Հո Շվեյցարիայի նման կողքից չենք նայելու,պիտի խառնվենք,
«Ռուս-թուրքական կոնֆլիկտը անմիջական կապ ունի Հայաստանի հետ: Մեր երկիրը ՀԱՊԿ անդամ է, իսկ Թուրքիան՝ մեր ոխերիմ թշնամին: Հո Շվեյցարիայի նման կողքից չենք նայելու: Բա պիտի խառնվենք, կարողա վերջին կռիվը տանք իրանց հետ: Բա որ մեր գործը չի, ո՞ւմ գործն է, մեր երկրի հարցը կարող է լուծվել այնտեղ»,- Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում նման կարծիք է հատնում ԱԱԾ նախկին պետ Գուրգեն Եղիազարյանը ու հավելում. «էդ սրիկաներին աջից եւ ձախից պետք է ցույց տալ, որ ձեւն այդպես չէ»: ԱԺ ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը նկատում է՝ ընդդիմության ու իշխանության տեսակետը, փաստորեն, համընկնում է, ինքն էլ նույն կարծիքին է. «Այսինքն՝ մեր ազգը տեսնում է, որ երկակի, եռակի ստանդարտներ են գործում, մենք բոլորս ենք կարծում՝ ռուսական կողմը ճիշտ է անում, նրա գործողությունները միտված են երրորդ համաշխարհային պատերազմի կանխմանը»:
