Ռոբերտ Քոչարյանի որդին պետության դեմ հայց է ներկայացրել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, պետության դեմ հայց է ներկայացրել։ Նա պահանջում է ճանաչել իր անմեղության կանխավարկածի խախտումը և պետությունից ստանալ 2 միլիոն դրամի չափով ոչ նյութական վնասի փոխհատուցում։

Euromedia 24-ի հետ զրույցում Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը նշեց, որ դատարան են դիմել ոչ այնքան տարածված հիմքով, քանի որ պրակտիկայում անմեղության կանխավարկածի խախտման դեպքերով հայցեր քիչ են ներկայացվում։ Հայցը վերաբերում է հրապարակային զրպարտությանը և պատվի ու արժանապատվության պաշտպանությանը։ Բացի այդ, դատարանից պահանջվում է նաև 2 միլիոն դրամի փոխհատուցում։

Նշենք, որ դեռևս 2020 թվականին Ռոբերտ Քոչարյանն էլ էր դատի տվել Նիկոլ Փաշինյանին՝ զրպարտության հիմքով, պահանջելով պաշտպանել իր պատիվն ու արժանապատվությունը և փոխհատուցել ոչ նյութական վնասը 2 միլիոն դրամի չափով։
Ալումյանի խոսքով՝ հայցի պատճառը վարչապետի և դատախազության ներկայացուցիչների չհավասարակշռված և անմեղության կանխավարկածը խախտող հայտարարություններն են։

«Սահմանադրությամբ երաշխավորված ցանկացած իրավունք խախտվելու դեպքում տվյալ անձը իրավունք ունի դիմել դատարան և պահանջել խախտման ճանաչում, ինչպես նաև նյութական և ոչ նյութական վնասների փոխհատուցում։ Քաղաքացիական օրենսգիրքն էլ դա նախատեսում է», – ասաց նա։

Ինչ վերաբերում է պահանջվող փոխհատուցման չափին, փաստաբանը պարզաբանեց․

«Ընտրվել է հենց 2 միլիոն դրամը, քանի որ խախտումն արտահայտվել է ամենաակնհայտ ձևով։ Այն հնչեցվել է մեծ ծածկույթ ունեցող հեռուստաընկերության եթերում, արվել է դատախազության կողմից և ներկայացվել որպես հաստատված փաստ։ Այդ ամենը, հաշվի առնելով մեղադրանքի ծանրությունը, առավել մեծ վնաս է հասցրել»։

Ալումյանի կարծիքով՝ նման հրապարակային հայտարարությունները ազդում են ոչ միայն Սեդրակ Քոչարյանի, այլև ընդհանրապես մեղադրյալների նկատմամբ հասարակական վերաբերմունքի ձևավորման վրա։

«Եթե որևէ մեկը պնդի, թե դա չի ազդում հասարակական կարծիքի վրա, ապա ստացվում է, որ դատախազությունն ու քննչական մարմինները լիովին հեղինակազրկված են։ Իրականում նրանց խոսքերը դեռևս ազդեցություն ունեն։ Սա խնդրի միայն մի կողմն է։ Մյուս կողմը՝ դատարանի վրա անուղղակի ճնշումն է։ Երբ գործը քննող դատարանի առջև արդեն իսկ որպես փաստ ներկայացվում է մեղադրանքը, դա կարող է որոշակի ազդեցություն ունենալ դատական համակարգի վրա», – նշեց նա։

Հիշեցնենք, Սեդրակ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով «ԼԼ Բիմբո» ՍՊԸ-ի համահիմնադիր և հնարավորություն ունենալով կանխորոշելու դրա գործադիր տնօրենի որոշումները՝ օժանդակել է իր հետ փոխկապակցված անձ Սերժ Սարգսյանին։

Ըստ մեղադրանքի՝ նա խոչընդոտները վերացնելու և միջոցներ տրամադրելու եղանակով աջակցել է Սարգսյանին ձեռնարկատիրական գործունեությանը մասնակցելուն և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն։

Քոչարյանը, սակայն, ի սկզբանե պնդել է, որ իրեն առաջադրված գործողությունները չի կատարել։ Նրա գործը ներկայում գտնվում է դատարանում։

դիտվել է 384 անգամ
Լրահոս
Սա կարելի է կոչել Հայաստանի թրքացման բռնի փորձ, նաեւ քրէական արարք․ Տ. Սերոբ քահանայ Ազարեան «Մտել ենք, երգչախմբի հատված գնացել». ինչպես է աղջիկներին հաջողվել հնչեցնել վեհափառի անունն ու մնալ Յոթ Վերքում Եկեղեցու դեմ արշավին ներգրավված կրոնական կազմակերպությունների գործունեությունը ՀՀ տարածքում ապագայում պետք է արգելվի Հայր Ասողիկը դիմում է իրավապահներին․ բռնության կոչեր են հնչել Տեր Սիոն Սրբազան, ճի՞շտ է, որ բուժվում էիք Գերմանիայում՝ Վեհափառի հոգածության ներքո Երևանի փողոցներում ջրհեղեղներ, խցանումներ են Մատուռից գողացել են 13-րդ դարի Ավետարանը Եթե Փաշինյանը վերընտրվի կամ իշխանության չգան քաղաքական ռեալիզմ դավանող ուժեր, ապա լինելու է պատերազմ 7 մեքենաների մասնակցությամբ վթարի մասնակիցներից «Tesla»-ի 29-ամյա կին վարորդը ձերբակալվել է Երբ կարտաքսեն․ ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Ցավոք, այս տարվա հիշատակի օրը կրկին փորձ արվեց խամրեցնել և քաղաքականացնել․ Դավիթ Անանյան Մառախուղի պատճառով Հաղթանակի զբոսայգում «Toyota Camry»-ն հայտնվել է արհեստական լճակում Կճոյանի ու Փաշինյանի համբյուրները, կաթողիկոսի անունը հնչեցնելու ֆոնին ծամոն ծամող և հոգևոր կյանքին անհաղորդ էակի պահվածքը Իրավիճակը Վերին Լարսում «Զոնտիկ» բռնողը Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով եկեղեցին զավթելու ու կործանելու հանձնարարության կատարմանն է միացել նաև Վարդան Վարդանյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ եպիսկոպոսաց ժողովի գումարումը ժամանակավորապես հետաձգվում է Իսկ Նեռը գահավիժելու է այնպես արագ և անսպասելի, ինչպես ժամանակին բարձրացավ ոչնչից Իշխանության սադրանքը և Վեհափառի խոհեմությունը АННА АКОПЯН ПЫТАЕТСЯ СПАСТИ БИЗНЕС? «Կյանքի խոսք» աղանդի ղեկավարը Յոթ Վերք եկեղեցում Փաշինյանի հետ պատարագի է մասնակցում
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պետրոսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am