SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրերս գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Անհայտ անձը դեկտեմբերի 10-ին հյուրընկալվել է Բաղրամյան 50 շենքի բնակարաններից մեկը և տանտիրուհուն ՝ 94-ամյա Ջեմմա Անանյանին, խաբել է, որ ինքը նրա որդու՝ 71-ամյա Սեմյոն Անանյանի ընկերն է և օգտվելով Ջ. Անանյանի՝ այլ սենյակում գտնվելու հանգամանքից՝ հյուրասենյակից գողացել է ժամացույց և պատի նկարը: Ահազանգով դեպքի վայր է ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Արա Գևորգյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հետաքննություն է սկսվել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ջ. Անանյանը ԽՍՀՄ հայտնի քաղաքական գործիչ, Իջևանի կենտկոմի առաջին քարտուղարն է եղել, ում մինչև հիմա բարի անունով են հիշում Իջևանում: Նրա ղեկավարած տարիներին Իջևանը ծաղկել է:
Իսկ նրա որդին՝ Ս. Անանյանը, աշխատում է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանում՝ որպես դասախոս: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Ջ. Անանյանին թալանած գողին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը