Սերոբ Խաչատրյան. «Կրթության բյուջեի կրճատումը շատ ավելի մեծ է, քան ներկայացվում է»

Անցած շաբաթ Ազգային ժողովը հաստատեց 2018 թվականի պետական բյուջեն, որով 2018 թվականին կրթությանը շուրջ 500 միլիոն դրամ պակաս կտրվի, քան 2017 թվականին։ Չնայած հայտարարվեց, որ այդ կրճատումը չի անդրադառնա կարևոր ծախսերի վրա, սակայն դպրոցների բյուջեներում կրճատումներ են լինելու։ Մասնավորապես, մի շարք դպրոցներում քննարկվում է դասղեկության համար տրվող գումարները, խմբակների համար տրվող գումարները կրճատելու հարցը։ Առաջին հայացքից՝ թվում է, թե կրթության բյուջեի ընդամենը 0.4 % կրճատումն աննշան է և պետք է որ մեծ ազդեցություն չունենար։ Իրականում կրթության բյուջեի կրճատումը շատ ավելի մեծ է, քան ներկայացվում է։ Հիմնավորենք ինչո՞ւ։ 2018 թվականի սեպտեմբերից Հայաստանի հանրակրթական համակարգը լիարժեք կանցնի 12-ամյա կրթության։ Բանն այն է, որ 2006 թվականից սկսած հանրակրթական համակարգում կային երկու թերհամալրված դասարաններ, որոնցից մեկն ավարտեց այս տարվա ամռանը, մյուսը կավարտի 2018-ի ամռանը։ Մասնավորապես, այս տարվա ամռանը դպրոցները և քոլեջները կավարտեն շուրջ 15 հազար աշակերտ, իսկ առաջին դասարան կհաճախի շուրջ 40 հազար աշակերտ։ Բացի այդ, այս տարվանից Հայաստանն անցնում է 12-ամյա պարտադիր կրթության, ինչը նշանակում է, որ այլևս 9-րդ դասարանցիները չեն կարող ընդհատել իրենց կրթությունը։ Սա նշանակում է, որ 2018 թվականին շուրջ 5 հազար աշակերտ, ովքեր նախորդ տարիներին դուրս էին գալիս հանրակրթությունից 9-րդ դասարանն ավարտելուց հետո, այլևս չի կարող դուրս գալ։ Այսպիսով, ստացվում է, որ 2018 թվականի սեպտեմբերին հանրակրթությունում ունենալու ենք շուրջ 30 հազար աշակերտով ավելի, քան այս տարի։ Նախորդ տարիների ցուցանիշների հիման վրա կարող ենք կանխատեսել, որ մոտավորապես 5 հազար աշակերտ մյուս տարի արտագաղթելու է։ 2016 թվականին Հայաստանից արտագաղթել է մոտ 4800 աշակերտ։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 179 անգամ
Լրահոս
Սյունեցիները էլեկտրաէներգիայի համար չեն վճարի․ ԶՊՄԿ-ն է հոգացել (video) Հաստատվել են 2026 թվականի լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը Մեռելոցի օրերը կրկին կլինեն ոչ աշխատանքային Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի Աննա Հակոբյանի հովանավորչությա՞մբ դարձաք դատավոր․ Հարց՝ Նաիրա Հովսեփյանին (video) Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում «Դատախազ հայրիկն է օգնե՞լ ձեզ դատավոր դառնալ». հարց՝ դատավոր Չիչոյանին (video) ՖԻՖԱ-ն պարզաբանել է Խորվաթիայի՝ 90+13-րդ րոպեին խփած գոլի չեղարկումը Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել ԱԺ պատգամավորների երդման տեքստը փոխվեց Փաշինյանի անունը հեռացվել է «Իննոպրոմ 2026» արդյունաբերական ցուցահանդեսին ելույթ ունեցողների ցանկից #ՈՒՂԻՂ․ Նիկոլին կարևոր ցուցակից դուրս են թողնում․ ինչ է նախապատրաստում ՌԴ–ն․ Հայկ Նահապետյան (video) «Ուրսուլա ֆոն դեր Լայենի գնալուց անմիջապես հետո Փաշինյանն անցել է հարձակման» (video) Ե՞րբ կլինի մանդատների վերաբերյալ վերջնական որոշումը․ հարց՝ Արթուր Խաչատրյանին (video) Պուտինը կոպիտ ձևով մերժել է Փաշինյանին (video) Երվանդ Բոզոյանը չունի ձերբակալվածի կարգավիճակ, գտնվում է ազատության մեջ․ փաստաբան Այս գործընթացն իրականում մեկ նպատակ ունի՝ քաղաքական դաշտից մեկուսացնել իշխանության ամենաակտիվ և ամենապատրաստված ընդդիմախոսներից մեկին. Արմեն Հովասափյան Նիկոլը գնում է Ռուսաստան․ էդ ենոքավանցուն ասել են՝ շուստրիությունդ Պուտինի մոտ չի անցնելու․ Մալխասյան (video) Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP Ընդդիմության բոլոր պատգամավորներին խնդրում եմ միանալ Հայկ Սարգսյանի նախաձեռնությանը. Արսեն Բաբայան «Վիճաբանություն և թեժ լեզվակռիվ ԱԺ-ում․ Արթուր Խաչատրյանի խոսքից Ժաննա Անդրեասյանը ոգևորվեց» (video) Խայտառակ քարտեզով տարածվող ինֆորմացիան կեղծ է․ Գագիկ Սուրենյան (video) Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն Արցախն իմ հայրենիքն է, այնտեղ ես ծառայել եմ. մեր մեղքը մեր հայրենիքը սիրելն է. Տիգրան Աբրահամյան (video) Թեժ երկխոսություն Ժաննա Անդրեասյանի և Արթուր Խաչատրյանի միջև (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am