Նոր բացահայտում եմ անում Ծիծեռնակաբերդի շուրջ՝ կրիմինալ-գործակալական աշխատանքների թեմայով. Հայկ Դեմոյան

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարներով.

ԹԵՄԱ ԿԱ ԹԵՄԱ

Այսօր աչքովս ընկավ, թե ինչպես քպ-ական նեղքիթ կապիկների դասից ոմն Տարոն Չախոյան փորձեր է կատարել աշխուժության նշաններ ցույց տալ Ծիծեռնակաբերդում պետական մակարդակով իրականացված վանդալիզմի թեմայի շուրջ ու ինքնահաստատվելու նոր ճիգեր էր գործադրել մեյդան գալու համար, «թե բա ու՞ր են քննադատողները եկան, աղմուկ բարձրացրեցին ու կորան» ձևակերպումներով:

Ընդհանրապես, եթե նկատել եք, քպ-ականներին ու նրանց համակիրներին խիստ հատուկ է «մոռացկոտությունն» ու առկա անհերքելի փաստերն ու ապացույցները մի կողմ թողնելով, ցանկացած «վտանգավոր» թեմա նորից սկսելու հակումը:

Հիմա նոր բացահայտում եմ անում Ծիծեռնակաբերդի շուրջ՝ կրիմինալ-գործակալական աշխատանքների թեմայով:

«Հիմնավերանորոգում» անվան տակ իրականացված ոճրագործությունը կասեցնելու, հանրային քննադատության ու նախագծի վերանայման պահանջի ժամանակ քար լռություն էր պահպանում հիմնական ու գլխավոր անձը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռայմոն Գևորգյանը, որին 2018 թ. հունիսի 15-ին Նիկոլ Փաշինյանի հրամանագրով ստեղծված Հոգաբարձուների խորհուրդն ընտրեց խորհրդի նախագահ և մինչ օրս այդ պաշտոնին է:

Հուշահամալիրի հիմնավերանորոգման պատվիրատուն, ինչպես տեսնում եք նախագծային փաստաթղթից, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամն է ու առաջին անձանցից մեկը, ով պետք է արձագանքեր ու հաշվետու լիներ տեղի ունեցածի կապակցությամբ, հենց Ռայմոնդ Գևորգյանն է: Սակայն, ինչպես տեսանք, նա բացակայում էր տեսադաշտից և մինչ օրս լռում է, այնպես, ինչպես լռում են ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի անդամներ Վլադիմիր Վարդանյանն ու Հրանուշ Խառատյանը, ովքեր Ռայմոնդ Գևորգյանին ընտրողներից են եղել:

Այս ստահակ կերպարը հայտնի նրանով, որ 2015 թվականին ամեն կերպ փորձում էր խափանել Փարիզի քաղաքապետարանի շենքում ՀՑԹԻ-ի հավաքածու հիման վրա բացառիկ ցուցադրության կազմակերպումը և երկու անգամ ստիպված էի չնախատեսված ծախս անել, մեկնել Փարիզ և ՀՀ դեսպանատան աշխատակիցների հետ կասեցնել սրա խափանարար գործունեությունը: Այդ ցուցադրության կապակցությամբ Ռայմոնդ Գևորգյանը տասնյակ գիտնականների ներկայությամբ հայտարարեց, որ «Փարիզում իրենք Հայաստանի կարիքը չունեն և որ մենք հանգիստ թողնենք իրենց»:

Այնուհետև մի խումբ նրա գլխավորությամբ մտել էր Փարիզի քաղաքապետարան և պահանջել էր, որ «թույլ չտան Երևանից որևէ ցուցադրություն կազմակերպումը Փարիզում»: Այս մասին տեղեկացա Փարիզում ՀՀ դեսպանատան աշխատակիցներից:

Այդ ցուցադրության անցկացման պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2013 թվականին իմ և Փարիզի քաղաքապետի միջև՝ վերջինիս Երևան կատարած այցի ժամանակ:

Հիմա Տարոն Չախոյանին հավեսով չախելուց առաջ, ձևակերպում եմ կարևոր մի հանձնարարություն. դիմում ես ԱԱԾ ու տեղեկանում ես, թե քանի թուրքական կազմակերպություններում է Ռայմոնդ Գևորգյանը ներառված որպես հոգաբարձուների խորհրդի անդամ, այնուհետև լարում ես մաթեմատիկական գիտելիքներդ ու հաշվում ես, թե 2018 թվականից սկսած քանի անգամ է Ռայմոնդ Գևորգյանը հատել ՀՀ սահմանը և քանի անգամ Թուրքիայինը: Չմոռանաս այդ տվյալները ամենայն ճշգրտությամբ հրապարակել, քանի որ շատ շատերին հետաքրքիր կլինի այդ տեղեկությունը:

