Սերժ Սարգսյան. միշտ չէ, որ մենք հնարավորություն ենք ունեցել

ՀՀ Նախագահն ամբողջովին կիսում է այն կարծիքը, որ դիվերսիաների հնարավորության մինիմալիզացումը կապված է այն սարքավորումների տեղադրման հետ, որոնք առկա են շփման գծում: Այս մասին նա ասել է «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: «Եթե հիշում եք, տևական ժամանակ առաջ, ես նկատի ունեմ սարքավորումներ տեղադրելուց հետո, երկու-երեք փորձ եղավ, այդ փորձերը ձախողվեցին մեծ կորուստներով, և արդյունքը եղավ այն, որ հիմա, իրոք, դիվերսիաներ իրականացնելու հնարավորությունը նվազել է: Ինչ վերաբերում է խնդիրներին, ապա հենց անվանման մեջ է մեր խնդիրը. Պաշտպանական բանակ, այսինքն՝ մեր արևելյան սահմանների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանների պաշտպանությունն արդյունավետ իրականացնել: Չեմ ուզում խորանալ մանրամասների մեջ, բայց հավատացած եղեք, որ մենք ունենք կոնկրետ ծրագրեր, որոնք կբացառեն այլ գործողություններ ևս: Երբ մենք ասում էինք՝ ծրագիր ունենք և դիվերսիաները կբացառվեն շատերը կասկած էին հայտնում: Հիմա ես ողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ տեսանելի ապագայում կբացառվեն այլ գործողություններ ևս»,- ասել է նախագահը: Սերժ Սարգսյանը նկատել է, որ բանակը մշտապես բարեփոխվել է, համալրվել է սպառազինության նոր տեսակներով, տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ, սակայն մի քանի ամսից հետո ապրելու ենք մի երկրում, որտեղ ամբողջովին փոխվում է կառավարման համակարգը և այդ կառավարման համակարգին համահունչ նախ փոփոխություններ պետք է տեղի ունենան զինված ուժերում, որպեսզի այդ անցումը լինի շատ հարթ: «Սա մեկ, որը շատ կարևոր է, երկրորդ՝ միշտ չէ, որ մենք հնարավորություն ենք ունեցել բարեփոխումների երկարաժամկետ ծրագրեր հաստատել: Միշտ էլ զինված ուժերն իր աշխատանքը պլանավորել է մեկ տարով, երկու տարով, երեք տարով, երբ որ կառավարությունը սկսեց միջնաժամկետ ծրագրեր քննարկել, բայց հիմա մենք նախ մի կողմից հնարավորություն ունենք ավելի երկարաժամկետ պլանավորելու մեր բարեփոխումները, մյուս կողմից դա ուղղակի անհրաժեշտ է: Մենք պետք է տեսնենք, թե յոթ տարի հետո ինչ ունակություններ ենք ունենալու, և ելնենք ոչ թե նրանից՝ ինչ միջոցներ կարող ենք ներդնել, այլ թե ինչ միջոցներ են անհրաժեշտ: Փիլիսոփայությունն է մի քիչ փոխվում»,-ասել է նախագահը:

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Զապորոժիեի շուկային Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածի հետևանքով կա 5 զոհ Պաշտոնական․ Նապոլին նոր գլխավոր մարզիչ ունի «Իսրայելը խնդիր է դարձել ամբողջ աշխարհի համար»․ Ֆիդան Կոտայքի մարզի մանկապարտեզներից մեկում դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով Անկախ ՍԴ որոշումից՝ ընդդիմությունը պետք է մի բան անի, այլապես․․․ Մենուա Սողոմոնյան (video) ՀՀ-ում դատապարտյալներին այլևս չեն զրկի հարազատների հետ տեսակցություններից Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամի 7 թեկնածու կա, օրակարգում ընտրության հարցն է Սյունեցիները էլեկտրաէներգիայի համար չեն վճարի․ ԶՊՄԿ-ն է հոգացել (video) Հաստատվել են 2026 թվականի լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը Մեռելոցի օրերը կրկին կլինեն ոչ աշխատանքային Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի Աննա Հակոբյանի հովանավորչությա՞մբ դարձաք դատավոր․ Հարց՝ Նաիրա Հովսեփյանին (video) Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում «Դատախազ հայրիկն է օգնե՞լ ձեզ դատավոր դառնալ». հարց՝ դատավոր Չիչոյանին (video) ՖԻՖԱ-ն պարզաբանել է Խորվաթիայի՝ 90+13-րդ րոպեին խփած գոլի չեղարկումը Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել ԱԺ պատգամավորների երդման տեքստը փոխվեց Փաշինյանի անունը հեռացվել է «Իննոպրոմ 2026» արդյունաբերական ցուցահանդեսին ելույթ ունեցողների ցանկից #ՈՒՂԻՂ․ Նիկոլին կարևոր ցուցակից դուրս են թողնում․ ինչ է նախապատրաստում ՌԴ–ն․ Հայկ Նահապետյան (video) «Ուրսուլա ֆոն դեր Լայենի գնալուց անմիջապես հետո Փաշինյանն անցել է հարձակման» (video) Ե՞րբ կլինի մանդատների վերաբերյալ վերջնական որոշումը․ հարց՝ Արթուր Խաչատրյանին (video) Պուտինը կոպիտ ձևով մերժել է Փաշինյանին (video) Երվանդ Բոզոյանը չունի ձերբակալվածի կարգավիճակ, գտնվում է ազատության մեջ․ փաստաբան Այս գործընթացն իրականում մեկ նպատակ ունի՝ քաղաքական դաշտից մեկուսացնել իշխանության ամենաակտիվ և ամենապատրաստված ընդդիմախոսներից մեկին. Արմեն Հովասափյան Նիկոլը գնում է Ռուսաստան․ էդ ենոքավանցուն ասել են՝ շուստրիությունդ Պուտինի մոտ չի անցնելու․ Մալխասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am