Անկարան հայ-թուրքական հարաբերությունները կապում է ԼՂ հիմնահարցի՝ Ադրբեջանի օգտին լուծման հետ

Արտաքին գործերի նախարարությունը տարածել է հայտարարություն ի պատասխան Թուրքիայի ԱԳՆ–ի ավելի վաղ տարածած հայտարարության, որում ասվում էր, թե Թուրքիան հավատարիմ է հայ–թուրքական արձանագրությունների հիմնական դրույթներին։ Հայտարարությունում ասվում է. «Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Թուրքիայի ԱԳՆ դեկտեմբերի 14-ի մեկնաբանությունը 2009թ.-ի ցյուրիխյան արձանագրությունների տառն ու ոգին աղավաղելու հերթական աղաղակող օրինակ է։ Նախագահ Սարգսյանի նախաձեռնած Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ մեր դիրքորոշումն արատահայտված էր առանց նախապայմանների կարգավորման հայտնի մոտեցմամբ: Թուրքական կողմի հետ հենց այս ընդհանուր փոխըմբռնմամբ մենք սկսեցինք բանակցային գործընթացը և եկանք պայմանավորվածությունների: Ինչպես հայտնի է, արձանագրությունների ստորագրումից անմիջապես հետո Անկարան հետ կանգնեց պայմանավորվածություններից՝ ոչ միայն մերժեց վավերացնել դրանք, այլև վերադարձավ նախապայմանների լեզվին, որը նա օգտագործում էր մինչև գործընթացի մեկնարկը: Թուրքիայի արտգործնախարարության վերջին մեկնաբանությունը նույն շարքից է։ Անկարան չի խորշում ևս մեկ անգամ կրկնել իր նախապայմանները, կապելով հայ-թուրքական հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի՝ Ադրբեջանի օգտին լուծման հետ՝ կամայական հղում կատարելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին, որոնք որևէ առնչություն չունեն կարգավորման բանակցային գործընթացի հետ։ Բոլորին է հայտի, որ Արձանագրություններում ղարաբաղյան հակամարտության կամ որևէ նախապայմանի մասին խոսք անգամ չկա։ Ստորագրումից հետո, վերստին նախապայմանների լեզվին վերադառնալով, Թուրքիան դեմ գնաց միջազգային հանրությանը, որն, ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորմանը։ Թուրքական կողմը հրաժարվեց արձանագրությունների վավարերացումից և ողջ գործընթացը միտումնավոր մղեց դեպի փակուղի։ Հայաստանը հենց այդ պատճառով ստիպված էր կասեցնել վավերացման ընթացակարգը՝ դեռ մնալով կարգավորման գործընթացում, ինչը տարբեր երկրների ղեկավարների կողմից ըմբռնումով ընկալվեց և ողջունվեց: Ակնհայտ է, որ այսօր էլ՝ Արձանագրությունների ստորագրումից տարիներ անց, Անկարան պատրաստ չէ կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները։ Նորություն չէ, որ Թուրքիայի իշխանությունները կառչում են կարծրատիպային մոտեցումներից, փորձում են շինծու մեղադրանքներ հնչեցնել։ Հարյուր տարուց ավել է, ինչ այդ երկրի ղեկավարությունը ժխտում է Հայոց ցեղասպանությունը։ Մի՞թե ավելի հեշտ է ժխտողականության միջոցով իր ուսերին վերցնել Օսմանյան կայսրության կողմից գործված հարյուրամյա վաղեմության մեծ ոճրի մեղքը, քան ճանաչել այն՝ կարևոր ծառայություն մատուցելով թե սեփական ժողովրդի, թե տարածաշրջանի ապագայի, թե նոր ցեղասպանությունների կանխարգելման գործին։ Անկարան գնում է հակառակ ուղիով։ Թուրքիայի ԱԳՆ մեկնաբանությունը պնդում է, թե իբր Հայոց ցեղասպանության ճանաչման ջանքերը սխալ են բարոյական ու իրավական առումով և վատ նպատակներ հետապնդող քայլեր են։ Ստացվում է, որ Թուրքիան բարոյականության խրատներ է տալիս Ֆրանսիային, Գերմանիային, Ավստրիային, Ռուսաստանին, Ուրուգվային, Արգենտինային, Բելգիային, Հունաստանին և տասնյակ այլ երկրների, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Զավեշտալի է, որ Թուրքիան, որն աշխարհում խոսքի