Բուն թեմայի կապակցությամբ, եթե հետաքրքիր է, իմացի, որ հիմա նյութեր են պատրաստվում ԿԳՄՍ նախարարին քրեական պատասխանատվության ենթարկելու համար՝ հրապարակված չորս կետերով: Վանդալիստական բնույթի աշխատանքները դադարեցվել են հանրային ճնշման տակ ու չեն շարունակվի այն նախագծով, որը դու ու քեզ նմաններն անվանում են «հիմնավերանորոգում»: Եթե չհասկացար, կարող եմ կրկնել ու բացատրել, թե ի՞նչ է նշանակում աշխատանքների դադարեցում ու հաստատված նախագծի վերանայում:

ՀԳ. Ոնց չեմ սիրում, երբ պստիկները խառնվում են մեծերի խոսակցություններին…

 

դիտվել է 527 անգամ
Լրահոս
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու գործով հինգ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՖԻՖԱ-ն ընտրել է Աշխարհի առաջնության լավագույն գոլը #ՀԻՄԱ․ «Աղաչում եմ, մի բան արեք, սենց չի լինի…». Փաշինյանի զանգը Պուտինին. Գառնիկ Դանիելյան (video) Մի շարք հասցեներում գազ չկա Եղանակն՝ առաջիկա օրերին Ոսկե գնդակի դափնեկիրը ժամանել է Մադրիդ․ հայտնի է այցի նպատակը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Փաստեր Կոնջորյանների մասին, որոնք Փաշինյանն ամիսներ առաջ մակուլատուրա էր համարում Москва слезам не верит. Սուրենյանցը՝ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասին Հայտնի է՝ ով կլինի Ֆրանսիայի հավաքականի ավագը Զիդանի օրոք Հրդեհ Ուրցաձոր գյուղում․ այրվել են մոտ 2000 հակ անասնակեր և մոտ 2500 քմ հնձած ցորենի արտ Նիկոլի կառավարությունն այնքան չմտածված օրենքներ է ընդունել, որ դրսի դերակատարները չեն վստահում նրանց 40-ամյա վարորդը «Nissan Tiida»-ով հայտնվել է դաշտում, բախվել բետոնե էլեկտրասյանը․ կա վիրավոր Ըմբշամարտի Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնությունում Հայաստանն այսօր 5 մասնակից ունի Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի քրեական գործը ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան Վանաձորում հայտնաբերվել է 6-ամյա երեխայի մարմին․ նախաձեռնվել է քրեական վարույթ «Սատանան մտավ մեջս»․ Նիկոլի ընտրողի արդարացումը (video) ՀՀ-ի ճանապարհը դեպի Եվրոպա հնարավոր է, սակայն պահանջում է զգուշավոր քաղաքականություն․ Ջոն Ինյարիտու Դավիթաշենում տրոլեյբուսի հոսանք ընդունող ձողը կպել է էլեկտրալարերին․ բետոնե էլեկտրասյունը տապալվել է Արմեն Աշոտյանը կալանավայրից 6 առաջարկ է ներկայացրել խորհրդարանական ընդդիմությանը Մոսկվան ՀՀ-ում հանրաքվեի հարցը փորձում է օրակարգային դարձնել՝ ԵՄ, թե՞ ԵԱՏՄ հարցադրմամբ․ Աբրահամյան Ողբերգական դեպք. հայտնաբերվել է 6-ամյա աղջնակի մարմին Ինչ է սպասվում օգոստոսի 2-ին. կիրակի օրը կընտրեն ԱԺ նախագահ. «Ժողովուրդ» Կոտայքի մարզում թեժ իրավիճակ է. ովքեր կլինեն նոր համայնքապետերը. «Ժողովուրդ» 240 միլիոն դրամ՝ ՄԱԶԾ-ին. ոչ թե ՄԱԿ-ն է ֆինանսավորում ԱԺ-ին, այլ ԱԺ-ն՝ ՄԱԿ-ի ծրագիրը. ՔՊ սեմինարների հետքերով. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am