Երիտասարդը սպանում, տանջում է տարատեսակ կենդանիների, հանում ատամները, սիրտը

Դեկտեմբերի տասն ամբողջ աշխարհում համարվում է Կենդանիների իրավունքների պաշտպանության միջազգային օր: Հայաստանում կենդանիների իրավունքների պաշտպանվածության մասին խոսելը առավել քան բարդ է: Ողջ տարվա ընթացքում EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հանրությանը ներկայացրեց մի շարք դեպքեր, որոնք վկայում են մեր հասարակության շրջանում տեղեկացվածության, կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի, ըստ էության, բացակայության մասին: Ներկայացնենք ևս մեկ դեպք, որը, ըստ մասնագետների, դուրս է առողջ մարդու տրամաբանությունից և աչքի է ընկնում առանձնակի բարբարոսությամբ: 25-ամյա այս երիտասարդը «տարօրինակ» նախասիրություն ունի. Առանձնահատուկ դաժանաբար է վարվում կենդանիների հետ, ուտում ցանկացած տեսակի կենդանի և այդ մասին հրապարակավ հայտնում սոցիալական ցանցերում: Ուշագրավ է այն դաժանությունը, որով նա կատարում է, իր կողմից այսպես կոչված, «որսը»: Ստորև ցուցադրված լուսանկարում գայլին որսալուց հետո, երիտասարդը մորթել է կենդանուն և օրգանիզմի ամբողջ պարունակությամբ հանդերձ լուսանկարը բեռնել համացանց: Վերջինս սոց. ցանցում բեռնված լուսանկարում մեկնաբանում է՝ «…Սիրտն եմ հանել, ատամներն եմ բալգառկով կտրել ու թոքի կեսը չորացրել լաքել եմ…»: 25-ամյա Խորեն Գրիգորյանի հրապարակած լուսանկարներից և դրանց մեկնաբանություններից ակնհայտ է դառնում, որ վերջինս սպանում է ոչ որսատեսակ հանդիսացող կենդանիներ և ավելին՝ ուտում է կենդանիների այնպիսի տեսակներ, որոնք դժվար է «ախորժելի» անվանելը: Երիտասարդը, ըստ իր սեփական մեկնաբանությունների, կերել է գայլ, աղվես և դրա ձագերին, ոզնի, մողես, օձ և անգամ շատ մանր կենդանիներ: ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ողնաշարավոր կենդանիների լաբորատորիայի ղեկավար Մամիկոն Ղասաբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ստորև ցուցադրված լուսանկարում քնամկան ձագեր են, որոնք ընդհանրապես պիտանի չեն որպես սնունդ: Նրա գնահատմամբ երիտասարդն ուղղակի տանջում է կենդանիներին: 25-ամյա Խորեն Գրիգորյանի լուսանկարներում ուշագրավ են նաև սպանված և գլխատված երեք աղվեսները: Մեջբերենք նաև հոգեբան Արկադի Մեհրաբյանի հետ մեր ունեցած զրույցից հատված. «Ցանկացած դաժան վերաբերմունք, արդեն նշանակում է հոգեբանական լուրջ խնդիրներ, եթե ոչ՝ հոգեբուժական: Հոգեբանական խնդիրները տարբեր կարող են լինել, բայց այն, որ դրանք կան՝ միանշանակ է: Ագրեսիան ինքն իրենով և՛ հոգեբանական, և՛ հոգեբուժական, և՛ նյարդաբանական խնդիրներ է ենթադրում: Դա էլ իր հերթին կարող է բազմաթիվ պատճառներ ունենալ՝ գենետիկ ֆոն, ուղեղի թերհասունացում, դաստիրակաության կոմպլեքսներ և այլն: Եթե անգամ դաժանություն է ցուցաբերվում անշունչ առարկայի նկատմամբ, արդեն խնդիր է ենթադրում»,- ասաց հոգեբանը: EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը զրուցեց նաև որսորդ Մհեր Փարվանյանի հետ, ով նշեց, որ նման կենդանիների մսով կամ օրգաններով սնվելը վտանգավոր է առաջին հերթին հենց տվյալ մարդու համար: «Ճիշտն ասած դա անվտանգ չէ, ինքն է հիվանդանալու: Դա տարօրինակ է և վտանգավոր: Օրինակ՝ աղվեսը մի շարք հիվանդությունների կրող և փոխանցող է: Այն սկսած տարբեր ինֆեկցիոն վարակներից մինչև կատաղության կրող է: 1990-ական 2000-ական թվականներին շատ եմ լսել, որ աղվես ու անգամ շնագայլ են կերել, բայց դա անվտանգ չէ: Ամենակերի համար միգուցե և նորմալ է»,- մանրամասնեց նա: Օրերս Հայաստանում կենդանիների իրավունքների պաշտպանության մասին խոսեցին կենդանապաշտպաններ Նարե Արամյանը, Սիլվա Ադամյանն ու Կարինե Փանոսյանը: «Եթե հաշվի առնենք ընդհանուր առմամբ կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի խնդրի շուրջ ծավալված լուծումները, մոտեցումները 2017թ.-ի ընթացքում, ապա իհարկե պետք է շեշտը դնել այն դրական փոփոխությունների վրա, որոնք իսկապես քաղաքացիական հասարակության աշխատանքի արդյունքն են: Սա շատ ողջունելի է, և նշանակում է, որ կենդանասերների բազմությունն ավելի է խտանում: Հենց այս միջոցով է, որ հնարավոր է լինում պատկան մարմիններին ստիպել աշխատել իրենց անմիջական գործառույթների շրջանակներում: Այնուամենայնիվ՝ ամփոփելով այս ցավալի արդյունքները, պետք է նշել, որ որևէ դրական, եթե չասենք բացասական, հատկապես օրենսդրական դաշտում չենք արձանագրել»: Նշենք, որ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից նման դեպքերի հրապարակումն ու լուսաբանումը միտված է հասարակությանը ցուցադրելու դրանց բացասական կողմերը և փոխելու կարծրացած նորմերն ու վարքագիծը: econews.am

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Արագածոտնի թեմական եկեղեցիներում Սուրբ Պատարագներ կմատուցվեն Հայտնի են Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտի հնարավոր ժամկետները Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ՌԴ 35-ամյա քաղաքացին միզել է Պարեկային ծառայության ավտոմեքենայի վրա Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին «Օգոստոսի 22-ին Նիկոլը գնում է Սևանին վերջին հրաժեշտը տալու» (video) Նիկոլն Ալենից վախեցա՞վ, թե՞․․․ ի՞նչ կանի ամբիցիոզ Ալեն Սիմոնյանը (video) «Նիկոլ Փաշինյանն Ալենին տեղն է դրել․․․»․ Վահե Մովսիսյան (video) «Աննա Վարդապետյան, կաշառքո՞վ ես սպանություններ կոծկում»․ Ռուզան Ադանալյան (video) Ասեմ՝ ինչու է Աննան Նյու Յորքից ընտանեկան բռնությունից խոսում․ Ռոբերտ Մարգարյան (video) Երևանի քաղաքապետարանը ծածկադմփոց է անում գողության դեպքը․ Արթուր Չախոյան (video) Երեկ Ռուսաստանն ուղիղ քայլով Նիկոլին պատասխան է տվել․ Ռոբերտ Մարգարյան (video) Իրանին «մեկ շաբաթ արձակուրդ» է տրվել Գերագույն առաջնորդի հուղարկավորության պատճառով․ Թրամփ Դու ո՞վ ես ընդհանրապես․ գիտե՞ք՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գալու օրը ինչ եղավ Հայաստանում․ Գոռ Ավրցյան (video) «Ս*անվածի մայրը մանրամասնում է կառավարության դիմաց միջադեպը»․․․ ի՞նչ են ասել ոստիկանները (video) Որոշել է Արցախի վերջին ինստիտուտները ոչնչացնել․ «Հրապարակ» Սրբուհի Գալյա՛ն, լսեք այս ապօրինությունների մասին․ Լիլիթ Աղեկյան (video) Ի՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում․ «Փաստ» Պաշտոնանկություններ են սպասվում․ «Հրապարակ» Անձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերին Հուլիսի 6-ին, 7-ին լույս չի լինելու Իսրայելի ավիահшրվածների հետևանքով Լիբանանում զnհերի թիվը հասել է 4,301-ի Տարեսկզբից ի վեր ռուսական բանակը ազատագրել է 133 բնակավայր․ Պուտին Ի՞նչ էին իրավապահները փնտրում Երվանդ Բոզոյանի տանը․․․ մանրամասնում է Երվանդ Բոզոյանը (video) Իսրայելը պլանավորել էր uպանել Իրանի բանակցողներին. Արաղչի Ռուսաստանի զինված ուժերը ամբողջությամբ ազատագրել են Կոնստանտինովկան. Պեսկով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am