Փաստը սա՛ է, որը ստուգման կարիք չունի․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից արձագանքում են

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով «մարտի 1-ի գործով» Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռին, հոկտեմբերի 7-ի ասուլիսում ասել էր՝ որոշման հիմնական մեխն այն է, որ պետությունը բավարար ջանքեր չի գործադրել մահվան դեպքերը բացահայտելու համար։

Կայքերից մեկը հրապարակել է փաստերի ստուգում այն մասին, իբրև երկրորդ նախագահի հայտարարությունը մոլորեցնող է։

Yerevan.Today-ը դիմեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանին՝ «փաստերի ստուգումը» մեկնաբանելու խնդրանքով։

Բագրատ Միկոյանն ասաց․

«Ծանոթացա հերթական «փաստերի ստուգմանը»։ Իսկ որևէ մեկը երբևէ ասե՞լ է, որ մարտի 1-ին զոհված մարդկանց կյանքի իրավունքը չի խախտվել կամ՝ դժբախտություն տեղի չի ունեցել։ ՄԻԵԴ-ը իր վճռում առավելապես արձանագրել է այնպիսի տվյալներ, որոնք ակնհայտ էին և դա տեսնելու համար մի ամբողջ փաստերի ստուգման կարիքը չկար։

Իսկ նախագահը նշել է, որ ՄԻԵԴ վճռի հիմնական մեխը պետության կողմից այդ մահվան դեպքերի բացահայտման բավարար ջանքերի բացակայությունն է։ Եվրոպական դատարանը նույնիսկ առաջ է քաշել այն վարկածը, որ ցուցարարներից մեկի մահվան հանգամանքը կարող է պայմանավորված լինել հենց ոչ խաղաղ ցուցարարների բռնի գործողություններով, միաժամանակ՝ դա էլ դիտարկելով արդյունավետ քննության դեֆիցիտով: Այս ամենն ապացուցում է, որ եթե բացահայտվում են մահվան հանգամանքները, ակնառու է դառնում, թե կոնկրետ ում կողմից է խախտվել կյանքի իրավունքը և՝ ինչ հանգամանքներում․ ամեն ինչ շատ պարզ է։

ՄԻԵԴ վճիռը ակնառու է դարձնում, որ 2018 թվականից սկսած՝ պետությունը թաքցրել է ՄԻԵԴ-ից քրեական գործում առկա և ամբողջ հանրությանը հայտնի այնպիսի փաստեր, ինչպիսիք են ցուցարարների կողմից նռանկի և հրազենի կիրառումը, որոնք կարող էին վերաբերելի լինել այդ օրվա առաջին զոհի՝ ոստիկանության կապիտանի՝ նռանկի պայթյունից զոհվելու, և ոստիկանության ծառայողի՝ հրազենից զոհվելու հանգամանքներին։ Ի տարբերություն նախորդ վճիռների, ուղիղ հիշատակվել է, որ՝

ցույցերը չեն կարող ամբողջությամբ դիտարկվել խաղաղ,

ցուցարարներ են եղել, որ զբաղվել են բռնության գործողություններով՝ ոստիկանության վրա քարեր, մոլոտովի կոկտեյլներ և այլ առարկաներ նետելով և լուրջ վնաս հասցնելով պետական և մասնավոր սեփականությանը:

Պարզ է, որ պետությունը պատշաճ պաշտպանություն չի իրականացրել, ինչի մասին պարզ նշեց նախագահն ասուլիսում։ Կարևոր է արձանագրել, որ հենց ՄԻԵԴ-ը մի քանի անգամ ուղիղ նշում է, որ բավարար տվյալներ չեն տրամադրվել Դատարանին: Իսկ ՄԻԵԴ վճիռը, առանց այդ փաստերի, դառնում է խիստ կասկածելի և խոցելի և վաղ թե ուշ ունենալու է վերանայման կարիք։

Եվ այո, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պետությունը արդեն 7 տարուց ավելի է՝ ընդահնրապես ջանք չի գործադրել մարտի մեկի մահվան դեպքերը բացահայտելու համար։

Փաստը սա՛ է, որը ստուգման կարիք չունի»։

դիտվել է 868 անգամ
Լրահոս
Լսեք աբսուրդը՝ Քոչարյանի կալանավորման հիմքերից մեկում գիտե՞ք՝ ինչ է դրել դատախազը (video) Պուտին․ «Եթե կիսում եք մեր ձգտումները, եկեք միասին փոխենք աշխարհը» Հայաստանը Ադրբեջանին կոնկրետ պահանջ պետք է ներկայացնի․ Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ին (video) Ռուսական զինուժը հարվածել է Ուկրաինայից Լեհաստան ուղևորվող գնացքին Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը «Հաջիևի խայտառակ պահվածքին ի՞նչ պատասխան եք տալու»․ Աննա Գրիգորյանը նեղը գցեց Ռուբինյանին (video) «Ես պատասխանը կտամ․․․»․ սուր երկխոսություն Էդգար Ղազարյանի և Ռուբինյանի միջև (video) Ինչպես Իսրայելը դարձավ Ադրբեջանի գլխավոր ռազմական մատակարարը․ 69%՝ 2020-ի պատերազմից առաջ․ քաղաքագետ Արաղչի․ Իրանը Օմանում կներկայացնի Հորմուզի նեղուցով նավագնացության նոր երթուղին Զելենսկի․ Ռուսաստանը մեկ շաբաթում Ուկրաինայի ուղղությամբ ավելի քան 2000 ԱԹՍ և 78 հրթիռ է արձակել Ես երբեք տպավորություն չեմ ստացել, որ Ռուբինյանը կարող է հումոր ընկալել․ Ղազարյանի սուր արձագանքը (video) ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին սեպտեմբերյան մարտերում զոհվածների հիշատակը (video) Սեպտեմբերի 15-ից 25-ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա» «Չե՞ք ուզում հրաժարական տալ, որ արժանի ԱԺ նախագահ ընտրենք». Էդգար Ղազարյանը՝ Ռուբինյանին (video) Այն, ինչ կատարվում է այս օրերին Արցախում, վկայում է այն մասին, որ Արցախն ազատագրելն այլընտրանք չունի. Իշխանյան Ջերմաստիճանն առաջիկա օրերին կշարունակի բարձրանալ Աննախադեպ ռեկորդ. Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր երկայնքով (74 կմ) Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը Ջերմ, ամառային օրերը կշարունակվեն․ Գագիկ Սուրենյան (video) Արևմտյան երկրների դիվանագետները ծիծաղում են պատմական փաստերի կեղծման վրա․ Տաթևիկ Հայրապետյանը հարց է բարձրացնում Պետությունը դադարում է լինել պետություն, երբ ղեկավարը պետական շահը ստորադասում է անձնականին Դանիելյան․ Խաղաղությունը չի կարող կառուցվել պատմական հիշողությունը ջնջելու հաշվին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am