիայի Գաղտնի հետախուզական ծառայության (MI6) ղեկավարը։

Իր MI6-ի նշանակման առիթվ նա բառացի խոստավանում է հետևյալ միտքը.

«Իմ պապը 1916-ից 1922 թվականներին կռվել է բրիտանական կառավարության դեմ՝ անջատողական Իռլանդական հանրապետական ​​բանակում: Նա նույնիսկ մեդալ է ստացել Իռլանդիայի նախագահից: Հիմա ես Մեծ Բրիտանիայի ՝ MI6-ի ղեկավարն եմ», - հպարտանում է նա, անկեղծանալով, որ դրանով նա ցույց է տալիս, թե ինչպես ժամանակի ընթացքում ժողովուրդների միջև ազգային տարաձայնությունները կարող են հարթվել ճիշտ պայմաններում:

Այս տարվա ամռանը արդեն նա պիտի հանձներ ՝ MI6-ի պաշտոնը Բլեյզ Մետրեվելիին, ով այս տարվա հոկտեմբերի 1-ին պաշտոնապես դարձավ այդ կառույցի ղեկավարը:

Հենց այդ օրն էլ, հոկտեմբերի 1-ին, Մուրը Ստամբուլում հանդես եկավ իր հրաժեշտի խոսքով:

Որո՞նք էին Մուրի գլխավոր մեսիջները Ստամբուլում

Առաջին

Թուրքիան պատմականորեն կարևոր դեր է խաղացել համաշխարհային քաղաքականության մեջ՝ հանդես գալով ոչ միայն որպես տարածաշրջանային գործընթացների մասնակից, այլև որպես միջազգային կայունության անկախ գործոն, որպես ՆԱՏՕ-ի անփոխարինելի անդամ և արևմտյան հետախուզական գործակալությունների համար կարևոր գործընկեր, հատկապես՝ Ռուսաստանի և միջազգային ահաբեկչության դեմ պայքարի համատեքստում։

Երկրորդ

2016-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի ընթացքում Մուրը և Մեծ Բրիտանիան գրեթե միակն էին արևմտյան երկրների շարքում, որոնք միանշանակ աջակցեցին Էրդողանին և դատապարտեցին զինվորականներին:

Քանզի գիտակցում և գնահատում էին Էրդողանի հեռահար մտադրությունները «Մեծ Թուրանի» ծրագրի կյանքի կոչման հարցում, որը կարևորագույն խնդիրներից է Եվրասիայի տարածաշրջանում Ռուսաստանին զսպելու համար:

Երրորդ

Բրիտանական MI6- ը և Էրդողանի իշխանությունը մեծ դեր կատարեցին Կովկասում «դեմոկրատական ուժերին» աջակցման հարցում, որն ռուսական իմպերիալիզմի զսպման կարևորագույն գործոններից է:

Չորրորդ

Բրիտանիայի և Թուրքիայի շահերը ամբողջովին համընկնում են Կենտրոնական Ասիայում, Սիրիայում և Լիբիայում:

Հինգերորդ

MI6-ը և Մեծ Բրիտանիայն սկզբունքային դիրքորոշում ունեն Ռուսաստանի հանդեպ Ուկրաինայի հարցում, մինջդեռ Էրդողանի դիրքորոշումն այս հարցում, փոքր ինչ տարբերվում է:

Մուրը կոչ է անում Անկարային չանցնել այն «կարմիր գիծը» Մոսկվայի հետ, որից հետո Թուրքիան կարող է հայտնվել մեկ ոտքով Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի հարթության մեջ:

Վեցերորդը

Մուրը բաց և հրապարակավ կոչով դիմեց Ռուսաստանի ընդդիմությանը՝ համագործակցել MI6-ի հետ՝ Պուտինի ռեժիմը տապալելու համար:

«Ստվերում մնալու համար մենք պետք է ավելի բաց լինենք, ես հրավիրում եմ ռուս ժողովրդին համագործակցել MI6-ի՝ համաշխարհային մակարդակի կազմակերպության հետ։ Եվ մենք կանենք ամեն ինչ՝ ձեր անանունությունը պահպանելու համար, և ձեր կարիքները կլինեն մեր առաջնահերթությունը»,- բացեիբաց և չափազանց լկտի ձևով հայտարարեց Մուրը:

Թուրք փորձագեռտների կարծիքով, Մուրի այս կոչը կարող էապես վնասել ռուս-թուրքական հարաբերություններին: Քանզի Ռուսաստանը ո՛չ Հայաստան է, ո՛չ Վրաստան, և ո՛չ էլ Սիրիա, նշում են նրանք:

Ավելին, Մուրը նույնիսկ կոնկրետացրեց իր առաջարկը, նշելով բառացի հետևյալը՝ Ստամբուլը պիտի դառնա «Մութ սենյակ» անվանումով գաղտնի հակառուսական ինտերնետի ամենակարևոր կենտրոնը։

Մուրի այս կոչը հակասություններ առաջացրեց թուրքական մամուլում և բարձրաստիճան քաղաքական շրջանակներում՝ Մեծ Բրիտանիայի դաշնակից Թուրքիայի դիվանագիտական ​​հարթակից եկող բացահայտ հավաքագրման ազդանշանի էթիկայի և օրինականության վերաբերյալ։

Օրինակ, թուրք վերլուծաբան Սաբահուդդին Օնքիբարը ուղղակիորեն հարցրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության և երկրի Ազգային հետախուզական ծառայության ներկայացուցիչներին, թե ինչպես կարձագանքեին, եթե Ռիչարդ Մուրը Թեհրանում կամ Մոսկվայում ելույթ ունենար և կոչ աներ մարդկանց աշխատել բրիտանական հետախուզության համար և տեղեկատվություն տրամադրել Թուրքիայի մասին:

«Մուրի կոչը խաթարում է Թուրքիայի ինքնիշխանությունը՝ խրախուսելով մեր թշնամի երկրներին լրտեսությամբ զբաղվել մեր երկրում», - գրել է Անկարայի «Ենի Շաֆակ» թերթը։

Արևմտյան փորձագետները Մուրի այս ելույթը չեն համարում խորհրդանշական: Ավելին, ըստ նրանց Մուրը գիտակցված է փորձում սրել իրավիճակը Միջին Արևելքում, Կովկասում և Ուկրաինայի շուրջ, որպեսզի կոնֆլիկտները ոչ թե պակասեն, այլ՝ շատանան, որի ընթացքում Մոսկվայի և Վաշինգտոնի այսօրվա «սիրավեպի» շարունակությունը կդառնա անհնարին և Թրամփի վարչակազմը ստիպված կվերադառնա գլոբալիստների գիրկը:

Այս ելույթում Մուրը խոստովանել էր նաև Թուրքիայի նկատմամբ իր սերը:

Բանն այն է, որ մինչև Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության ղեկավարի պաշտոնում նշանակվելը, Մուրը 2014-2017 թվականներին լինելով Անկարայում Մեծ Բրիտանիայի դեսպանը, Թուրքիայի հետ հաստատել է ոչ միայն պաշտոնական, այլև մշակութային կապեր: Մուրի ծանոթությունը երկրի հետ սկսվել է դեռ 1989 թվականից, երբ ուսանողական տարիներին նա ապրել է Ստամբուլում գտնվող մի թուրքական ընտանիքի հետ՝ սովորելով լեզուն և խորանալով տեղի մշակույթի մեջ: Մուրը բացահայտորեն խոստովանել է իր կապվածությունը թուրքական պատմությանը, նրա ազգային բնույթին, ինչպես նաև խոստովանել է, որ «Բեշիկթաշ» ֆուտբոլային ակումբի երկրպագու է:

