Երկու տարի Բաքվի բանտում. փաստեր Ռուբեն Վարդանյանի «գործից»

Ռուբեն Վարդանյանի ֆեյսբուքյան էջում ներկայացվել են փաստեր նրա հետ կապված քրեական գործից․

➢ 2023թ. սեպտեմբերի 27 -ին հազարավոր արցախցիների հետ Հայաստան բռնի տեղահանման ճանապարհին, Հակարի կամրջի մոտ, Ադրբեջանի իշխանությունների կողմից ձերբակալվեց և Բաքվի բանտ տեղափոխվեց հայտնի բարերար և մարդասեր Ռուբեն Վարդանյանը: Նա կարճ ժամանակով՝ 2022թ. նոյեմբեր 4-ից մինչև 2023թ. փետրվարի 23-ը զբաղեցրել էր Արցախի Հանրապետության պետնախարարի պաշտոնը, իսկ պաշտոնանկ լինելուց հետո որոշել էր մնալ Արցախում և լինել շրջափակման զրկանքները կրող արցախցիների կողքին:

➢ 2023թ. սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի սկզբին Ռուբեն Վարդանյանի ձերբակալությանը հաջորդեցին Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի, նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի և ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի ձերբակալությունները:

➢ 2024թ. ապրիլի 5-ին Ռուբեն Վարդանյանը հացադուլ հայտարարեց Բաքվի բանտում՝ պահանջելով անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ գերիներին։ Հացադուլը նա շարունակեց մինչև ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության օրը: Ավելի ուշ պարզվեց, որ հացադուլի ընթացքում նա ենթարկվել է խոշտանգումների:
➢ 2024թ. հունիսի 13-ին Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավաբանական թիմը հրատապ դիմում ներկայացրեց ՄԱԿ-ի Խոշտանգումների հարցով հատուկ զեկուցողին՝ հայտնելով Ադրբեջանի կառավարության կողմից նրա նկատմամբ իրականացված խոշտանգումների և դաժան վերաբերմունքի մասին:
➢ 2024թ. նոյեմբերին Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը հայտարարեց , որ Ադրբեջանի դատախազությունը թույ չի տվել իր մուտքը Բաքու՝ այդպիսով խախտելով միջազգային իրավունքի նորմերը:
➢ 2024թ. դեկտեմբերի 16-ին Ռուբեն Վարդանյանի պաշտպանական թիմը հայտարարեց որ Վարդանյանի նկատմամբ շուրջ 42 հնարավոր մեղադրանք է առաջադրվել, և դրանց հաստատվելու դեպքում նրան կսպառնա ցմահ ազատազրկում: Ռուբեն Վարդանյանի դեմ ներկայացված մեղադրանքներն առնչվում են Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 20 տարբեր հոդվածների հատկանիշներին։ Շինծու ապացույցները ներկայացված են 422 հատորով, կազմել են 105,000 էջ, ամբողջը՝ ադրբեջաներենով: Դրանց ծանոթանալու համար չի ապահովվել ո՛չ պատշաճ թարգմանություն , ո՛չ էլ ժամանակ:

➢ 2024թ. դեկտեմբերի 28 -ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ 16 հայ գերիների գործերը փոխանցվել են դատարան:
➢ 2025թ. հունվարի 16-ին Ռուբեն Վարդանյանին հաջողվեց ընտանիքի միջոցով ուղերձ փոխանցել Բաքվի բանտից՝ հայտարարելով, որ իր ձերբակալման առաջին օրվանից ի վեր ինքը ոչ մի ցուցմունք չի տվել, իր ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են, իսկ փաստաբանին և թարգմանչին ստիպել են իրենց ստորագրությունները դնել այդ փաստաթղթերի տակ:
➢ 2025թ. հունվարի 17-ին միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունն արձագանքեց Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը՝ կոչ անելով Ադրբեջանի իշխանություններին ապահովել արդար դատաքննության իրավունքը:
➢ 2025թ. հունվարի 17-ն Բաքվի ռազմական դատարանում, ապօրինի ձերբակալումից գրեթե 1 տարի 5 ամիս անց, սկսվեց այսպես կոչված «դատավարությունը»: Թեև Ադրբեջանի իշխանությունները հայտարարել էին «բաց դատավարությունների» մասին, բայց դրանց մասնակցում է միայն պետական «Ազերթաջ» լրատվամիջոցը: Բոլոր միջազգային անկախ դիտորդների դիմումները՝ ներկա գտնվելու դատավարությանը, մերժվել են կամ անտեսվել:
➢ Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է Արցախի գործիչների և մյուս գերիների գործից առանձին: Հենց առաջին նիստի ժամանակ Ռուբեն Վարդանյանը միջնորդել է իր գործը քննել մյուսների հետ միասնական վարույթով, սակայն դատարանը մերժել է այդ և նրա մյուս միջնորդությունները:
➢ 2025թ. հունվարի 19-ին Ռուբեն Վարդանյանը հայտարարեց երկրորդ հացադուլ ՝ այդ կերպ իր բողոքը հայտնելով իր նկատմամբ իրականացվող դատական ֆարսի նկատմամբ. «Այս «դատաքննությունը» միայն իմ նկատմամբ չէ: Սա փորձ է դատապարտելու բոլոր հայերին, որոնք օգնել ու աջակից են եղել Արցախին ու նրա բնակչությանը: Սա հարված է՝ ուղղված մի ողջ ժողովրդի: Ես հրաժարվում եմ այս ֆարսին մասնակցելուց»: Երկրորդ հացադուլը տևեց 23 օր՝ զգալիորեն հյուծելով նրան: Այդուհանդերձ, նրա այդ ծայրահեղ քայլը միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանում իրականացվող ձևական դատավարության վրա:
➢ Մարտի 12-ին Եվրոպական խորհրդարանն ընդունեց բանաձև ՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից հայ պատանդների հանդեպ անմարդկային վերաբերմունքն ու պահանջելով նրանց անհապաղ ու անվերապահ ազատ արձակել։
➢ 2025թ մարտի 7-ին Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության միջնորդությամբ կազմակերպված հեռախոսազանգերի ընթացքում Ռուբեն Վարդանյանը կարողացավ ծավալուն և առաջին անգամ՝ ձայնային ուղերձ փոխանցել ընտանիքին՝ կատարելով մի քանի առանցքային հայտարարություն և ընդգծելով, որ «դատավարությունը» ողջ հայության նկատմամբ է՝ «Դատում են ոչ թե ինձ ու մյուս 15 հոգուն, այլ բոլոր հայերին»:
➢ 2025թ. հունիսի 5 -ին հայտարարությամբ հանդես եկավ Բաքվում Ռուբեն Վարդանյանի փաստաբան Աբրահամ Բերմանը՝ նշելով, որ քրեական պատասխանատվությունը կարող է առաջանալ միայն այն գործողությունների համար, որոնք տվյալ անձը փաստացի կատարել է կոնկրետ ժամանակում ու վայրում և այնպիսի պայմաններում, որոնք հնարավոր են դարձրել կատարել տվյալ արարքները։
➢ 2025թ. հուլիսի 11 -ին փաստաբան, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը հրապարակեց փաստաթուղթ ՝ Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ՝ արձանագրելով, որ «արդյունքում ստեղծվել է հիմնովին անարդար դատավարական իրավիճակ, որտեղ պաշտպանվող կողմը զրկված է մեղադրանքները վիճարկելու կամ իր անմեղությունն ապացուցելու իրատեսական որևէ հնարավորությունից»։
➢ 2025թ. սեպտեմբերի 3-ից Ադրբեջանի իշխանությունների պահանջով Կարմիր Խաչը պաշտոնապես հայտարարեց Ադրբեջանում գործունեությունը դադարեցնելու մասին: ԿԽՄԿ-ն միակ միջազգային կազմակերպություններն էր, որը հնարավորություն ուներ այցելել Բաքվում պահվող հայ գերիներին:
➢ 2025թ. հունվար 17-ից մեկնարկած և ութ ամսից ավելի շարունակվող դատաքննության ողջ ընթացքում տեղի է ունեցել 36 նիստ: Այդ ընթացքում որևէ ապացույց չի ներկայացվել Ռուբեն Վարդանյանի կողմից անձամբ կատարված «հանցագործությունների մասին»: Ավելին, նրան վերագրվում են արարքներ, որոնք անգամ ժամանակային առումով նա չէր կարող կատարել: Ցուցմունք տվող բոլոր «վկաները» նշում են, որ նրան չեն տեսել ու չեն ճանաչում, պարզապես լրատվամիջոցներից տեղեկացել են, որ նա «մեղավոր» է այդ ամենում:

դիտվել է 147 անգամ
Լրահոս
Պուտին․ «Եթե կիսում եք մեր ձգտումները, եկեք միասին փոխենք աշխարհը» Հայաստանը Ադրբեջանին կոնկրետ պահանջ պետք է ներկայացնի․ Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ին (video) Ռուսական զինուժը հարվածել է Ուկրաինայից Լեհաստան ուղևորվող գնացքին Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը «Հաջիևի խայտառակ պահվածքին ի՞նչ պատասխան եք տալու»․ Աննա Գրիգորյանը նեղը գցեց Ռուբինյանին (video) «Ես պատասխանը կտամ․․․»․ սուր երկխոսություն Էդգար Ղազարյանի և Ռուբինյանի միջև (video) Ինչպես Իսրայելը դարձավ Ադրբեջանի գլխավոր ռազմական մատակարարը․ 69%՝ 2020-ի պատերազմից առաջ․ քաղաքագետ Արաղչի․ Իրանը Օմանում կներկայացնի Հորմուզի նեղուցով նավագնացության նոր երթուղին Զելենսկի․ Ռուսաստանը մեկ շաբաթում Ուկրաինայի ուղղությամբ ավելի քան 2000 ԱԹՍ և 78 հրթիռ է արձակել Ես երբեք տպավորություն չեմ ստացել, որ Ռուբինյանը կարող է հումոր ընկալել․ Ղազարյանի սուր արձագանքը (video) ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին սեպտեմբերյան մարտերում զոհվածների հիշատակը (video) Սեպտեմբերի 15-ից 25-ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա» «Չե՞ք ուզում հրաժարական տալ, որ արժանի ԱԺ նախագահ ընտրենք». Էդգար Ղազարյանը՝ Ռուբինյանին (video) Այն, ինչ կատարվում է այս օրերին Արցախում, վկայում է այն մասին, որ Արցախն ազատագրելն այլընտրանք չունի. Իշխանյան Ջերմաստիճանն առաջիկա օրերին կշարունակի բարձրանալ Աննախադեպ ռեկորդ. Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր երկայնքով (74 կմ) Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը Ջերմ, ամառային օրերը կշարունակվեն․ Գագիկ Սուրենյան (video) Արևմտյան երկրների դիվանագետները ծիծաղում են պատմական փաստերի կեղծման վրա․ Տաթևիկ Հայրապետյանը հարց է բարձրացնում Պետությունը դադարում է լինել պետություն, երբ ղեկավարը պետական շահը ստորադասում է անձնականին Դանիելյան․ Խաղաղությունը չի կարող կառուցվել պատմական հիշողությունը ջնջելու հաշվին Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am