Ընտրությունից դժգոհ է նաեւ Վճռաբեկ դատարանի նախագահը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախորդ շաբաթ Ազգային ժողովում կայացավ Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրությունը։ Թեկնածուները երեքն էին՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, դատավոր Լուսինե Աբգարյանը եւ Նելլի Բաղդասարյանը։ ԱԺ քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեց Արմեն Դանիելյանը։

 Սակայն այս ընտրությունը ոչ այնքան «հաղթանակի», որքան «հիասթափության» պատմություն է։ Դատական համակարգի ներսում Դանիելյանի հեղինակությունն առանձնապես բարձր չէ։ Ընդհակառակը՝ համակարգում շատերը նրան համարում են ամենացածր վարկանիշ ունեցող դատավորներից մեկը։

«Ժողովուրդ» օրաթերթի՝ դատական համակարգին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ, Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանն իր կոլեգաների ներկայությամբ չի թաքցրել դժգոհությունը։ Թադեւոսյանը, ըստ մեր տեղեկությունների, հայտարարել է, որ լավագույն տարբերակը կլիներ, եթե ԱԺ-ում հաղթեր ոչ թե քաղաքական շահը, այլ պրոֆեսիոնալիզմը, եւ դատավոր ընտրվեր Լուսինե Աբգարյանը։ Բայց քվեարկությունը ցույց տվեց իրականությունը. իշխող ուժի՝ ՔՊ-ի նախընտրած թեկնածուն դարձավ ընտրության հաղթողը։


Այսպիսով, ստացվում է հետեւյալ պատկերը. մինչ այժմ Վերաքննիչ դատարանն էր համարվում խնդրահարույց, քանի որ այնտեղ դատավոր Արմեն Դանիելյանի ներկայությունը մշտապես կասկածի տակ էր դնում այդ ատյանի անաչառությունը։ Այժմ այդ «խնդրահարույց լինելու» բեռը տեղափոխվեց Վճռաբեկ դատարան։ Դանիելյանի ընտրվելը ոչ միայն համակարգում խորացրեց անվստահությունը, այլեւ հստակ ազդակ տվեց. դատական համակարգում վերջնական խոսք շարունակում է ունենալ քաղաքական որոշումը, ոչ թե մասնագիտական արժանիքները։


Դանիելյանը վաղուց է համարվում ՔՊ-ի «սիրելին»։ Եվ հենց այդ հանգամանքն էլ ամրապնդում է այն համոզմունքը, որ նա բացառապես առաջնորդվելու է քաղաքական հրահանգներով»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 387 անգամ
Լրահոս
The Sunday Times․ Եվրոպան կարող է կրճատել Ուկրաինային օգնությունը պառակտման պատճառով «Շարքային զինծառայողի կյանքը պետք է արժեք ունենա հրամանատարական կազմի համար». իրավապաշտպան Ո՞ր թիմը կդառնա Ա Սերիայի չեմպիոն․ առաջնության ֆավորիտները Վազգեն Մանուկյանը շնորհավորել է Վեհափառին․ «Մեր արժեքները, հավատքն ու Եկեղեցին հարատև են» Լարված իրավիճակ՝ Հովտաշատ գյուղում. 250-ից ավելի բնակիչներ 20 օր է մնացել են առանց ջրի Գեղարդավանք. Սուրբ Պատարագ և հոգեհանգստյան կարգ Բագրատ Սրբազանի հոր հանգատության համար Երևան-Սևան ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2101»-ն ու «ՎԱԶ 2121»-ը, վերջինը կողաշրջվել է Դատավոր Գարիկ Աբելյանը ծեծված ոստիկանին 2 ամսով կալանավորելու որոշում կայացրեց․ «Իշխանություն» Ջնջիր համարս. Զլատանն ու Գվարդիոլան՝ Հալանդի անսպասելի կերպարանափոխության մասին Մի՛ եղեք միայն կյանքի սպառողները․ եղե՛ք կյանքի արարողները․ Մասյացոտնի թեմի առաջնորդը՝ երիտասարդներին Փրկարարները մարել են Գայի պողոտայում բռնկված ավտոմեքենայի հրդեհը Ոստիկանների և քննիչների մասնակցությամբ ծեծկռտուքից հետո Հակակոռուպցիոն կոմիտեն քրգործ է հարուցել Լարսի արդիականացումը կարող է փոխել ՀՀ տրանսպորտային կապերի ձևավորվող ճարտարապետությունը․ քաղաքագետ Աբովյան․ «Հայաստանը եղել է, կա և լինելու է հայերի ազատ ու անկախ պետությունը» «ՀայաՔվեն» հորդորում է իշխանություններին «ձեռքերը հեռու պահել» Անկախության հռչակագրից Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել են շտապօգնության մեքենան և երեք ավտոմեքենա․ կան վիրավորներ Բանակում առնվազն մեկ ամիս է՝ միմյանց հաջորդող ողբերգական միջադեպեր են գրանցվում․ Աբրահամյան Բանակում մահացած զինծառայողը Երևանից էր, 22 տարեկան․ մանրամասներ «Զվարթնոց» օդանավակայանում 3 չվերթ չեղարկվել է, ժամանող 12 չվերթ՝ ուշանում Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքում․ 75-ամյա վարորդը բախվել է ծառին, կա վիրավոր ՀՅԴ․ «Անկախության հռչակագիրը մեր միասնականության խարիսխն է» Առեղծվածային մահ՝ Երևանում․ բակում հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու մարմինը Օդի ջերմաստիճանը կհասնի 40 աստիճանի Քաղաքացին 6 մետր բարձրությունից ընկել է Գետիկ գետը 36 տարի անց ստիպված ենք անկախությունն ամրագրող հռչակագիրը պաշտպանել ղեկավարությունից․ ադրբեջանագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am