Փաշինյանը երկրորդ անգամ «հանձնեց» որդուն․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Փաշինյանների ընտանիքի զավակը՝ Աշոտ Փաշինյանը, երեկ երկրորդ անգամ «հանձնվեց» հոր կողմից: Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ դա արել էր իր բերած պատերազմում ջախջախիչ պարտությանը հաջորդած առաջին տարում՝ 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, երբ Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքում իր համակիրների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց` համապատասխան մարմիններին հանձնարարել է, որ Ադրբեջանին պաշտոնապես փոխանցեն իր որդուն` Աշոտ Փաշինյանին գերիների դիմաց փոխանակելու առաջարկը։ «Իմ որդին պատրաստ է պատանդի կարգավիճակով գնալ Բաքու, մեր բոլոր գերիների վերադարձի պայմանով։ Բայց ես ուզում եմ, որ հանկարծ չմտածեք, թե սա միակ գործիքն է կամ հուսահատ քայլ է՝ մեր գերիների խնդիրը լուծելու համար, այս ընթացքում շատ ինտենսիվ աշխատանք է տարվում»,- այն ժամանակ հայտարարել էր նա։

Երկրորդ անգամ Փաշինյանը որդուն՝ Աշոտին, Բաքվին «հանձնեց» երեկ, բայց արդեն ոչ թե պատանդի, այլ հանցագործ-ահաբեկչի կարգավիճակով: «ՏՊԼ-ն, ՍՔ-ն եւ ՌՍ-ն շարունակաբար պնդում են, թե ես Հայաստանը ներքաշել եմ պատերազմի մեջ։ ՏՊԼ, ՍՔ եւ ՌՍ, բա որ ես եմ Հայաստանը պատերազմի մեջ ներքաշել, բա 2018-ի դրությամբ ՀՀ 18 տարեկան զինվորն ի՞նչ գործ ուներ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս»,- իր ֆեյսբուքյան էջում գրած այս տողերով Փաշինյանը փաստացի ու բառացի Հայաստանն օկուպանտ հռչակեց, իսկ ՊԲ-ում զինծառայություն անցած երիտասարդներին, այդ թվում՝ իր որդի Աշոտին՝ հանցագործ-ահաբեկիչներ, որոնք, ոչ ավել, ոչ պակաս, Ադրբեջանից իբրեւ թե օկուպացված տարածքում 2 տարի շարունակ զինվորական պատրաստություն են անցել:
Փաշինյանը չբավարարվեց այսքանով, մի քանի ժամ անց նորից պնդեց իր տեսակետը՝ այս անգամ սլաքներն ուղղելով միայն առաջին նախագահին եւ պահանջելով բացատրել. «ՏՊԼ-ին ո՞վ եւ ի՞նչ իրավական ակտով էր թույլ տվել Ալմա-Աթայի հռչակագրի ընդունումից եւ վավերացումից հետո ՀՀ 18 տարեկան զինվորներին տեղակայել ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս»։

Գործնականում Նիկոլ Փաշինյանը հրապարակային ցուցմունք է տալիս Հայաստանի Հանրապետության դեմ, բայց գիտակցո՞ւմ է արդյոք, որ այդ ցուցմունքի թիրախում ոչ միայն ՀՀ նախկին նախագահներն են, այլեւ հազարավոր զինվորականներ, նաեւ` սեփական որդին, որը 2018 թ. մայիսի 27-ին հոր հերթական ուղիղ եթերի ժամանակ նրա կողքին կանգնած էր եւ ասում էր, որ կամավոր որոշում է կայացրել՝ մեկնել Արցախ, ու այդ որոշման հիմքում ընկած է իր վերլուծությունը, որ «Արցախյան կոնֆլիկտի, հայ-ադրբեջանական կոնֆլիկտի խաղաղություն հաստատելը հայկական ձեռքերում է, եւ դրա միակ արժանապատիվ եւ էֆեկտիվ ճանապարհը հայկական բանակի, արցախյան բանակի հզորացումն է», եւ ինքը որոշել է նպաստել դրան:

