Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը.
Այս լուսանկարում մենք տեսնում ենք մեր ժողովրդի խղճի վիրավորանքը
Սա Միքայել Սրբազանի լուսանկարն է՝ դատարանի դահլիճից:
Նրա դեմքի տառապանքը մերկացնում է այն դաժան իրականությունը, որում հայտնվել է հայկական արդարադատությունը։
Ապօրինի ազատազրկված Սրբազանը դարձել է ողջ համակարգի անողոք և անհոգի բնույթի խորհրդանիշը․ արդարադատություն, որը ոչ թե պաշտպանում է մարդու իրավունքները, այլ սպառում ու խորտակում մարդուն։
Այս լուսանկարում մենք տեսնում ենք ոչ միայն անհատի ցավը, այլև մեր ժողովրդի խղճի վիրավորանքը։
Ամեն մի անօրինական դատավճիռ խարխլում է պետության հիմքերը, ոչնչացնում հասարակության վստահությունը և խորացնում անարդարության խավարն։
Այս ամենը մեզ պարտադրում է մեկ եզրակացություն․ լռությունը հանցակցություն է։ Եթե չենք պաշտպանելու ճշմարտությունը և արժանապատվությունը, վաղը այս նույն դատավճիռը կարող է կործանել յուրաքանչյուրիս։
Սրբազանը բանտարկված է որպես գաղափար, որպես հավատքի ու դիմադրության խորհրդանիշ։ Նրա պայքարը մեր պայքարն է՝ հանուն արդարության, ազատության և ազգային արժանապատվության։
Ազատություն Միքայել Սրբազանին և մյուս քաղբանտարկյալներին:
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը