«Ժողովուրդ». Թե ինչպես է մշակույթն ազատ ու կենդանի լինելուց վերածվում քարոզչական արտադրանքի

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարության շրջանառության մեջ դրված «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգը ներկայացվում է որպես պետականության ամրապնդման, գեղագիտական չափորոշիչների սահմանման և միջազգային ներկայության ձևավորման միջոց։ Սակայն այս բարձրագոչ ձևակերպումների հետևում վտանգավոր միտում է թաքնված. մշակութային դաշտի վերահսկում և խմբագրում՝ ըստ քաղաքական պատվերի։

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի «Իրական Հայաստանը» վաղուց դուրս է եկել գաղափարական հարթությունից և վերածվել գործնական քաղաքականության։ Արարատ լեռը արդեն հանվել է անձնագրերի կնիքներից, և հասարակության շրջանում աճում է մտահոգությունը, որ նույն ճակատագիրն սպասում է նաև պետական զինանշանին։ Հայոց պատմությունը դպրոցներում վերանվանվեց «Հայաստանի պատմություն»՝ փաստացի փորձելով կտրել մեր ժողովրդի հազարամյակների շարունակականությունը, Մեսրոպ Մաշտոցի նկարն էլ այբբենարաններում փոխարինվել է QR կոդով։

Այժմ նույն մոտեցումը ներխուժում է լայն իմաստով մշակութային կյանք։ Հայեցակարգում նշվում է. «պետականության զարգացումը ենթադրում է նաև Հայաստանի Հանրապետության բովանդակության արտահայտման և դրսևորման գեղագիտական ձևերի խրախուսում»։ Սա գործնականում նշանակում է, որ թատրոնից մինչև փառատոն, գրականությունից մինչև կերպարվեստ, բոլորը պետք է ենթարկվեն «Իրական Հայաստանի»՝ վարչապետի պատկերացրած ճաշակին, ասել է թե՝ գրաքննվեն իշխանությունների սրտով։

Պատմությունը մեզ արդեն ցույց է տվել նման փորձի հետևանքները։ ԽՍՀՄ-ում պարտադրված «սոցիալիստական ռեալիզմը» արվեստը վերածեց կուսակցական քարոզչության գործիքի։ Ստեղծագործել կարելի էր միայն այն դեպքում, եթե գործը ծառայում էր համակարգին։ Ազատ մտածողները լռեցվում էին։ Այժմ նույն տրամաբանությունն է ներմուծվում նոր փաթեթավորմամբ՝ «Իրական Հայաստանի գեղագիտություն» անվան տակ։

Արդյունքում մենք կանգնած ենք վտանգավոր իրողության առաջ. պետությունը ոչ միայն վերաշարադրում է պատմությունը և նսեմացնում ազգային խորհրդանիշները, այլև փորձում է թելադրել՝ ինչպես պետք է մտածի ու արտահայտվի հայ արվեստագետը։ Իսկ երբ մշակույթը դառնում է կառավարության որոշման կետ, այն դադարում է ազատ ու կենդանի լինելուց և վերածվում է քարոզչական արտադրանքի»։

դիտվել է 144 անգամ
Լրահոս
Թուրքիայի օդային տարածքը խախտմանը շատ վճռական դիրքորոշում ունենք. Էրդողան Իրանի Անվտանգության խորհրդի նոր քարտուղար է նշանակվել Թող Նիկոլը գա ստեղ ապրի՝ լույսը գլխին անջատեն, ջուրը, գազը․ Հարցում (video) Իլիա Բ-ի հուղարկավորության կազմակերպչական մանրամասների վերաբերյալ պաշտոնական ծանուցում Սուրբ Էջմիածնում առայժմ չի ստացվել․ Մայր Աթոռ Շատ խնդալու է՝ «օդից կախված լուրեր»-ի հիմնադիրը, որի կինը հեռացել է իրենից, խոսում է ընտանիքի ինստիտուտի հանդեպ հարգանքի մասին. Արմինե Օհանյանի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանին Քոչարյանից էլ ի՞նչ եք ուզում․․․ ստացաք չէ՞ պատասխանը․ մանկավարժ (video) Իրանում հայտարարել են, որ դեռ չեն ավարտել պատասխան hարվածները էներգաօբյեկտների վրա hարձակումներից հետո Լարիջանին վերջին բանակցողն էր, ում հետ հնարավոր էր համաձայնության գալ. Ջո Քենթ Որ որդիդ սահմանին լինի՝ բայրաքթարը վերևը, էլի կհարցնե՞ս՝ ինչու ես իսրայելցի հայտնի ՀՕՊ գեներալ բերել (video) Երևանում շենքի բնակիչները ջուր են լցնում ռեստորանի հաճախորդների վրա, դուրս գալիս՝ հավկիթներ նետում Վանի առևտրի պալատը պատրաստ է սկսել աշխատանքներ Հայաստանի ուղղությամբ Լոռու քրեական ոստիկանները բացահայտել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու դեպք «Ինչպես Փաշինյանը հարձակվեց 1 միլիարդի բարեգործություն արած Սամվել Կարապետյանի վրա» (video) Ռոբերտ Քոչարյանն ասաց՝ սրանք ոնց են պատասխան տալու, լա՛վ լսեք․ Խաչիկ Մանուկյան (video) #ՈՒՂԻՂ․ Եվրոպան Նիկոլի հետ հիբրդիային պատերազմ է սկսել հայ ժողովրդի դեմ․ Նարինե Դիլբարյան (video) Հրաժարական չեք պատրաստվու՞մ տալ․ հարց՝ Նիկոլ Փաշինյանին (video) Փաշինյանը բարկացավ․ «Ձեր քմահաճույքով բան պիտի կրկնե՞մ» (video) Փաշինյանը շանտաժի ենթարկեց․ «Մինչև աշուն պատերազմ կլինի, եթե․․․» (video) Իրանում մшհապատժի է ենթարկվել հունվարյան բողոքի ակցիաների երեք մասնակից «Ուր, որ գնաս, հետդ կգամ, պո**իկներն են զվարճանում»․ բանաստեղծ Խաչիկ Մանուկյան (video) Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյան տեսքով Հերթական արտակարգ դեպքը՝ «Արմավիր» ՔԿՀ-ում. հսկիչներին հաջողվել է փրկել դատապարտյալի կյանքը Մակրոնը ոչ մի բառ չի արտասանել՝ դատապարտելու Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի պատերազմը. Արաղչի Պեռաշկի ու կուկուռուզ ուտելով դու երջանիկ չե՛ս լինելու․ քաղաքացիներ (video) Վաշինգտոնի այն ռազմաբազայի վերևում, որտեղ բնակվում են Մարկո Ռուբիոն և Փիթ Հեգսեթը՝ անօդաչու թռչող սարքեր են արձանագրվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Մարտի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am