Պանթուրքիզմը հենց այսպես՝ բոլորի աչքի առաջ ձևավորվում ու կապիտալիզացվում է․ Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․
«Էրդողանը հայտարարել է, թե «Մենք պետք է արագացնենք ընդհանուր թյուրքական այբուբենի ստեղծման գործընթացը։ Առաջարկում եմ դեկտեմբերի 15-ը ընդունել որպես Ընդհանուր թյուրքական լեզվի օր»:
Ռեջեփ Թայիփ Էրդողանի ևս մի քանի հայտարարություններ Թուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովին, որն անցկացվում է Ադրբեջանում.
Մենք ո’չ միայն հետևում ենք Հարավային Կովկասի գործընթացներին, այլև աջակցում ենք քայլերին, որոնք ուղղված են տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն։ Մենք հույս ունենք Վաշինգտոնյան համաձայնության շարունակականության վրա։
Մենք պետք է Կասպիցի միջոցով ընդհանուր միջանցքը դարձնենք առավել արդյունավետ։ Անհրաժեշտ է’ ստեղծել սերտ համագործակցություն։
Հ․Գ․ Պանթուրքիզմն հենց այսպես՝ բոլորի աչքի առաջ ձևավորվում ու կապիտալիզացվում է՝ ունենալով հնարավորություն վերածվելու ավելի մեծ բանի, քան կա․․․»։