ազատության ամենամեծ սահմանափակողներից մեկն է, ժխտողականությունը փորձում է արդարացնել խոսքի ազատության պատճառաբանությամբ։ Ինչպես արձանագրությունների ստորագրումից հետո, այնպես էլ այսօր աշխարհի տարբեր մայրաքաղաքներում հստակ գիտակցում են, որ գնդակը թուրքական կիսադաշտում է, որ Հայաստանը արել է հնարավորինը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար։ Անկարայում այս և այլ իրողությունների գիտակցման բացակայումն է, որ աշխարհով մեկ արմատավորում է զգացումը, որ Թուրքիան և միջազգային հանրությունը խոսում են տարբեր լեզուներով։ Եվ կրկնենք, որ հենց սա է պատճառը, որ Նախագահ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց, որ ցյուրիխյան արձանագրությունների կենսագործման ուղղությամբ շարունակաբար որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը 2018 թվականի գարնանը դրանք կհայտարարի առ ոչինչ»։

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Առեղծվածային մահվան դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանի կենտրոնական հրապարակում այսօր 20–ամյա երիտասարդի են սպանել Արմավիրի բանտ տանող ճանապարհի ցուցանակի վրա քաղաքացու մարմին է կшխված եղել ՀՀ ԱԱԾ-ի պարզաբանումն ինձ հիշեցնում է դասական անեկդոտը․ Նաիրի Հոխիկյան Ռուսաստանից Վրաստան անցած տասնյակ բեռնատարների վարորդների փետրվարի 12-ից թույլ չեն տալիս ուղևորվել Հայաստան ԲԴԽ-ն փաստաբանանների նկատմամբ «խաչակրաց արշավանքի» նախադրյալ է ստեղծում․ Էդուարդ Սարիբեկյան Իրանը բացառել է հարստացված ուրանի արտահանումը երկրից 2018-ից մինչ այսօր Նիկոլ Փաշինյանի օգտագործած զենքն է Դու ուրիշ փողոցի անուն չգիտե՞ս: Թբիլիսյան խճուղով դրան տարեք Սեւանի դաչա Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել 46 ռուսաստանցու և Իրանի 2 քաղաքացու նկատմամբ Որևէ կերպ պետք է արդարացնել սեփական գոյությունը․ Արթուր Ղամբարյանը՝ ԲԴԽ հայտարարության մասին Իրանը զիջման չի գնա․ Արաղչի Քչերը գիտեն, որ էդ գաղափարի հեղինակը Անաստաս Իվանովիչն (Միկոյանը) է եղել, ով Մաո Ձեդունի մերձավորն էր, ու հիմք է դրել «չինական կոմունիզմ» ասվածին. Հովասափյան Չարլզ III-ը կաջակցի եղբորը իրավահաջորդությունից հեռացնելու որոշմանը․ The Times Գերմանական Թյուրինգիայի հայ համայնքի նախագահը քրեական հայց է ներկայացրել ընդդեմ Ալիևի Բակո Սահակյանի որդին` Տիգրանը, Բագրատ Սրբազանի համար հանձնուք է տարել բանտ... Կարևոր չէ, թե ով քանի մանդատ կստանա, այլ թե ինչ ներուժ կձևավորվի․ «Միասին» շարժումը վերջնական որոշում չունի ընտրություններին մասնակցության ձևաչափի շուրջ Մեր հանճարեղ կառավարությունը նորից զբաղված է Ազգային «բեսեդկայի» կերպարների փողոցային «ռազբորկաներով»․Արթուր Խաչիկյան Իրանը չի զիջի համաշխարհային տերությունների ճնշման տակ․ Փեզեշքիան ՆԱՍԱ-ն նախատեսում է մարտի սկզբին տիեզերագնացներ ուղարկել Լուսին Հորդանանը քննադատել է գրեթե ողջ Մերձավոր Արեւելքի հանդեպ Իսրայելի իրավունքի մասին ԱՄՆ դեսպանի հայտարարությունը Թրամփի վարչակազմը նախատեսում է վերաբացել Դամասկոսում ԱՄՆ դեսպանությունը Երբ մարդ ուժեղ է լինում, հանգիստ է լինում, մենք գիտենք, թե ինչպես են մարդկանց վախեցնում, սպառնում. Լևոն Քոչարյան Հորմուզի նեղուցում իրականացվող զորավարժությունների ժամանակ Իրանը զենիթային հրթիռ է փորձարկել Փարիզի քաղաքապետը Կիեւին գեներատորներ է նվիրաբերել Մոսկվայում փետրվարի 22-ի և 23-ի եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարված
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am