Իսկ արդեն 2020 թ. հոկտեմբերի 8-ին՝ ծառայության մեկնելիս, «Զինուժ» մեդիայի տեսախցիկի ու խոսափողի առաջ խրոխտ դեմքով ու գոհ ժպիտով Աշոտը հայտարարում էր, որ կամավոր է Արցախ մեկնում. «Ինձ էստեղ բերել ա մեր բոլորի երջանիկ ու խաղաղ ապրելու իրավունքը եւ այն փաստը, որ այսօր էդ իրավունքը ոտնահարվում ա: Ինձ էստեղ բերել ա երջանիկ կյանքի համար պայքարը: Գնում ենք հաղթելու, գնում ենք երջանիկ ապրելու, գնում ենք մեր եղբայրների ու քույրերի համար երջանկություն կառուցելու»: «Ազատություն» ռադիոկայանին էլ Աշոտ Փաշինյանն ասաց. «Ես գնալու եմ առաջնագիծ՝ Ղարաբաղ եմ գնալու, դիմում եմ գրել, Արցախի Հանրապետություն եմ գնալու, իսկ թե կոնկրետ որ զորամաս, վիճակահանությունից պարզ կլինի։ Էդ որոշումը դեռ փոքր ժամանակվանից եմ կայացրած եղել»։

Այն, ինչ հիմա ասում է Նիկոլ Փաշինյանը, մաքուր ադրբեջանական նարատիվ է: Բաքվում այդ նույն մեղադրանքներով այսօր դատում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ու մյուս հայերին: Նիկոլ Փաշինյանի այսօրվա տրամաբանությամբ, Աշոտ Փաշինյանն ինքնախոստովանական ցուցմունք է տվել՝ եւ ոչ մեկ անգամ, ասել է՝ կամավոր է գնում եւ փոքրուց է այդ որոշումը կայացրել, այսինքն՝ նրան ոչ ոք չի ստիպել, դա իր ազատ ընտրությունն է եղել: Այսինքն, նա հայտարարել է, որ գնում է ադրբեջանապատկան տարածք, գնում է օտար պետությանը պատկանող հողի, իբրեւ թե, օկուպացիան էլ ավելի ամրացնելու, ասել է թե՝ գնում է որպես «զավթիչ»:

Հասկանո՞ւմ է արդյոք Փաշինյանն իր հայտարարությունների հետեւանքները, ի դեպ, ոչ միայն որդու, այլեւ հենց իր համար: 2018-ի հուլիսի 26-ին ռուսական «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հետ հարցազրույցում խոսելով որդու զինծառայության մասին՝ Փաշինյանն ինքն էր հայտարարել. «Այն, որ որդիս ծառայում է Ղարաբաղում, նշանակում է, որ ես պատերազմ չեմ ցանկանում, սակայն դա նաեւ նշանակում է, որ ոչինչ չեմ խնայի իմ երկրին ու ժողովրդին պաշտպանելու համար: Եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, մենք կսկսենք պատերազմել, չնայած չենք ուզում»: Իսկ ամբողջ ծառայության ընթացքում Փաշինյանները՝ ընտանյոք հանդերձ, զինվոր որդու հետ հայրենասիրական զեղումներով ֆոտոսեսիաներ էին տարածում Արցախից, այսինքն՝ նրանք ընտանիքով են խրախուսել, ինչպես Փաշինյանն է այսօր ասում` 18 տարեկան զինվորներին ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս տեղակայելը:
Անշուշտ, սա ո՛չ առաջին, հավանաբար, ո՛չ էլ վերջին դրվագն է, որտեղ Նիկոլ Փաշինյանն ապացուցում է, որ իր հրապարակային խոսքը զրո արժեք ունի, որ, կախված իրավիճակից եւ նպատակահարմարությունից, կարող է մեկ վայրկյանում փոխել խոսքը, հրաժարվել կամ գլխիվայր շուռ տալ: Ի դեպ, օրվա ֆեյսբուքյան հախուռն գրառումների արանքում Փաշինյանը մի հրապարակային խոստովանություն էլ հասցրեց անել: Այս անգամ՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության կեղծ օրակարգի վերաբերյալ: Ժողովրդավարությանը վերաբերող քննարկման ժամանակ նա հայտարարեց, որ կառավարության խնդիրը ԵՄ ստանդարտներին հասնելն է, եւ որ «մենք հասկանում ենք, որ նույնիսկ դրանից հետո կարող է չդառնանք ԵՄ անդամ, բայց մեր հիմնական խնդիրը ԵՄ ստանդարտներին հասնելն է, որովհետեւ, երբ մենք էդ կետին հասնենք, կընդունվենք՝ լավ, չընդունվենք` մենք մեր խնդիրը լուծել ենք»: Փաստ է, որ մոռացել է, որ իր խորհրդարանական մեծամասնությունն օրենքի ուժ է տվել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին նախագծին: Հավանաբար, գիտակցում է այս օրակարգի անիրատեսական լինելն ու արդեն այս գլխից իրեն հատուկ «կռուտիտներն» է անում: Մի զավեշտալի դրվագ էլ՝ նույն քննարկումից․ Փաշինյանը ենթագիտակցաբար, լեզվի սայթաքումով, մատնեց իրեն, որ մտածում է նաեւ ընտրություններ կեղծելու մասին: Խոսելով իր իշխանության՝ իբրեւ թե ժողովրդավարական ձեռքբերումների մասին, նա հարցրեց. «Հայաստանում մենք կարա՞նք ընտրություն կեղծենք, չենք կարա, ոչ թե նրա համար, որ չենք ուզում կամ ուզում ենք… », ապա փորձեց հումորի տալ ու հայտարարեց` «չի կարա դա տեղի ունենա»:

դիտվել է 345 անգամ
Լրահոս
Իլիա Բ-ի հուղարկավորության կազմակերպչական մանրամասների վերաբերյալ պաշտոնական ծանուցում Սուրբ Էջմիածնում առայժմ չի ստացվել․ Մայր Աթոռ Շատ խնդալու է՝ «օդից կախված լուրեր»-ի հիմնադիրը, որի կինը հեռացել է իրենից, խոսում է ընտանիքի ինստիտուտի հանդեպ հարգանքի մասին. Արմինե Օհանյանի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանին Քոչարյանից էլ ի՞նչ եք ուզում․․․ ստացաք չէ՞ պատասխանը․ մանկավարժ (video) Իրանում հայտարարել են, որ դեռ չեն ավարտել պատասխան hարվածները էներգաօբյեկտների վրա hարձակումներից հետո Լարիջանին վերջին բանակցողն էր, ում հետ հնարավոր էր համաձայնության գալ. Ջո Քենթ Որ որդիդ սահմանին լինի՝ բայրաքթարը վերևը, էլի կհարցնե՞ս՝ ինչու ես իսրայելցի հայտնի ՀՕՊ գեներալ բերել (video) Երևանում շենքի բնակիչները ջուր են լցնում ռեստորանի հաճախորդների վրա, դուրս գալիս՝ հավկիթներ նետում Վանի առևտրի պալատը պատրաստ է սկսել աշխատանքներ Հայաստանի ուղղությամբ Լոռու քրեական ոստիկանները բացահայտել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու դեպք «Ինչպես Փաշինյանը հարձակվեց 1 միլիարդի բարեգործություն արած Սամվել Կարապետյանի վրա» (video) Ռոբերտ Քոչարյանն ասաց՝ սրանք ոնց են պատասխան տալու, լա՛վ լսեք․ Խաչիկ Մանուկյան (video) #ՈՒՂԻՂ․ Եվրոպան Նիկոլի հետ հիբրդիային պատերազմ է սկսել հայ ժողովրդի դեմ․ Նարինե Դիլբարյան (video) Հրաժարական չեք պատրաստվու՞մ տալ․ հարց՝ Նիկոլ Փաշինյանին (video) Փաշինյանը բարկացավ․ «Ձեր քմահաճույքով բան պիտի կրկնե՞մ» (video) Փաշինյանը շանտաժի ենթարկեց․ «Մինչև աշուն պատերազմ կլինի, եթե․․․» (video) Իրանում մшհապատժի է ենթարկվել հունվարյան բողոքի ակցիաների երեք մասնակից «Ուր, որ գնաս, հետդ կգամ, պո**իկներն են զվարճանում»․ բանաստեղծ Խաչիկ Մանուկյան (video) Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյան տեսքով Հերթական արտակարգ դեպքը՝ «Արմավիր» ՔԿՀ-ում. հսկիչներին հաջողվել է փրկել դատապարտյալի կյանքը Մակրոնը ոչ մի բառ չի արտասանել՝ դատապարտելու Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի պատերազմը. Արաղչի Պեռաշկի ու կուկուռուզ ուտելով դու երջանիկ չե՛ս լինելու․ քաղաքացիներ (video) Վաշինգտոնի այն ռազմաբազայի վերևում, որտեղ բնակվում են Մարկո Ռուբիոն և Փիթ Հեգսեթը՝ անօդաչու թռչող սարքեր են արձանագրվել «Շան որդինե՛ր, ես ձեզ նենց կտրորեմ, որ ձեր վնգստոցն աշխարհով մեկ կբռնի․․․»․ Խաչիկ Մանուկյանը պոռթկաց (video) Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ խմբի աշխատանքն ընդհատվել է. Պեսկով Բաքուն ակնկալում է, որ Թեհրանը կիրականացնի Նախիջևանին ԱԹՍ-ի hարվածի միջադեպի համապարփակ հետաքննnւթյուն. Ջեյհուն Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Մարտի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am