Անդրանիկ Քոչարյանին ու նրա զեկույցը ՔՊ-ն ուղարկեց արխիվ. ՀԿ-ները ակտիվացել են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը վերջերս սկսել է հրապարակային, բայց դեռեւս տողատակերով քննադատել ՔՊ-ին տարբեր հարթակներում։ Իր հարցազրույցներում անգամ նա անթաքույց ակնարկում է, թե գուցե ՔՊ-ին պետք չէր պատերազմական հանգամանքների ուսումնասիրությունը, ինչը միանշանակ արձագանքներ է առաջացնում թե՛ քաղաքական դաշտում, թե՛ ՔՊ-ի ներսում։

«Ժողովուրդ» օրաթերթն արդեն հայտնել էր, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը ԱԺ նախագահի որոշմամբ ուղարկվել է արխիվ: Ըստ ԱԺ կանոնակարգի՝ միայն հատուկ գաղտնիության թույլտվություն ունեցող պատգամավորներն են իրավունք ունենում ծանոթանալու այդ փաստաթղթին, քանի որ այն պարունակում է գաղտնի նյութեր։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մինչ այս պահը որեւէ պատգամավոր չի դիմել ԱԺ գաղտնի բաժին` ծանոթանալու Անդրանիկ Քոչարյանի զեկույցին:

Հիշեցնենք, որ Քոչարյանը դեռ 2021 թվականից ձեւավորել էր աշխատանքային խումբ՝ պատերազմի հանգամանքների ուսումնասիրման ուղղությամբ, սակայն արդյունքում բոլորից գաղտնի սկսեց աշխատել փորձագետների նեղ շրջանակի հետ՝ զեկույցը կազմելով առանց հանձնաժողովի մնացած անդամների ներգրավման։ Նա հրաժարվեց զեկույցը տրամադրել հանձնաժողովի անդամներին՝ ծանոթանալու համար։ Ավելի ուշ, երբ հանձնաժողովի ժամկետը, որն արդեն երկու անգամ երկարաձգվել էր, լրացավ 2023 թվականի մայիսի 3-ին, ԱԺ նախագահը հրաժարվեց այն քննարկման դնել ԱԺ լիագումար նիստում՝ նշելով կանոնակարգի խախտումը։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ-ի ներսում զեկույցի ներկայացմանը դեմ է եղել նաեւ կուսակցության ծանր հրետանին՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ Արդյունքում՝ Անդրանիկ Քոչարյանի տարիների աշխատանքը եւ ժամկետանց զեկույցը ուղարկվեցին ԱԺ արխիվ՝ առանց քաղաքական գնահատականի, առանց քննարկման, առանց հետեւանքների։

Այժմ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, Անդրանիկ Քոչարյանը բանակցում է ՀԿ սեկտորի հետ՝ փորձելով կազմակերպել զեկույցի շուրջ քննարկումներ։ Միջազգային դրամաշնորհներով աշխատող որոշ հասարակական կազմակերպություններ կարծես թե պատրաստ են քննարկման առարկա դարձնել այդ զեկույցը։

Հիշեցնենք՝ այդ քննիչ հանձնաժողովի աշխատանքները միանշանակ չէին ընդունվում քաղաքական դաշտում։ Ընդդիմադիրները բոյկոտել էին հանձնաժողովի աշխատանքները, իսկ արտախորհրդարանական որոշ ուժեր՝ մասնակցելով մեկ-երկու նիստի, հետագայում հրաժարվեցին շարունակել ներգրավվածությունը։ Արդյունքում, հանձնաժողովի աշխատանքը դարձավ բացառապես ՔՊ-ի ներքին քննարկման դաշտ, որտեղ ավելի շատ փորձ արվեց մաքրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատերազմի մեղքերից, քան իրականում ուսումնասիրել պատերազմի հանգամանքները:

Սակայն ՔՊ-ի ներսում, ինչպես պարզվում է, նույնիսկ այդ անձնազոհ մոտեցումը գնահատված չէ։ ՔՊ-ի երիտասարդ թեւը ի վերջո Անդրանիկ Քոչարյանին իր ժամկետանց զեկույցով հանդերձ ուղարկեց արխիվ»։

