Բա­րոյականությունն ու անբարոյականությունը սեռական կյանքով չեն պայմանավորվում

Առավոտը գրում է. «Մի քանի օր առաջ առողջպահության նա­խարար Լևոն Ալթունյանն «Ազատության» եթերում նախ ասաց, որ մինչև 15 տարե­կան աղջիկների 25 տոկոսը անանուն հարցման ժամանակ ասել է, թե զբաղվել է սեքսով, այնուհետև նախարարությունը նրան ուղղեց՝ նշելով, որ խոսքը տղաների 25 տո­կոսի և աղջիկների 1 տոկոսի մասին է: Ցանկություն չունեմ արդարացնելու նախա­րարին՝ նման բարձր պաշտոն զբաղեցնող մարդը պետք է գիտակցի՝ ինչի մասին և ինչպես է խոսում: Մանավանդ, երբ խոսքը նման նուրբ, զգայուն թեմաների մասին է: Բայց դրանից հետո սկսված քննարկումը թեման, ինչպես միշտ, շեղեց այլ ուղղու­թյամբ՝ տարավ մի տեղ, որտեղ ծաղկում է երեսպաշտությունն ու փարիսեցիությունը: Ար­ձագանքը մոտավորապես հետևյալն է՝ «ան­բարոյականը դու ես, այլասերվածը դու ես ու քո շեֆերն են»: Այսինքն՝ քննադատները ել­նում են այն կանխավարկածից, որ մինչև 15 տարեկանը սեքսով զբաղվելն անբարոյակա­նություն է, փչացած, այլասերված լինելու դրսևորում, և ահա նախարարն այդ 25 տոկոս երեխաների մասին ինչ-որ վատ բան է ասել: Բայց նախ՝ եթե հարցված դեռահասը նման բան է ասում, դա դեռ չի նշանակում, որ հենց այդպես էլ կա: Ես, օրինակ, չեմ բացա­ռում, որ տղաները ցանկալին իրականի տեղ են դրել, որովհետև, իմ համոզմամբ, ցանկա­ցած առողջ 15 տարեկան տղա դա խիստ ցանկալի է համարում (աղջիկների մասին չեմ կարող ասել՝ դա էլ կանանց հարցրեք):   Բայց ամենակարևորը՝ ո՞վ ասաց, որ սեք­սով զբաղվելն անբարոյականություն է: Իհար­կե, որոշակի տարիքում դա պետք չէ անել, որովհետև կարող է վնաս հասցնել դեռա­հասների առողջությանը, նրա՝ դեռևս չձևավորված օրգանիզմին, դա կարող է հետագա ողջ կյանքի համար լուրջ հոգեբանական վնասվածք դառնալ: Պարզ է նաև, որ այդ ամենը անհրաժեշտ է բացատրել երեխանե­րին: Բայց բարոյականության կամ անբարո­յականության հետ դա, իմ կարծիքով, կապ չունի:        Անբարոյականը, իմ ընկալմամբ, նա է, ով ստում է, ով երեսիդ ժպտում է, իսկ քո հետևից բամբասում, ով իր խոսքը չի պա­հում, ով լուծում է իր անձնական նյութական խնդիրները՝ ուրիշներին «ֆռռացնելով»: Բա­րոյականությունն ու անբարոյականությունը սեռական կյանքով չեն պայմանավորվում: Դուք չե՞ք տեսել կույս խաբեբաների և կաշ­առակերների:   Փողոցային հարցումներից մեկի ժամանակ մի կին հպարտորեն ասաց. «Ես երեք երեխա ունեմ, բայց երբեք սեբսով չեմ զբաղվել»»,-գրում է թերթը:   Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Սյունեցիները էլեկտրաէներգիայի համար չեն վճարի․ ԶՊՄԿ-ն է հոգացել (video) Հաստատվել են 2026 թվականի լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը Մեռելոցի օրերը կրկին կլինեն ոչ աշխատանքային Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի Աննա Հակոբյանի հովանավորչությա՞մբ դարձաք դատավոր․ Հարց՝ Նաիրա Հովսեփյանին (video) Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում «Դատախազ հայրիկն է օգնե՞լ ձեզ դատավոր դառնալ». հարց՝ դատավոր Չիչոյանին (video) ՖԻՖԱ-ն պարզաբանել է Խորվաթիայի՝ 90+13-րդ րոպեին խփած գոլի չեղարկումը Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել ԱԺ պատգամավորների երդման տեքստը փոխվեց Փաշինյանի անունը հեռացվել է «Իննոպրոմ 2026» արդյունաբերական ցուցահանդեսին ելույթ ունեցողների ցանկից #ՈՒՂԻՂ․ Նիկոլին կարևոր ցուցակից դուրս են թողնում․ ինչ է նախապատրաստում ՌԴ–ն․ Հայկ Նահապետյան (video) «Ուրսուլա ֆոն դեր Լայենի գնալուց անմիջապես հետո Փաշինյանն անցել է հարձակման» (video) Ե՞րբ կլինի մանդատների վերաբերյալ վերջնական որոշումը․ հարց՝ Արթուր Խաչատրյանին (video) Պուտինը կոպիտ ձևով մերժել է Փաշինյանին (video) Երվանդ Բոզոյանը չունի ձերբակալվածի կարգավիճակ, գտնվում է ազատության մեջ․ փաստաբան Այս գործընթացն իրականում մեկ նպատակ ունի՝ քաղաքական դաշտից մեկուսացնել իշխանության ամենաակտիվ և ամենապատրաստված ընդդիմախոսներից մեկին. Արմեն Հովասափյան Նիկոլը գնում է Ռուսաստան․ էդ ենոքավանցուն ասել են՝ շուստրիությունդ Պուտինի մոտ չի անցնելու․ Մալխասյան (video) Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP Ընդդիմության բոլոր պատգամավորներին խնդրում եմ միանալ Հայկ Սարգսյանի նախաձեռնությանը. Արսեն Բաբայան «Վիճաբանություն և թեժ լեզվակռիվ ԱԺ-ում․ Արթուր Խաչատրյանի խոսքից Ժաննա Անդրեասյանը ոգևորվեց» (video) Խայտառակ քարտեզով տարածվող ինֆորմացիան կեղծ է․ Գագիկ Սուրենյան (video) Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն Արցախն իմ հայրենիքն է, այնտեղ ես ծառայել եմ. մեր մեղքը մեր հայրենիքը սիրելն է. Տիգրան Աբրահամյան (video) Թեժ երկխոսություն Ժաննա Անդրեասյանի և Արթուր Խաչատրյանի միջև (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am