Հետաքրքիր և խիստ խորհրդանշական մանրամասնություն. 1903 թվականին հիմնադրված «Բեշիկթաշի» պատմությունը սկիզբ է առնում Ստամբուլի Սերենջբեյի բլրից, որտեղ հետագայում տեղակայվել է Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MIT) գլխավոր գրասենյակը: Թուրքական շրջանակներում կա այն կարծիքը, որ «Բեշիկթաշի» ազդեցիկ նախագահներից մեկը՝ Սուլեյման Սեբան, նույնպես ունեցել է կապեր հետախուզական գործակալության հետ, իսկ MIT-ի նախկին ղեկավար Շենկալ Աթասագյունը, ինչպես Ռիչարդ Մուրը, նույնպես «Բեշիկթաշի» երկրպագու է. սա բավականին յուրօրինակ, բայց ճշգրիտ փոխաբերություն է այս երկու երկրների հետախուզական ​​համայնքների թաքնված միասնության համար:

MI6-ի և թուրքական հետախուզության գործնեության մասին Հայաստանում և տարածաշրջանում, կխոսենք մեկ այլ հոդվածում:

Իսկ Մուրին պիտի «շնորհակալություն» հայտնենք, որ իր հետախուզական կարիերայի վերջում, փառասիրությունից ելնելով, որոշ փակագծեր բացեց նաև մեր տարածաշրջանի հարցում:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 1614 անգամ
Լրահոս
Սբ Յոթվերքը զորավոր է. չի՛ ներելու տիրադավներին․ Կալանավորված Սրբազանների հայտարարությունը Մեքենաներ են ճակատ ճակատի բախվել, վիրավոր կա Ալիևը ուզում է վերացնել Հայաստանը, Փաշինյանից պատասխան չկա․ Թաթոյանը առաջարկ է արել Բաքվին Թրամփի փեսան կգրի Ուկրաինայի հարցով կարգավորման հնարավոր պլանի ձևակերպումները․ Ուշակով Կալանավորված Սրբազան հայրերը վստահ են՝ Եկեղեցու դեմ հայտարարված պատերազմը դատապարտված է ձախողման ԱՄՆ-ն կարող է Թուրքիային վաճառել F-35 կործանիչներ. Անկարայում ԱՄՆ դեսպան «Իրական Հայաստան» կոչվող բազմասերիանոց տրագիկոմեդիան շարունակում է իր հաղթարշավը․ Դեմոյան Արշակ Սրբազանը տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ Հունաստանն Էգեյան ծովում Թուրքիային զսպելու համար նոր քայլերի կդիմի Գյումրեցի ուսուցիչներին հրահանգել են, որ անպայման մասնակցեն Փաշինյանի «պատարագին» Իշխանությունն անխուսափելի ավելացնում է հանրային ատելության աստիճանը․ Քրիստինե Վարդանյան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի դեմ դատական ֆարսը Բազմաթիվ քաղաքացիներ պատրաստվում են վաղն օդանավակայանում դիմավորել Կաթողիկոսին Ինչու է կալանավորվել Արշակ Սրբազանը Նիկոլ Փաշինյանն ընտրել է Սահակաշվիլու ճանապարհը Աղբը այրած «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի պատասխանատուն կտուգանվի 200 հազար դրամով ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Արշակ Սրբազանի գործից Որեւէ մի հոգեւորական Շիրակի թեմում չի համոզվել զեղչել Վեհափառի անունը. Տեր Հուսիկ Քննչական, հլը ուղեղիդ զոռ տուր, կարա՞ս էս թեմայով էլ մի բան կարես Արշակ Սրբազանի վրա, մեկ ա նիկոլը քո ուժերին հավատում ա. Արամ Գևորգյան ՍԿԱՆԴԱԼ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում. օպերբաժնի պետը խմբակային մարդ է ծեծել Աղոթք կբարձրացվի առ Աստված՝ կալանավորված հոգևոր հայրերի համար Se. 2, ep. 5. Ես «խուլիգան եմ», Սրբազանը՝ «պլան գցող». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան Աշխարհի ամենախաղաղ երկրների ցանկում Հայաստանը 58-րդն է, Թուրքիան՝ 146-րդը Ազատի զինվորական կացարանում վառարան չպետք է լիներ․ ինչ է պարզվել դատական այս փուլում Չի կարող սատանան և մեղքը ավելի զորավոր լինեն, քան Քրիստոսի շնորհը, որ գործում է մեր մեջ․ Հայր Շնորհք
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արմեն Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am