Արմեն Գևորգյանը վերադառնում է
Hayeli.am-ն այսօր արդեն տեղեկացրել է, որ կադրային փոփոխություններ տեղի կունենան Վերահսկիչ պալատում: Քննարկվում է ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի պաշտոնանկության հարցը, և այդ պաշտոնի ամենահավանական թեկանծուն միջազգային տնտեսական ինտեգրման նախարար Վաչե Գաբրիելյանն է: Ըստ մեր տեղեկությունների` քննարկվում է նաև միջազգային տնտեսական ինտեգրման նախարարի նոր թեկնածուի նշանակման հարցը: Այդ պաշտոնի համար առաջադրվել է Արմեն Գևորգյանի թեկնածությունը: Հիշեցնենք, որ ՀՀ նախկին փոխվարչապետ, տարածքային կառավարման նախկին նախարար Արմեն Գեւորգյանն ամիսներ առաջ անսպասելիորեն հրաժարական տվեց եւ աշխատանքի անցավ մասնավոր սեկտորում:
