Որպեսզի Սաֆարովը վաղը չդառնա զորքերի հրամանատար, պետք է արդարահատույց լինենք

Հունգարիայում հայազգի Գուրգեն Մարգարյանին դաժանաբար կացնահարած Ռամիլ Սաֆարովին  Ադրբեջանում փոխգնդապետի կոչում են շնորհել: Հիշեցնենք, որ  2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին: Երկու սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերեն լեզվի դասընթացներին՝ ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում: Հունգարիայի դատարանը Ռամիլ Սաֆարովին դատապարտեց ցմահ բանտարկության` առաջին 30 տարիներին առանց ներման իրավունքի: 2012 թվականին Հունգարիան Ադրբեջանին է արտահանձնում Ռամիլ Սաֆարովին, իսկ այդ երկրի նախագահը նրան ներում շնորհում, ապա հերոսի կոչում է տալիս: Թեև արտահանձման  գործարքին դեմ էին թե Հայաստանի, և թե Հունգարիայի հասարակությունները, ու այն ակնհայտորեն հակասում էր Հունգարիայի շահերին, միևնույն է, դա տեղի ունեցավ:Հետագայում պարզվեց, որ արտահանձնման վերաբերյալ բանակցությունները բավականին երկար են տևել: Սակայն, Հայաստանի արտաքին հետախուզությունը չկարողացավ նախապես տեղեկանալ արտահանձնման մասին (դա կկանխեր արտահանձնումը): Ավելին, թեև դեպքից հետո խորհրդատվության ժամանակ Սերժ Սարգսյանը ԱԱԾ այն ժամանակվա տնօրեն, հանգուցյալ Գորիկ Հակոբյանին  ասաց. «Գորիկ Գուրգենիչ, Ձեր համար առանձին հանձնարարական ունեմ» ու շատերը ենթադրեցին, որ այդ հանձնարարականը Սաֆարովի մասին էր, սակայն դրանից հետո էլ ոչինչ չպատահեց նրան:  Խոսքը 2012-ի օգոստոսի 31-ին  տեղի ունեցած խորհրդակցության մասին է, որի ընթացքում նախագահը բառացի կոնկրետացրել էր.«Գորիկ Գուրգենիչ, խորհրդակցությունից անմիջապես հետո կգաք ինձ մոտ, հատուկ հանձնարարություն ունեմ ձեզ տալու: Դա կապված է Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման հետ»: Ընդդիմադիր որոշ պատգամավորներ մի քանի անգամ այս առիթով հրապարակային հարցրեցին՝ ԱԱԾ-ն այդ հատուկ հանձնառությունն ի վիճակի եղե՞լ է կատարել, թե՞ ոչ, սակայն ամեն անգամ պատկան մարմինները շրջանցեցին հարցը: Քաղաքագետ Լեւոն Շիրինյանը ասում է՝ եթե իսկապես Սերժ Սարգսյանի հանձնարարել էր, ապա պետք է հետմահու շնորհազրկի վերջինին.<<Սաֆարովի արածն ամբողջ հայության դեմ է ուղղված,մեր հայության արժանապատվության հետ են խաղում: Ու եթե Գորիկ Գուրգենիչը հանձնարարական է ստացել ու չի կատարել, գուցե չի կարողացել կատարել, ուրեմն պետք է շնորհազրկեն նրան>>: Քաղաքագետի խոսքով հայ ժողովուրդը չպետք է պատրանքներ ունենա՝ << թուրքը թուրք է մնում>>.<<Հայտնի մտավորականներից մեկն ասել է, որ թուրքերը ծնվում են հակահայ եւ հրեշ >>: Լեւոն Շիրինյանը հիշում է, որ մենք ունեցել են վրիժառության լավագույն ավանդույթներ.<<Դաշնակցությունը , երբ տեսավ, որ համաշխարհային մակարդակով ձեռնտու է թուրքին չկպչելը, 1919 թվականին Երեւանում ՀՅԴ-ն 9-րդ ժողովի ժամանակ հայատյաց թուրքերի եւ դավաճան հայերի ցուցակ կազմեց ու բոլորի հարցերը լուծեցին>>: Քաղաքագետը նկատի ունի Հայոց Ցեղասպանության մեղավոր-հեղինակների ոչնչացման ՆԵՄԵՍԻՍ գործողությանը, որի  Պատասխանատու մարմնի ղեկավարը ՀՅԴ-ական Արմեն Գարոն էր, որը Ժնեւից ղեկավարում էր գործընթացը.<<Այո, սկզբունքն այն էր, որ հայության արյուն թափած ոչ մի ոճրագործ չպետք է կենդանի մնար: Եւ իմացեք, մենք ՆԵՄԵՍԻՍ ենք ունեցել, որը աշխարհում ոչ մի պետություն չի դատապարտել:Իսկ ո՞ւր է այսօրվա Դաշնակցությունը>> հռետորական հարց է հնչեցնում քաղաքագետը ու պատասխանում.<<Հիմա էլ այդ ՀՅԴ-ն չկա, այն օլիգարխացած է, 2000 թվականից հետո այդ կուսակցությունն ընդհանրապես կապ չունի իրական ՀՅԴ-ի ավանդույթների հետ>>:Քաղաքագետի խոսքով եթե աշխարհը չի դատապարտում, ապա մենք պետք է արդարահատույց լինենք.<Այլապես նա վաղը կդառնա գեներալ, գուցե եւ զորքերի հրամանատար>>: Անի Սահակյան

դիտվել է 175 անգամ
Լրահոս
Ալե՛ն, ուշադիր եղիր՝ Նիկոլը շուտով քեզ նորից SMS-ով դուրս է շպրտելու․ Վահե Մովսիսյան (video) Սրբապղծություն․ հերոս Ալբերտի նկարը մաքրողնե՛ր, հատ-հատ ձեր հետևից գալու են․ Մովսիսյան (video) «Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Նայեք Փաշինյանի դեմքին․ Իրանի նախագահը Նիկոլին նախազգուշացում տվեց․ Շաքարյանց (video) Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am