«Բանաձև». Սերժ Սարգսյանը՝ իր ապագայի մասին (հարցազրույցն ամբողջական)

Սերժ Սարգսյանը ռացիոնալ չի համարում ԵՏՄ-ից դուրս գալու պահանջը։ «Արմենիա» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում Սարգսյանը  հայտարարել է. «Բացարձակապես ռացիոնալ պահանջ չէ, որոշակի շահերին ծառայելու ցանկություն եմ տեսնում, կամ որոշակի համոզվածություն, որը գալիս է նյութին մինչև վերջ չտիրապետելուց։ Որևէ լուրջ փաստարկ չեմ լսել ԵՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ»։ Անդրադառնալով վերջին շրջանում ակտիվացած ղարաբաղյան բանակցային գործընթացին՝ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, նշել է.  «Իմ տեսլականը կարգավորման շուրջ․ շփման գծում պետք է հանդարտություն տիրի, զոհերը պետք է բացառվեն, դա կստեղծի որոշակի մթնոլորտ, փոխվստահություն, փոխվստահություն ձեռք բերվում է միայն նախօրոք ձեռք բերված պայմանավորվածությունները կատարելիս»։ Վերահաստատելով ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմի բազմիցս հնչեցրած դիրքորոշումը՝ Սարգսյանը նշել է  «Պետք է լարվածությունը թուլացնել, մեխանիզմներ ստեղծել, հետո խորանալ փաստաթղթի շուրջ։ Հնարավոր չէ մի ձեռքով բանակցել, մյուսով կրակել։ Այդպիսի պայմաններում հնարավոր չէ գալ համաձայնության։ Կրակոցները միշտ խանգարում են, մարդկային զոհերը միշտ շատ ցավալի են։ Հանդարտ մթնոլորտում պետք է կշռադատել յուրաքանչուր բառը»։ Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերին, թե նոյեմբերին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Բաքու և Երևան կատարած այցի ժամանակ ներկայացվել են կարգավորման նոր առաջարկներ՝ այսպես կոչված «Լավրովի պլանը», Սերժ Սարգսյանը հայտարարել է. «Երևան այցի ժամանակ որևէ հայեցակարգային առաջարկություն չկար Լավրովի կողմից, հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը այնքան հարուստ է, որ բարձրաստիճան պաշտոնյաների այցերի ժամանակ միայն ղարաբաղի հարցը չենք քննարկում»։ Խոսելով հաջորդ տարվա ապրիլից իշխանության վերաձեւումների մասին Սարգսյանն ասել է. «Իշխանության գծապատկերը Սահմանադրությունն է սահմանել։ Եթե նկատի ունեք կոնկրետ պաշտոնատար անձանց, ապա բնական է, որ ես իմ գործընկերները մշտապես փնտրտուքի մեջ ենք»,- նշել է նախագահը եւ հավելել. «Սահմանված ժամկետներում կզբաղեցվեն բոլոր պաշտոնները։ Կարող եք չկասկածել։ Երբ խոսում են այս կամ այն պաշտոնում սա կամ նա է լինելու, երեւի լավ է, որ խոսում են։ Մարդիկ իրավունք ունեն ակնկալելու ինչ-որ բաներ։ Բայց որեւէ իշխանություն նախօրոք նման բաներ չեն ասում։ Պետական պաշտոններում նշանակելու հարցը նախօրոք ասելը սխալ է»։ Դիտարկմանը, թե «դատելով Ձեր ծրագրերից՝ դուք նման չեք պաշտոնյայի, որը եզրափակում է իր կարիերան», Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Բոլոր դեպքերում ճիշտ ճանապարհը սա է, պետք է մինչեւ վերջին պահը բարեխիղճ կատարել այն պարտականությունները, որ դու կամովին ես ստանձնել։ Ես պատրաստ պիտի լինեմ մինչեւ վերջին վայրկյանը կատարել իմ պարտականությունները Դրանից հետո կտեսնենք՝ ինչ կլինի»։ Հարցին, թե կշարունակի մնալ քաղաքականության մեջ, Սարգսյանը պատասխանել է. «Կտեսնենք»։

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Սյունեցիները էլեկտրաէներգիայի համար չեն վճարի․ ԶՊՄԿ-ն է հոգացել (video) Հաստատվել են 2026 թվականի լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը Մեռելոցի օրերը կրկին կլինեն ոչ աշխատանքային Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի Աննա Հակոբյանի հովանավորչությա՞մբ դարձաք դատավոր․ Հարց՝ Նաիրա Հովսեփյանին (video) Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում «Դատախազ հայրիկն է օգնե՞լ ձեզ դատավոր դառնալ». հարց՝ դատավոր Չիչոյանին (video) ՖԻՖԱ-ն պարզաբանել է Խորվաթիայի՝ 90+13-րդ րոպեին խփած գոլի չեղարկումը Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել ԱԺ պատգամավորների երդման տեքստը փոխվեց Փաշինյանի անունը հեռացվել է «Իննոպրոմ 2026» արդյունաբերական ցուցահանդեսին ելույթ ունեցողների ցանկից #ՈՒՂԻՂ․ Նիկոլին կարևոր ցուցակից դուրս են թողնում․ ինչ է նախապատրաստում ՌԴ–ն․ Հայկ Նահապետյան (video) «Ուրսուլա ֆոն դեր Լայենի գնալուց անմիջապես հետո Փաշինյանն անցել է հարձակման» (video) Ե՞րբ կլինի մանդատների վերաբերյալ վերջնական որոշումը․ հարց՝ Արթուր Խաչատրյանին (video) Պուտինը կոպիտ ձևով մերժել է Փաշինյանին (video) Երվանդ Բոզոյանը չունի ձերբակալվածի կարգավիճակ, գտնվում է ազատության մեջ․ փաստաբան Այս գործընթացն իրականում մեկ նպատակ ունի՝ քաղաքական դաշտից մեկուսացնել իշխանության ամենաակտիվ և ամենապատրաստված ընդդիմախոսներից մեկին. Արմեն Հովասափյան Նիկոլը գնում է Ռուսաստան․ էդ ենոքավանցուն ասել են՝ շուստրիությունդ Պուտինի մոտ չի անցնելու․ Մալխասյան (video) Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP Ընդդիմության բոլոր պատգամավորներին խնդրում եմ միանալ Հայկ Սարգսյանի նախաձեռնությանը. Արսեն Բաբայան «Վիճաբանություն և թեժ լեզվակռիվ ԱԺ-ում․ Արթուր Խաչատրյանի խոսքից Ժաննա Անդրեասյանը ոգևորվեց» (video) Խայտառակ քարտեզով տարածվող ինֆորմացիան կեղծ է․ Գագիկ Սուրենյան (video) Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն Արցախն իմ հայրենիքն է, այնտեղ ես ծառայել եմ. մեր մեղքը մեր հայրենիքը սիրելն է. Տիգրան Աբրահամյան (video) Թեժ երկխոսություն Ժաննա Անդրեասյանի և Արթուր Խաչատրյանի միջև (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am