Ի՞նչ նպատակով են «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչներն այցելել Դոնբաս

Միջազգային փորձագիտական շրջանակները սենսացիոն են գնահատում, Վրաստանից պատվիրակության այցելությունը Դոնբաս:

Վրացական պատվիրակության կազմը նույնպես հետաքրքիր էր: Նրա մեջ ընդգրկված էին. Պաատա Աբուլաձեն, Թբիլիսիի քաղաքապետ և իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեի փեսան , «Համերաշխություն՝ հանուն խաղաղության» կուսակցության առաջնորդներ Մամուկա Պիպիան և Գիորգի Իրեմաձեն, ինչպես նաև՝ Seasons TV ալիքի համահիմնադիր և վարող Նիկոլոզ Մժավանաձեն։

Դոնբասում նրանք հանդիպել են Դոնեցկի հանրապետության ղեկավար Պուշիլինի հետ և քննարկել մի շարք հարցեր:

Վերջինս վրացական պատվիրակությանը հանձնել է այն վրացիների ցուցակը, ովքեր այսօր մասնակցում են Ուկրաինայի կողմից Ռուսաստանի դեմ պատերազմում:

Իր հերթին,վրացական կողմի ներկայացուցիչները պատասխանել են, որ վրացիները տարբեր կողմերում են գտնվում, և՛Ուկրաինայի, և՛Ռուսաստանի կողմից:

Պարզապես քարոզչությունը միայն այն վրացիների մասին է հայտնում, ովքեր գտնվում են Ուկրաինայի կողմում: Ըստ իրենց՝ճիշտ կլիներ, որ նաև ռուսական ԶԼՄ-ները ներկայացնեին այն վրացիներին, ովքեր գտնվում են ռուսական կողմում:

Վրացական պատվիրակության ներկայացուցիչները հայտնեցին իրենց աջակցությունը Դոնբասի ժողովրդին և հայտարարեցին, որ իրենց այցելության գլխավոր նպատակը ռուսական հանրության մոտ վրացիների և Վրաստանի մասին ճիշտ պատկերով ներկայացնելն է:

Ըստ վրացիների՝ թե Վրաստանը, և թեՈւկրաինան նույն մարտահրավերի մեջ են գտնվում, երբ արևմտյան հայտնի կենտրոնները փորձում են իրենց օգտագործել որպես մանրադրամ՝Ռուսաստանի դեմ:

Ըստ վրացական պատվիրակության ներկայացուցիչների՝ներկայիս Վրաստանի իշխանությունը դիմակայում է արևմտյան այդ կենտրոնների ճնշմանը և,այդ իսկ պատճառով էլ,ռուս-վրացական սահմանին խաղաղություն է տիրում՝ի տարբերություն Ուկրաինայի:

Կողմերը նաև պայմանավորվեցին պարբերաբար դարձնել այդ հանդիպումները, քանի որ դրա միջոցով հնարավոր կլինի հանգուցալուծել նաև ռուս-վրացական բարդ փոխարաբերությունների կծիկը:

Վրացական պատվիրակության այցը Դոնբաս կարելի է պատմական համարել՝ հաշվի առնելով պատվիրակության կազմը:

Նշենք նաև, որ նման այց կատարվեց նաև անցյալ տարի Հայաստանից՝ «Մայր Հայաստան» շարժման պատվիրակության կազմով:

Այցի նպատակը նույնն էր ցույց տալ ռուս հանրությանը, որ Դոնբասի և Ռուսաստանի վերաբերյալ Հայաստանում, իշխանությունից բացի, կա նաև այլ հայացք:

Այսպիսով, Հայաստանից «Մայր Հայաստանը», իսկ Վրաստանից՝«Վրացական երազանքը»և իր գործնկեր կառույցները՝ իրենց այցերով Դոնբաս,փորձում են Ռուսաստանի հետ նոր հարթության հիման վրա հարաբերություններ հաստատել, որըշահավետ կլինի, թե՛Հայաստանի ու Վրաստանի, և թե՛Ռուսաստանի համար:

Մանավանդ, որ այս երեք երկրների շահերը ռազմավարական իմաստով համընկնում են գրեթե բոլոր կարևոր հարցերում:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 412 անգամ
Լրահոս
Փաշինյանի երկու բլեֆը. Պուտինն արդեն «մեղավոր» է նշանակվել (video) «Նիկո՛լ, մենք թքած ունենք քո ասածների վրա․ հելի ռադդ քաշի մեր երկրից»․ Նարե Սոսե (video) Ձեր դատական հայցերը ասնավանի չեն, դրանք գոյություն չունեն․․․ «Երբ վտանգված է պետականությունը, մեկ ճանապարհ կա»․ Սերժ Սարգսյան Պուտինի «Միասնական Ռուսաստանը» առաջատար է Պետդումայի ընտրություններում․ նախնական տվյալներ Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա Վթարված միկրոավտոբուսում եղել են Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ. նոր մանրամասներ «Mercedes Sprinter»-ը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են Վիճակը սրվել է․ ինչ է արել մի քանի օր առաջ ՀՅԴ–ն․ Ռոբերտ Մարգարյան (video) Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am