150 բեռնատարներ արգելափակված են ՌԴ-ում. Էկոնոմիկայի նախարարն անգործ է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը, որ վիդեոռիլ է նկարում խաղողի մթերման, ինքնաթիռների եւ այլ պատկերների ֆոնին, անկարող է լուծել հայկական բեռնատարների հարցը, որոնք մեկ ամսից ավելի փաստացի պատանդառվել են Ռուսաստանում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Սպայկա»-ի ղեկավարությունը դիմել է էկոնոմիկայի նախարարությանը, որպեսզի հնարավոր լինի պաշտոնական ճանապարհով պարզել, թե Մոսկվան ինչու է այս տարվա օգոստոսի վերջին արգելափակել 150 բեռնատարների մուտքն իր տարածք։ Սակայն նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին պատասխանեցին. «Խնդիրը վերաբերում է կոնկրետ ընկերության, որը ՌԴ իրավապահ մարմինների հետ ունի խնդիրներ, եւ հարցը այդ շրջանակում պիտի պարզաբանվի: Հաշվի առնելով «Սպայկա» ընկերության հեղինակությունն ու ունեցած դիրքը Հայաստանի տնտեսության մեջ՝ առաջարկում ենք հարցերն ուղղել ընկերությանը»:

Մեր մյուս հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվել հայկական կողմից խնդրի լուծման եւ ռուսական կողմի հետ բանակցությունների մակարդակում, նախարարությունը տվել է պապոյանական ոճով անհասկանալի պատասխան. «ՀՀ ՌԴ տնտեսական հարաբերությունները շարունակում են զարգանալ բարձր տեմպերով, արտահանումը բարձր տեմպերի վրա է, եւ խնդիրը դրա հետ կապված չէ: Նախարարությունը, որտեղ հնարավոր է, փորձել է աջակցել տնտեսվարողին»:

Այսինքն՝ նախարարությունը եւս արձանագրում է «Սպայկա»-ի կարեւոր դերը մեր տնտեսության մեջ, եւ խոստովանում, որ չի կարող օգնել հայ տնտեսվարողին: Սա դասական անպատասխանատվություն է պետության կողմից ՀՀ քաղաքացու նկատմամբ:

Հավելենք, որ «Սպայկա» ընկերությունը դեռ մոտ 20 օր առաջվա հաշվարկներով շուրջ 2 մլն դոլարի վնաս էր կրել»։

դիտվել է 83 անգամ
Լրահոս
Իրանի Անվտանգության խորհրդի նոր քարտուղար է նշանակվել Թող Նիկոլը գա ստեղ ապրի՝ լույսը գլխին անջատեն, ջուրը, գազը․ Հարցում (video) Իլիա Բ-ի հուղարկավորության կազմակերպչական մանրամասների վերաբերյալ պաշտոնական ծանուցում Սուրբ Էջմիածնում առայժմ չի ստացվել․ Մայր Աթոռ Շատ խնդալու է՝ «օդից կախված լուրեր»-ի հիմնադիրը, որի կինը հեռացել է իրենից, խոսում է ընտանիքի ինստիտուտի հանդեպ հարգանքի մասին. Արմինե Օհանյանի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանին Քոչարյանից էլ ի՞նչ եք ուզում․․․ ստացաք չէ՞ պատասխանը․ մանկավարժ (video) Իրանում հայտարարել են, որ դեռ չեն ավարտել պատասխան hարվածները էներգաօբյեկտների վրա hարձակումներից հետո Լարիջանին վերջին բանակցողն էր, ում հետ հնարավոր էր համաձայնության գալ. Ջո Քենթ Որ որդիդ սահմանին լինի՝ բայրաքթարը վերևը, էլի կհարցնե՞ս՝ ինչու ես իսրայելցի հայտնի ՀՕՊ գեներալ բերել (video) Երևանում շենքի բնակիչները ջուր են լցնում ռեստորանի հաճախորդների վրա, դուրս գալիս՝ հավկիթներ նետում Վանի առևտրի պալատը պատրաստ է սկսել աշխատանքներ Հայաստանի ուղղությամբ Լոռու քրեական ոստիկանները բացահայտել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու դեպք «Ինչպես Փաշինյանը հարձակվեց 1 միլիարդի բարեգործություն արած Սամվել Կարապետյանի վրա» (video) Ռոբերտ Քոչարյանն ասաց՝ սրանք ոնց են պատասխան տալու, լա՛վ լսեք․ Խաչիկ Մանուկյան (video) #ՈՒՂԻՂ․ Եվրոպան Նիկոլի հետ հիբրդիային պատերազմ է սկսել հայ ժողովրդի դեմ․ Նարինե Դիլբարյան (video) Հրաժարական չեք պատրաստվու՞մ տալ․ հարց՝ Նիկոլ Փաշինյանին (video) Փաշինյանը բարկացավ․ «Ձեր քմահաճույքով բան պիտի կրկնե՞մ» (video) Փաշինյանը շանտաժի ենթարկեց․ «Մինչև աշուն պատերազմ կլինի, եթե․․․» (video) Իրանում մшհապատժի է ենթարկվել հունվարյան բողոքի ակցիաների երեք մասնակից «Ուր, որ գնաս, հետդ կգամ, պո**իկներն են զվարճանում»․ բանաստեղծ Խաչիկ Մանուկյան (video) Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյան տեսքով Հերթական արտակարգ դեպքը՝ «Արմավիր» ՔԿՀ-ում. հսկիչներին հաջողվել է փրկել դատապարտյալի կյանքը Մակրոնը ոչ մի բառ չի արտասանել՝ դատապարտելու Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի պատերազմը. Արաղչի Պեռաշկի ու կուկուռուզ ուտելով դու երջանիկ չե՛ս լինելու․ քաղաքացիներ (video) Վաշինգտոնի այն ռազմաբազայի վերևում, որտեղ բնակվում են Մարկո Ռուբիոն և Փիթ Հեգսեթը՝ անօդաչու թռչող սարքեր են արձանագրվել «Շան որդինե՛ր, ես ձեզ նենց կտրորեմ, որ ձեր վնգստոցն աշխարհով մեկ կբռնի․․․»․ Խաչիկ Մանուկյանը պոռթկաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Մարտի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am