Նոր Գեղիում որոշել են փոխել համայնքի անունը

«Փաստ» օրաթերթը գրում է. Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի ղեկավար Ֆրոնտիկ Թեւոսյանը որոշել է անվանափոխել համայնքը: Նոյեմբերի 24–ին ավագանու նիստ է տեղի ունեցել եւ միաձայն որոշում ընդունվել: Հիմք ընդունելով Նոր Քղի միության խնդրանք–գրությունը եւ բնակիչների դիմումները՝ ավագանին որոշել է Նոր Գեղի համայնքը անվանափոխել Նոր Քղի: Նոր անվանումը համայնքի ղեկավարին չի զարմացնում: Այն նոր չէ: Նա «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ անվանումը պատմական նշանակություն ունի: Արեւմտյան Հայաստանի էրզրում նահանգի Քղի համայնքի բնակիչները ցեղասպանությունից հետո եկել են այստեղ եւ բնակավայրը նմանեցրել իրենց գյուղին: Բնակիչները գյուղին Քղի էլ անվանել են՝ թեեւ պաշտոնապես Բազմավան է կոչվել: 1964 թվականին համայնքը Նոր Քղիի փոխարեն, սակայն, Նոր Գեղի է անվանակոչվել: Քղիի բնակիչների մեծ մասն այստեղից Կանադա են գնացել: Նրանց կապը, սակայն, մինչեւ այսօր պահպանվել է: Ստեղծվել է Նոր Քղի միությունը, որն այս համայնքին աչքաթող չի անում: Նրանց միջոցներով թիվ մեկ դպրոցը վերանորոգվել է: Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող կոթող են կառուցել: Այս տարիներին համայնքին բազմաթիվ օգնություններ են հատկացրել: Թեւոսյանի խոսքով՝ մի քանի տարի առաջ բարեկամական կապն ընդհատվել էր: Վերջերս նորից են համայնք եկել եւ վերականգնել հարաբերությունները: «Եկան ու խոստացան, որ մսուր–մանկապարտեզում վերանորոգումներ կլինեն, բայց խնդրեցին, որ գյուղը Նոր Քղի կոչվի: Մենք էլ քննարկեցինք, բնակիչներից 150 հոգի դիմում գրեց: Ավագանին քվեարկեց եւ խնդրանքին ընդառաջեց»,– ասաց Թեւոսյանը: Միության անդամները համայնքի անվանափոխության հարցով նաեւ Սփյուռքի նախարարությանն են դիմել: Վերջինս էլ գրություն է ուղարկել մարզպետարան: Համայնքում էլ խնդրանքը քննարկման են դրել: «Մեր գյուղին շատ են օգնել: Հիմա մեզ ինչ է խանգարում՝ Նոր Գեղի, թե՞ Նոր Քղի»,– ասաց նա: Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Սյունեցիները էլեկտրաէներգիայի համար չեն վճարի․ ԶՊՄԿ-ն է հոգացել (video) Հաստատվել են 2026 թվականի լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը Մեռելոցի օրերը կրկին կլինեն ոչ աշխատանքային Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի Աննա Հակոբյանի հովանավորչությա՞մբ դարձաք դատավոր․ Հարց՝ Նաիրա Հովսեփյանին (video) Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում «Դատախազ հայրիկն է օգնե՞լ ձեզ դատավոր դառնալ». հարց՝ դատավոր Չիչոյանին (video) ՖԻՖԱ-ն պարզաբանել է Խորվաթիայի՝ 90+13-րդ րոպեին խփած գոլի չեղարկումը Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել ԱԺ պատգամավորների երդման տեքստը փոխվեց Փաշինյանի անունը հեռացվել է «Իննոպրոմ 2026» արդյունաբերական ցուցահանդեսին ելույթ ունեցողների ցանկից #ՈՒՂԻՂ․ Նիկոլին կարևոր ցուցակից դուրս են թողնում․ ինչ է նախապատրաստում ՌԴ–ն․ Հայկ Նահապետյան (video) «Ուրսուլա ֆոն դեր Լայենի գնալուց անմիջապես հետո Փաշինյանն անցել է հարձակման» (video) Ե՞րբ կլինի մանդատների վերաբերյալ վերջնական որոշումը․ հարց՝ Արթուր Խաչատրյանին (video) Պուտինը կոպիտ ձևով մերժել է Փաշինյանին (video) Երվանդ Բոզոյանը չունի ձերբակալվածի կարգավիճակ, գտնվում է ազատության մեջ․ փաստաբան Այս գործընթացն իրականում մեկ նպատակ ունի՝ քաղաքական դաշտից մեկուսացնել իշխանության ամենաակտիվ և ամենապատրաստված ընդդիմախոսներից մեկին. Արմեն Հովասափյան Նիկոլը գնում է Ռուսաստան․ էդ ենոքավանցուն ասել են՝ շուստրիությունդ Պուտինի մոտ չի անցնելու․ Մալխասյան (video) Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP Ընդդիմության բոլոր պատգամավորներին խնդրում եմ միանալ Հայկ Սարգսյանի նախաձեռնությանը. Արսեն Բաբայան «Վիճաբանություն և թեժ լեզվակռիվ ԱԺ-ում․ Արթուր Խաչատրյանի խոսքից Ժաննա Անդրեասյանը ոգևորվեց» (video) Խայտառակ քարտեզով տարածվող ինֆորմացիան կեղծ է․ Գագիկ Սուրենյան (video) Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն Արցախն իմ հայրենիքն է, այնտեղ ես ծառայել եմ. մեր մեղքը մեր հայրենիքը սիրելն է. Տիգրան Աբրահամյան (video) Թեժ երկխոսություն Ժաննա Անդրեասյանի և Արթուր Խաչատրյանի միջև (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am