Վաղ առավոտից մինչեւ 16։00-ն Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի Հովհաննավանք եկեղեցում ոչ մի հոգեւորական չի ներկայացել ծառայության։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին եկեղեցու հարեւանությամբ բնակվող գյուղացիները։
«Երեկ ոստիկանությունը լսվել էր այստեղ, այդ թվում եւ եկեղեցու բակ։ Չգիտենք, թե կոնկրետ ինչն է պատճառը, բայց ինչքանով հասկացանք Հովհաննավանքում նոր հոգեւոր հովիվ է նշանակվել ծառայության եւ Տեր Արամը՝ նախկին հոգեւոր հովիվը, բնակիչների հետ փորձել է խոչընդոտել Տեր Մանուկ Զեյնալյանի մուտքը, ինչպես նաեւ ոստիկանների է հրավիրել»,– ասացին Օհանավանի բնակիչները։
Նշենք, որ այսօր 16։00-ին Հովհաննավանքում մկրտության արարողություն էր նշանակված, որը սկսվեց մի փոքր ուշացումով պատճառն, ըստ լուրերի, այն է, որ երեկվա միջադեպով պայմանավորված Տեր Արամը հրավիրվել էր քննչական կոմիտե։ NEWS.am-ը պարզաբանում ստանալու նպատակով կապ հաստատեց Քննչական կոմիտե, որտեղից դեռ պատասխան չենք ստացել։
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը