Երեխային սպանած դայակը կալանավորվեց/տեսանյութ/
Lifenews-ը փոխանցում է,որ Մոսկվայի Պրեսնենսկի դատարանը մինչեւ ապրիլի 29-ը երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել Գյուլչեխրա Բոբոկուլովայի նկատմամբ, որին կասկածում են 4-ամյա աղջկա սպանության մեջ։ ոբոկուլովան Ուզբեկստանի քաղաքացի է, ըստ էության, նա բնակվել է բնակարանում, որտեղ սպանել է աղջկան, եւ Մոսկվայում ապրել է անօրինական հիմունքներով։ Ավելի մեղմ խափանման միջոց ընտրելու դեպքում կինը կարող է փախչել եւ սպառնալ նաեւ այլ մարդկանց կյանքին եւ առողջությանը, նշել է դատավորը: Դատարանի դահլիճում կինը ընդունել է իր մեղքը։ Միաժամանակ նա բացասաբար շարժել է գլուխը, երբ նրանց հարցրել են, թե չի խղճում արդյոք աղջկան։ Ճաղերի հետեւից նա ժպտում էր եւ թափահարում էր ձեռքը՝ իր ողջույնները փոխանցելով։ Բոբոկուլովան հայրենիքում հոգեբուժական հաշվառման է վերցված։