դիտվել է 204 անգամ
Լրահոս
Փաշինյանը երեկ ԱԺ-ում չկարողացավ թաքցնել իր թուլությունը․․․ դիմում էր՝ իրեն օգնեն․ Աբրահամյան (video) Պատերազմի շարունակական սպառնալիքը փաստում է՝ խաղաղություն չկա․ Տաթևիկ Հայրապետյան Հայկական ավիաընկերությունը դատի է տվել ամերիկյան խոշոր լիզինգատուին․ «Հետք» Սեդրակ Քոչարյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում է «Կարգալույծ անելը» քրեաիրավական իմաստով հակաիրավական արարք չէ․ Արթուր Ղամբարյան Պապիկյանը հեռակա համոզում է Փաշինյանին, որ իրավիճակն այնքան էլ անհուսալի չէ, և որ ինքը տեղում է Փաշինյանի բառերը լսու՞մ էիք․․․ ինչու՞ «կզացնել» բառից հետո չընդհատեցիք․ լրագրողը՝ Ռուբինյանին (video) Փաշինյանը «ահաբեկչական» ծրագիր է ներկայացրել․․․ ԱԺ-ում իրեն կորցրել էր մի պատճառով․ Իշխանյան (video) Ռուսաստանի տարբեր շրջաններում մեկ գիշերվա ընթացքում խոցվել է 426 ուկրաինական անօդաչու թռչող սարք Սև ծովից մոտենում է ցիկլոն․ Գագիկ Սուրենյանն՝ առաջիկա օրերի եղանակի մասին (video) Անկասկած քաղաքական հետապնդման, քաղաքական հաշվեհшրդարի հետ գործ ունենք․ Տիգրան Աբրահամյանը՝ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դեմ հարուցված գործի մասին Ասեմ՝ ինչ պրոբլեմ ունի Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանի հետ և ինչու է իրեն կորցրել․ Մեսրոպ Մանուկյան (video) Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքuատուրքեր սահմանելու մասին Ինչպես Արեգա Հովսեփյանը «խանգարմունքի» հասցրեց ՔՊ-ականներին․ «Նզովյալ եք սերնդեսերունդ» (video) Այս իշխանությունները երկիրը հանձնել են Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողությանը, և այս ճանապարհին փորձելու են բոլոր խոչընդոտներին մեկուսացնել․ Իշխան Սաղաթելյան Լինելու են բանակում սպանություններ, պարգևավճարներ ՔՊ-ին, արտաքին պարտքի բազմապատկում, խորը խցանումներ Երևանում, սուտասան կարգալույծներ ԱՄՆ-ն ու Իրանը ներկայումս բանակցություններ չեն վարում․ Al Jazeera Ավտովթար Սյունիքում․ 3 վիրավորներից մեկը պայմանագրային զինծառայող է Վեհափառը հոգևորականներին պատգամել է փորձությունների մեջ աննկուն մնալ հավատով Պետական պաշտոնյաները խոստումների կատարման նկատմամբ ունեն զրո պատասխանատվություն․ Առաքելյան Մենուա Սողոմոնյան․ «Դատարանն ընդունել է, որ ինձ ԵՊՀ-ից ազատելու հրամանն իրավաչափ չի եղել» Տիգրանաշենի զիջումից առաջ ԱԺ ամբիոնից սկսեց գոռալ՝ «կզացնելու եմ»․․․իրավիճակը սարսափելի է․ Գրիգորյան (video) Դատապարտում ենք իշխող ուժի պատգամավորի վերջին հայտարարությունները․ «Եվրոպացիները հանուն Արցախի» Վրաց-ռուսական սահմանին «Կազբեգի» անցակետում առգրավվել է ավելի քան 3 մլն լարիի չհայտարարագրված գումար Լևոն Քոչարյանը նոր մանրամասներ է հայտնում Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակից (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am