Իշխան Զաքարյանին կփոխարինի Վաչե Գաբրիելյանը
Մեր տեղեկություններով` կադրային փոփոխությունները, թերեւս, կհասնեն նաեւ Վերահսկիչ պալատ. քննարկվում է ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի պաշտոնանկության հարցը: Հավանական փոխարինողի անունն է անգամ շրջանառվում, մտադիր են ՎՊ նոր նախագահ նշանակել միջազգային տնտեսական ինտեգրման նախարար Վաչե Գաբրիելյանին: Հիշեցնենք, որ Զաքարյանին պաշտոնանկ անելու մասին լուրերը հայկական լրատվականներում հայտնվել են դեռեւս 2013-ից, ՎՊ հայտնի զեկույցից հետո:
