Կհայտարարեն «պատմական» որոշման մասին․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Սահմանադրական փոփոխությունների խորհուրդը երեկվա նիստում որոշել է հրաժարվել ընտրական համակարգի ամենաքննադատված դրույթից՝ եթե խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում չի ձեւավորվում կայուն մեծամասնություն, քաղաքական ուժերն էլ կոալիցիա կազմելու շուրջ համաձայնության չեն գալիս, անցկացվում է երկրորդ փուլ, որին մասնակցում են ամենաշատ քվե ստացած երկու ուժերը։

Խորհրդի այս որոշումը երեկ ընդունվել է առանց ընդդիմադիր քաղաքական գործիչների։ Ենթադրվում է, որ շուտով իշխանականներն ու նրանց սպաարկողները կթմբկահարեն, որ հրաժարվել են այս վատ դրույթից, եւ դա պատմական որոշում կհամարեն, քանի որ դրա էությունն այն էր, որ պետք է պարտադիր կերպով կայուն մեծամասնություն ձեւավորվի:

Հիմա դրույթը հանվում է, բայց պարզ չէ, թե դա ինչով է փոխարինվելու։ Բանն այն է, որ փոփոխությունների հայեցակարգում կառավարություն չձեւավորելու 3 տարբերակ է դիտարկվում․ առաջինը՝ ՀՀ նախագահին տալ լիազորություն` «փոքրամասնության կառավարություն ձեւավորելու», լուծարել խորհրդարանը եւ ամենաշատ թվով պատգամավորական խմբին տալ հնարավորություն՝ վարչապետ առաջարկելու: Բնական է, որ չնայած Փաշինյանը չունի ռեյտինգ, բայց ադմինիստրատիվ ռեսուրսի շնորհիվ կարող է լինել առաջատարը։

Երկրորդ տարբերակը՝ կիրառել Երեւանի քաղաքապետի ընտրության մոդելը` վարչապետ է դառնում առավել շատ ձայն ստացած ուժի ներկայացուցիչը, այս դեպքում էլ կունենանք փոքրամասնության կառավարություն:

Փոքրիշատե ոչ իշխանահաճո տարբերակը երրորդն է, որը բացառում է փոքրամասնության կառավարությունը, ըստ այդմ՝ խորհրդարանն իրավունքի ուժով կարձակվի այնքան ժամանակ, քանի դեռ որեւէ ուժ չի ստանա մեծամասնություն կամ չի կազմի կոալիցիա։

Սա էլ իր վտանգներն է պարունակում` կոլեկտիվ անպատասխանատվության իրավիճակ է ստեղծվելու։ Այդուհանդերձ, եթե անգամ նոր սահմանադրության նախագիծն այս տեսքով ընդունվի, առաջիկա՝ 2026-ի ընտրություններին այս փոփոխությունները չեն վերաբերի:

դիտվել է 278 անգամ
Լրահոս
Հրապարակումները, որոնք վերաբերում են ազգային ինքնությանը, կարող են լուրջ հոգեբանական ազդեցություն ունենալ. հայտարարություն Ի՞նչ երաշխիքներ կան, որ Ադրբեջանը չի վերահսկելու հայկական ինտերնետ տրաֆիկը. Վարուժան Գեղամյան Թուրքիան հայտարարել է, որ պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի շուրջ բանակցությունները #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Հայ կանայք մեկնում են Բաքու․ Նաիրա Զոհրաբյան (video) Արաբկիրի թաղապետն ամուսնացել է. հարսանիքին կարճ ժամանակով ներկա է եղել Փաշինյանը. Armlur.am 50 մտավորականների հայտարարությունն՝ ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի և բոլոր քաղբանտարկյալների Ահա և վերջ... Պետք չէ հիստերիայի մեջ ընկնել, պետք է մտածել. Սոլովյովը՝ Մոսկվայի վրա հարձակման մասին (video) Զեյնալյանը և Վարդանյանը չեն մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը Ադրբեջանը, ի թիվս զավթողական օրակարգի, նաև մեր դեմ մղում է բարոյահոգեբանական ագրեսիվ պատերազմ 8–րդ օրն է՝ Փամբակ գետում նույն թափով որոնում են 13–ամյա աղջկան Օրավարձով աշխատողներ են եղել, գնում էին բերքահավաքի. մանրամասներ Արտենիի ողբերգական վթարից Կոտրել են Սերգեյ Սոբյանինի տելեգրամյան ալիքը. այնտեղ հայտնվել են «Մոսկվան այրվելու է» գրառումն ու Ուկրաինայի զինված ուժերին նվիրատվություն անելու հղումներ Եթե Փաշինյանը գնա դեպի Ալիև, պատկերացնու՞մ եք՝ ինչ սարսափելի վիճակում ենք լինելու․ քաղաքացիներ (video) Ինչպես ասում էր դասականուհին՝ սա թարգեք, կպեք գործերին Ժողովուրդը պիտի ոտքի կանգնի, էս ինչ խայտառակ ընտրություններ էին․հարցում (video) Ջերմաստիճանն առաջիկա օրերին կշարունակի նվազել Հայցն ընդդեմ Հանրային հեռարձակողի խորհրդի մերժվել է Իրանի դեմ ռшզմական գործողությունները Պենտագոնին արժեցել են 40 միլիարդ դոլար. CNN Ռուսաստանը Սև ծովում ԱԹՍ հարված է հասցրել թուրքական VICTRESS բեռնատար նավին․ կան զոհեր Բախվել են «Ford» և «ZIL» մակնիշների ավտոմեքենաները․ կա զոհ և 9 տուժած. ՆԳՆ Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ Քաղաքական հետապնդման տակ գտնվող անձանց թիվը մի քանի տասնյակով չի սահմանափակվում. Աբրահամյան 1 տարի անց ինչպես Բագրատ Սրբազանին դիմավորեցին Մայր Աթոռում (video) Երկրաշարժ Իջևան քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am