Վարդան Ղուկասյանը դիմել է Հայաստանում գործող դիվանագիտական ներկայացուցչություններին

«Հայաստանի իշխանությունների կողմից վերջին օրերին առավել հետևողականորեն՝ քաղաքական և ուժային տարբեր միջոցների ու գործիքների կիրառմամբ, իրականացվում է քաղաքական հաշվեհարդար և հետապնդում Գյումրու ընտրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ»։ Այս մասին հայտարարություն է տարածել Գյումրու ավագանու Կոմունիստական կուսակցությունը՝ դիմելով Հայաստանում գործող դիվանագիտական ներկայացուցչություններին։

«Քաղաքական հալածանքն առավել թեժացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրու քաղաքապետի նկատմամբ քաղաքական բռնաճնշումներ իրականացնելու հրապարակային հրահանգով։ Այն տրվեց Հայաստանի Ազգային Ժողովի ամբիոնից։ ՀՀ վարչապետը բառացիորեն հայտարարեց, որ «Գյումրու քաղաքապետին պետք է դուրս շպրտել հանրային և քաղաքական դաշտից», ինչը նշանակում է՝ կյանքի, ֆիզիկական գոյության նկատմամբ սպառնալիք։

Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին բռնադատվել է Հայ Առաքելական եկեղեցու երկու Սրբազան հայր, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ իրականացվում են շարունակական բռնարարքներ, բանտարկվում են մարդիկ, որոնք իրենց անհամաձայնությունն են հայտնել ՀՀ վարչապետի և վարած քաղաքականության նկատմամբ։ Սա խոսքի, մտքի, այլախոհության դեմ տարվող հետևողական քաղաքականություն է՝ ժողովրդավարության անվան տակ։ Փարաքար համայնքի վերջերս սպանված ղեկավարի ճակատագիրը սպառնում է և ազդակ է բոլոր ընդդիմադիր քաղաքապետներին։

Տեղին ենք համարում հիշեցնել, որ 2007թ․ ապրիլի 2-ին Երևանից Գյումրի վերադառնալու ճանապարհին, մահափորձ իրականացվեց Գյումրու քաղաքապետի նկատմամբ, որի հետևանքով եղան մահացած և ծանր վիրավորված անձինք։

2025թ․ հոկտեմբերի 7-ին Գյումրու քաղաքապետի ավտոմեքենան ոստիկանների կողմից առգրավելու փորձը՝ ՀՀ վարչապետի կողմից արված վերջին հրահանգների սկիզբն է։

Սույնով ցանկանում ենք տեղեկացնել Ձեզ ծավալվող և ակնհայտորեն զարգացման միտում ունեցող բռնաճնշումների մասին՝ Գյումրու օրինական ընտրված ընդդիմադիր քաղաքապետի նկատմամբ։

Սույն հայտարարությունը բաց է Գյումրու ավագանու մյուս խմբակցությունների ստորագրությունների համար»,–նշված է հայտարարության մեջ։

դիտվել է 411 անգամ
Լրահոս
Երևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել է Հռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանում Վթար՝ Արենի բնակավայրի մոտակայքում. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է WOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարել Բողոքի ցույցեր՝ Հռոմում․ կան ձերբակալվածներ Արագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաները Ավտովթարի հետևանքով տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին Ծեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն» Թրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելուն Ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխա Չեղարկվել է Գալկինի համերգը Ստամբուլում Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ընտրակաշառք տալու մեջ մեղադրվող՝ Արթիկի ավագանու թեկնածուի տնային կալանքի միջնորդությունը մերժվել է ԿԸՀ նախագահը մանրամասնում է Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր Գերմանիան ամեն օր բшխվում է Ռուսաստանի կողմից անկայունացման փորձերի․ Մերց ԱՄՆ կոնգրեսականը Թրամփին ու Հեգսեթին մեղադրել է առանց ավարտի հստակ ծրագրի Իրանի դեմ պատերազմ սկսելու համար Արթիկում «Ապրելու երկրի» 3 անդամ է ձերբակալվել, նաև՝ համայնքապետի թենկածուն ՌԴ-ն հույս ունի, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ընտրությունը քարտուղարությանը կազատի Արևմուտքի թելադրանքից Արենիում բախվել են «Kia»-ն ու «Mercedes»-ը․ 2 վիրավորի մեքենայից դուրս են բերել փրկարարները Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ» ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայի և Իրանի հարցերով. Bloomberg Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am