Ռուսաստանում ձյան տեղումները ռեկորդ են սահմանել. լուսանկարներ
Ռուսաստանի Հիդրոօդերևութաբանության կենտրոնի տվյալներով՝ Մոսկվայում եղանակը գերազանցել է օրվա տեղումների 50-ամյա վաղեմության ռեկորդը։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Մարտի լույս 2-ի գիշերը մայրաքաղաք Մոսկվայում տեղացել Է 22 միլիմետր ձյուն, ինչը կազմում է ամսական նորմայի (34 միլիմետր) ավելի քան 70 տոկոսը: Ձյան ծածկույթի բարձրությունը հասել է 50 սանտիմետրի։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ փողոցներում աշխատում է 15,5 հազար միավոր տեխնիկա։ Բացի դրանից, գործի են դրված ձեռքով մաքրող ավելի քան 60 հազար աշխատողներ:


