Հայ առաքելական եկեղեցու դեմ տարվող Հայաստանի իշխանությունների քաղաքական արշավը, անհիմն մեղադրանքները, որոնք ուղղված են նրա առաջնորդներին ու հետևորդներին, պետք է արժանանան ուշադրության և դիմադրության։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։
«Տեղի է ունենում քաղաքական ու հանրային վարկաբեկում, և անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունն իմանա այդ մասին։ Ահա 3 ցուցիչ, որ փաստում են դա․ Քաղաքական մոտիվներով մեղադրանքներ․ եկեղեցու և նրա առաջնորդների նկատմամբ իրականացվում են գործեր ու քննություններ, որոնք անընդունելի են ցանկացած արդար դատական համակարգում։
Հանրային վարկաբեկում իշխանությունների կողմից․ կառավարության որոշ պաշտոնյաներ սկսել են քարոզարշավ՝ հանրության աչքում կասկածի տակ դնելու համար Եկեղեցու հեղինակությունը։ Կրոնի ազատության իրավունքի խախտում․ այս գործողությունները վտանգում են հավատացյալների հիմնարար իրավունքները և խախտում են ինչպես ազգային, այնպես էլ միջազգային իրավական չափանիշները»,– գրել է նա։
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պետրոսյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը