Երեւանի քաղաքապետարանի պաշտոնյան բռնnւթյnւն է կիրառել լրագրողի նկատմամբ

Լրագրող, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն ահազանգում է. «Հավանաբար կհիշեք՝ վերջերս Երևանի քաղաքապետարանի տեսուչները ավտոբուսում տուգանել էին մի կնոջ, որը, պարզվեց, վճարել էր իր ուղեվարձը։ Դրա մասին ռեպորտաժը տեսնելուց հետո ես գրառում էի արել՝ հայտնելով կարծիքս կատարվածի մասին ու նշելով, մասնավորապես, որ «նեղմիտ ու ոչ կոմպետենտ կառավարիչներ ունենալը սա է. կյանքդ դարձնում են ամենօրյա պայքար կաստում-շլվարավոր տգետների արտադրած թյուրիմացության դեմ» (գրառման հղումը՝ https://shorturl.at/T89VJ)։

Նույն օրը երեկոյան ուշ ժամի ինձ գրում է ոմն Ավետիք Բաբայան եւ կեղտոտ ու անհարգալից բառապաշարով սկսում է «հաշիվ պահանջել» գրածիս համար։ Ես, իհարկե, նրան հասկանալի եւ հասանելի լեզվով փորձում եմ բացատրել, որ չարժե անծանոթ մարդկանց հետ նման տոնայնությամբ շփվել, ինչից հետո սա ձայնային հաղորդագրություններով ու լատինատառ տեքստերով սկսում է սպառնալ ինձ ու էլ ավելի կեղտոտ հայհոյանքներ տեղալ՝ հիշատակելով ընտանիքիս անդամներին, ընկերներիս, մասնագիտությունս, ներկա ու նախկին գործընկերներիս, այդ թվում՝ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին։ Չեմ հասցնում պատասխանել, տեսնում եմ՝ անմիջապես բլոկել է ինձ։

Փորձում եմ էս քաջի մասին համացանցում տեղեկություն գտնեմ, ու պարզվում է, որ սա ոչ ավել, ոչ պակաս, Երեւանի քաղաքապետարանի Հասարակական կարգի ծառայության պետի ժ/պ-ն է (!!!)։ Մի քանի անգամ ստուգում եմ՝ անուն-հայրանունով, ծննդյան թվով․ ամեն ինչ «բռնում է»․ խուժանի վարքով էս երիտասարդը մայրաքաղաքի հասարակական կարգի պահպանության գլխավոր պատասխանատուն է, փաստացի՝ միլիոնանոց քաղաքի ոստիկանապետը։ Նույն երեկոյան զանգում եմ քաղաքապետարանի երկու բարձրաստիճան պաշտոնյաների, որոնցից մեկի ուղղակի պարտականությունն է անձնակազմին առնչվող հարցերի համակարգումը։ Պատմում եմ կատարվածի մասին ու հույս եմ հայտնում, որ համապատասխան ընթացք կտան նրա վարքագծի վերաբերյալ։

Երկու օր անց, քաղաքապետարանից որևէ արձագանք չստանալով, ինքս եմ փնտրում, բաց աղբյուրներից գտնում եմ Բաբայանի աշխատանքային կոնտակտները, գործավարին փոխանցում եմ հեռախոսս ու խնդրում եմ հետ զանգել։ Ժամեր անց Բաբայանը զանգում է, կրկին սկսում է սպառնալիքներ տեղալ («տեղդ ասա, գամ ոտերդ ջարդեմ» եւ այլն)։ Կրկին, նրան հասանելի արտահայտչաձեւերով փորձում եմ հասկացնել, որ նա պաշտոնյա է ու ավելի լավ կլինի զբաղվի իր պարտականություններով։ Այսքանով համարում եմ միջադեպը սպառված։

Երկու շաբաթ անց, իմ աշխատավայրից դուրս եմ գալիս մութ ժամին, բակի անկյունում դիմացս դուրս է գալիս դիմակավորված մեկն ու առանց բառ ասելու սկսում է հարվածներ հասցնել։ Փորձում եմ պաշտպանվել, բայց անսպասելիության էֆեկտի պատճառով չեմ կարողանում ոնց որ պետքն է պաշտպանվել ու որոշ վնասվածքներ եմ ստանում։

Առանց հետագա մանրամասներով ծանրաբեռնելու, տեղեկացնեմ, որ համոզված եմ, որ իմ դեմ հարձակումը եւ վերեւում նկարագրած դեպքերը ուղիղ կապ ունեն։ Բնականաբար, նույն երեկոյան դիմել եմ իրավապահներին ու հուսով եմ՝ կուսումնասիրեն եղած ապացույցները, ինձ հասցեագրված սպառնալիքները, (որոնք փաստագրված են), հարձակման օրը տարածքում եղած տեսախցիկների ձայնագրությունները:

Այս ամենն, անշուշտ, տեղի է ունեցել իշխանությունների առնվազն լռելյայն թողտվությամբ, որովհետեւ․

Ողջամտությունը հուշում է, որ Ավետիք Բաբայանի նման մարդուն հանրային ծառայությունից, առավելեւս, հասարակական կարգի պահպանությունից պետք է կիլոմետրով հեռու պահել։ Մինչդեռ, Տիգրան Ավինյանը ոչ միայն նրան կարեւորագույն պաշտոն է վստահել, այլեւ որեւէ քայլ չի ձեռնարկել՝ իմ փոխանցած տեղեկությունների հիման վրա չեզոքացնելու իր նշանակած թյուրիմացությանը։ Երկուսից մեկն է՝ կա՛մ Ավինյանը համերաշխ է նրա հետ ու պաշտպանում է իր երբեմնի թաղեցուն, կա՛մ տեղյակ չէ այս դեպքի մասին։ Ցանկացած պարագայում սա մի բան է վկայում՝ քաղաքապետարանում շունը տիրոջը չի ճանաչում։
Հանրային քննադատության համար չի՛ կարելի կատաղած շան նման հարձակվել մարդկանց վրա։ Գործընկերներիս ու ընկերներիս հետ բոլոր հնարավոր միջոցներով մաքսիմալ հանրային հնչեղություն ենք տալու այս գործին։ Սա կենցաղային դեպք չէ, սա իմ հանրային գործունեության պատճառով իրականացվող հետապնդում է ու ահաբեկման ակտ։ Սա չեն մարսելու ո՛չ դիմակավորված վեցնոցները, ո՛չ նրանց քսի տվող թերմացքները, ո՛չ էլ նրանց քաղաքական կամ այլ հովանավորները»,-գրել է նա։

դիտվել է 209 անգամ
Լրահոս
Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ Զանգը հնչեց․ հերթը հայ ընտրողինն է․ Արթուր Խաչիկյան Երևանի ամենացավոտ ու հրատապ խնդիրներից է գույքահարկը․ տնտեսագետ Ուկրաինական ԱԹՍ–ն հшրվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի 6-րդ բլոկի տուրբինային շենքին. Ռոսատոմի ղեկավար Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում Քաղբանտարկյալ Արթուր Օսիպյանը 13-րդ օրն է՝ հացադուլի մեջ է. չպետք է լինեն «իմ ու քո քաղբանտարկյալներ». Վրթանեսյան Պետք է հասկանանք, թե ինչ չի կարելի անել երկիրը ամուր պահելու համար. Քոչարյան «Ճոճանակ». Ռուսաստանի ԱԳՆ-ում նշել են եվրոպացի քաղաքական գործիչների «հակասական» հայտարարություններն Ուկրաինայի հարցի վերաբերյալ Փաշինյանը նախապես տեղյակ է եղել պատերազմի մասին. Արշակ Կարապետյանը հատվածներ է հրապարակել իրենց նամակագրությունից Գաղտնի միջանցք․ ԱՄՆ-ը օգնում է լցանավերին շրջանցել իրանական վերահսկողությունը - WSJ Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 72 938-ի Բնակարանն ազատելու ծանուցում է ուղարկվել գեներալ–մայոր Արմեն Ղահրամանյանին Երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ «Արագածոտնի թեմի հոգևոր սպասավորները՝ որպես Տիրոջ անդաստանի քաջասիրտ մշակներ, մեսրոպյան ոգով են հոգատար ծառայություն բերում հավատացյալ ժողովրդին». Կաթողիկոսի օրհնության խոսքը Հաջորդ կառավարությունը, համոզված եմ, անպայման պետք է կոալիցիոն լինի Ճակատագրական պահերին մի կողմ քաշվողներին, «քաղաքականությամբ չզբաղվողներին» ու անտարբերներին կյանքն առաջինն է հարվшծում․ Արտակ Զաքարյան Վաշինգտոնը պատրաստ է Իրանի դեմ ռшզմական գործողությունների, եթե բանակցությունները տապալվեն․ Հեգսեթ Էշի հարսանիք-2․ «Հրապարակ» 24 ժամվա ընթացքում քսան նավ է անցել Հորմուզի նեղուցով Նիկոլ Փաշինյանը հաստատ չի ընտրվի Եկեղեցին պաշտպանելու համար պետք չէ նրան դարձնել իշխանության կցորդ․ Հայր Հովհաննես Թուրքիայի ԱԳ նախարարն անվանել է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման պայմանը ԱՄՆ նախագահն արդեն երրորդ անգամ է դավաճանում դիվանագիտությանը․ Խամենեիի ռազմական խորհրդական
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am