Ես ունեցել եմ միտք. որը սարսափի է մատնել իշխանություններին. հարցազրույց ԱԱԾ-ի կողմից հետախուզվողի հետ

ՀՀ ԱԱԾ-ն այսօր հայտարարություն էր տարածել, ըստ որի Martin Avagyan անունով կեղծ ֆբ օգտատիրոջ էջը սեպտեմբերին գրանցել է Ռ. Ք-ն եւ հատուկ խումբ են ստեղծել, պատրաստվել են ահաբեկչական գործողություններ իրականացնել: Հրապարակը պարզել է, որ անձը, որին փնտրում է հայրենի իրավապահ մարմինը ամերիկաբնակ Ռոբերտ Քուրքյանն է։ Հրապարակը ֆեյսբուքով կապվել է  նրա հետ եւ մի քանի հարց ուղղել։ Նա ասաց, որ ԱՄՆ-ի իրավապահ մարմինների կողմից ինքն արդեն հարցաքննվել է, որտեղ ներկայացրել է իր բացատրություններ․ «Եկել են, հարցաքնել են և ես մանրամասն բացատրել եմ, որ ինչ գաղութացված և տոտալ դիկտատուրայի պայմաներում է ապրում այսօր Հայաստանի ժողովուրդը»։ -ՀՀ ԱԱԾ-ն նշել է, որ ձեր նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ -Այստեղ բարեբախտաբար մարդկանց սուտ և անհիմն գործերով չեն դատում կամ ձերբակալում։ -Դուք ՀՀ քաղաքացի ե՞ք։ -Ոչ, ես ԱՄՆ քաղաքացի եմ և ինձ ձերբակալել միայն կարող են ԱՄՆ իրավապահ մարմիները։ -Դուք իսկապես ցանկացե՞լ եք ահաբեկչություն իրականացնել, ինչ գործողություններ եք արել։ -Միտքը եղել է սա․ իշխանությունների կողմից ստեղծված այս իրավիճակում, որ հայ մարդը չունի խոսքի ազատություն և զրկված է ընտրություների միջոցով կատարի խսղաղ իշխանափոխություն, ապստամբության իրավունքն արդարացված է։ Իսկ Հայաստանում ցանկացած ձայն փորձում են խեղդել ահաբեկչության անվան ներքո։ Ես արտահայտել եմ միտք, որը հանգամանքներից ելնելով դուրս է եկել աշխարհասփյուռ հայությանը, և այդ տեսակետից, եթե նայեք, ապա կարելի է ասել, որ համախոհներ ունեմ։ -Ի՞նչ է «Մարտիկներ հանուն արդարության» նախաձեռնությունը, ովքե՞ր են նրա անդամները, ինչ-որ մեկի կողմից հովանավորվո՞ւմ է։ -Հայտարարություներ են արել և փորձել են մեր ժողովրդին հորդորել, որ պայքարեն հանուն հայրենիքի ապագաղութացման և հանուն Հայաստանի և Արցախի տարածքային ամբողջականության։ -Այդ նախաձեռնության հեղինակը Դո՞ւք եք։ -Ես ոչ մի խումբ էլ չեմ ունեցել և չունեմ, ես ունեցել եմ միտք, որը դուր է եկել ժողովրդին, իսկ սարսափի է մատնել իշխանություններին։ -Իսկ հիմա ի՞նչ եք պատրաստվում անել։ -Ես ոչ մի բան էլ չեմ պատրաստվում։ Ես չեմ ընդունում ներկայացված մեղադրանքները և այն դիտարկում եմ խոսքի ազատության և ժողովրդին վախեցնելու, ստրկացնելու կոնտեքստում։ -Շարունակելո՞ւ եք ֆբ-ում ձեր կոչերը, հայտարարությունները։ -Այդ հայտարարություններն արդեն ժողովրդի սեփականություն են դարձել, ինձանից ոչ մի բան կախված չի։ -Իսկ շարունակելո՞ւ եք նման հայտարարություններ տարածել։ -Ես ասում եմ՝ ժողովուրդն իրավունք ունի ինքնապաշպանվելու, ով ուզում է թող պաշտպանվի, իսկ ով էլ որ չի ուզում՝ չպաշտպանվի, դա