Գալուստ Սահակյանն ուզում է որդուն նոր հսկա կառույցի ղեկավար դարձնել

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր Սահմանադրության պահանջով՝ կա­ռավարությանն առընթեր մարմինները մինչեւ եկող տարվա ապրիլը պետք է մի­ավորվեն որեւէ գերատեսչության հետ կամ նախարարության կարգավիճակ ստա­նան: Մեր տեղեկություններով՝ քննարկ­վում է Կադաստրի պետական կոմիտեն պետգույքի վարչության հետ միավորելու եւ տարածքային կառավարման նախարա­րության մեջ ընդգրկելու հարցը: Տեղեկություններ կան, որ Գալուստ Սահակյանն ամեն ինչ անում է, որ միավորված միա­վորի ղեկավար դառնա որդին՝ պետգույքի վարչության պետ Արման Սահակյանը: ԱԺ նախկին խոսնակը որդու՝ կառույցի ղեկավար դառնալու լուրերի մասին մեր հարցին պատասխանեց. «Որ իմ տղան նախարար կարող է աշխատի, դրանում չեմ կասկածում, բայց քաղաքական նա­խապայման է պետք, որ աշխատի... որդիս իր աշխատանքը լավ կատարող անձնա­վորություն է»: Նրա կարծիքով, ժողովուրդը դեռ վաղ ժամանակներից կարծես մի հարցի մասին է մտածում, թե «երբ իրենց երեխաները պետք է նախարար դառնան»: «Նախկինում՝ կոմունիստների ժամանակ, գյուղացիների մեջ արմատավորված էր հետեւյալը՝ երբ պիտի որդիս փոխնախարար դառնա, որովհետեւ նախարարներն արագ փոխվում էին, փոխնախարարները՝ երկար մնում իրենց տեղում: Ես ասեմ հետեւյալը. ես միայն փոշմանել եմ, որ իմ որդին կամ որդիները քաղաքականությամբ են զբաղ­վում, ես իրենց չեմ ուղղորդել, պարզա­պես իրենք տեսել են՝ ես ինչ եմ անում, ինչպես եմ անում, եւ եկել են իմ հետեւից: Ես փոշմանել եմ, որովհետեւ, օրինակ, մարդը, որի որդին նկարիչ է դարձել, իր զավակին միայն ծափահարում են արած աշխատանքի համար, իսկ քաղաքական գործչի որդին, որ քաղաքական գործիչ է դառնում, ասում են՝ ըհը, սաղ երկիրը կե­րավ, հիմա էլ որդուն է բերել շարունակող: Ես չեմ կարծում, թե քաղաքական գործիչ­ները լավ են ապրում: Նրանք, ովքեր բիզ­նես ունեն, իրենք են լավ ապրում»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Զապորոժիեի շուկային Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածի հետևանքով կա 5 զոհ Պաշտոնական․ Նապոլին նոր գլխավոր մարզիչ ունի «Իսրայելը խնդիր է դարձել ամբողջ աշխարհի համար»․ Ֆիդան Կոտայքի մարզի մանկապարտեզներից մեկում դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով Անկախ ՍԴ որոշումից՝ ընդդիմությունը պետք է մի բան անի, այլապես․․․ Մենուա Սողոմոնյան (video) ՀՀ-ում դատապարտյալներին այլևս չեն զրկի հարազատների հետ տեսակցություններից Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամի 7 թեկնածու կա, օրակարգում ընտրության հարցն է Սյունեցիները էլեկտրաէներգիայի համար չեն վճարի․ ԶՊՄԿ-ն է հոգացել (video) Հաստատվել են 2026 թվականի լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը Մեռելոցի օրերը կրկին կլինեն ոչ աշխատանքային Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի Աննա Հակոբյանի հովանավորչությա՞մբ դարձաք դատավոր․ Հարց՝ Նաիրա Հովսեփյանին (video) Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում «Դատախազ հայրիկն է օգնե՞լ ձեզ դատավոր դառնալ». հարց՝ դատավոր Չիչոյանին (video) ՖԻՖԱ-ն պարզաբանել է Խորվաթիայի՝ 90+13-րդ րոպեին խփած գոլի չեղարկումը Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել ԱԺ պատգամավորների երդման տեքստը փոխվեց Փաշինյանի անունը հեռացվել է «Իննոպրոմ 2026» արդյունաբերական ցուցահանդեսին ելույթ ունեցողների ցանկից #ՈՒՂԻՂ․ Նիկոլին կարևոր ցուցակից դուրս են թողնում․ ինչ է նախապատրաստում ՌԴ–ն․ Հայկ Նահապետյան (video) «Ուրսուլա ֆոն դեր Լայենի գնալուց անմիջապես հետո Փաշինյանն անցել է հարձակման» (video) Ե՞րբ կլինի մանդատների վերաբերյալ վերջնական որոշումը․ հարց՝ Արթուր Խաչատրյանին (video) Պուտինը կոպիտ ձևով մերժել է Փաշինյանին (video) Երվանդ Բոզոյանը չունի ձերբակալվածի կարգավիճակ, գտնվում է ազատության մեջ․ փաստաբան Այս գործընթացն իրականում մեկ նպատակ ունի՝ քաղաքական դաշտից մեկուսացնել իշխանության ամենաակտիվ և ամենապատրաստված ընդդիմախոսներից մեկին. Արմեն Հովասափյան Նիկոլը գնում է Ռուսաստան․ էդ ենոքավանցուն ասել են՝ շուստրիությունդ Պուտինի մոտ չի անցնելու․ Մալխասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am