ամեն մարդ ինքը պիտի որոշի։ Նշենք, որ, ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության, դեպքի առթիվ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա որոշում է կայացվել նշված անձին՝ նրա կողմից կատարված ենթադրյալ հանցագործության՝ հանցավոր համագործակցություն ստեղծելու փորձի եւ ահաբեկչության նախապատրաստության համար ՀՀ քրեական օրենսգրքի 34-223-րդ հոդվածի 1-ին մասով եւ 35-217-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը եւ հայտարարվել է հետախուզում:  

դիտվել է 73 անգամ
Լրահոս
Սյունեցիները էլեկտրաէներգիայի համար չեն վճարի․ ԶՊՄԿ-ն է հոգացել (video) Հաստատվել են 2026 թվականի լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը Մեռելոցի օրերը կրկին կլինեն ոչ աշխատանքային Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի Աննա Հակոբյանի հովանավորչությա՞մբ դարձաք դատավոր․ Հարց՝ Նաիրա Հովսեփյանին (video) Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում «Դատախազ հայրիկն է օգնե՞լ ձեզ դատավոր դառնալ». հարց՝ դատավոր Չիչոյանին (video) ՖԻՖԱ-ն պարզաբանել է Խորվաթիայի՝ 90+13-րդ րոպեին խփած գոլի չեղարկումը Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել ԱԺ պատգամավորների երդման տեքստը փոխվեց Փաշինյանի անունը հեռացվել է «Իննոպրոմ 2026» արդյունաբերական ցուցահանդեսին ելույթ ունեցողների ցանկից #ՈՒՂԻՂ․ Նիկոլին կարևոր ցուցակից դուրս են թողնում․ ինչ է նախապատրաստում ՌԴ–ն․ Հայկ Նահապետյան (video) «Ուրսուլա ֆոն դեր Լայենի գնալուց անմիջապես հետո Փաշինյանն անցել է հարձակման» (video) Ե՞րբ կլինի մանդատների վերաբերյալ վերջնական որոշումը․ հարց՝ Արթուր Խաչատրյանին (video) Պուտինը կոպիտ ձևով մերժել է Փաշինյանին (video) Երվանդ Բոզոյանը չունի ձերբակալվածի կարգավիճակ, գտնվում է ազատության մեջ․ փաստաբան Այս գործընթացն իրականում մեկ նպատակ ունի՝ քաղաքական դաշտից մեկուսացնել իշխանության ամենաակտիվ և ամենապատրաստված ընդդիմախոսներից մեկին. Արմեն Հովասափյան Նիկոլը գնում է Ռուսաստան․ էդ ենոքավանցուն ասել են՝ շուստրիությունդ Պուտինի մոտ չի անցնելու․ Մալխասյան (video) Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP Ընդդիմության բոլոր պատգամավորներին խնդրում եմ միանալ Հայկ Սարգսյանի նախաձեռնությանը. Արսեն Բաբայան «Վիճաբանություն և թեժ լեզվակռիվ ԱԺ-ում․ Արթուր Խաչատրյանի խոսքից Ժաննա Անդրեասյանը ոգևորվեց» (video) Խայտառակ քարտեզով տարածվող ինֆորմացիան կեղծ է․ Գագիկ Սուրենյան (video) Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն Արցախն իմ հայրենիքն է, այնտեղ ես ծառայել եմ. մեր մեղքը մեր հայրենիքը սիրելն է. Տիգրան Աբրահամյան (video) Թեժ երկխոսություն Ժաննա Անդրեասյանի և Արթուր Խաչատրյանի միջև (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am