Հարկավոր է վառել սրանց տներն ու բիզնեսները. ի՞նչ կոչեր է արել ԱԱԾ-ի կողմից հետախուզվող ԱՄՆ քաղաքացին

ՀՀ ԱԱԾ-ն այսօր հայտարարեց, որ ազգությամբ հայ, ԱՄՆ քաղաքացի Ռ.Ք.-ն 2017 թվականի սեպտեմբերին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցել է «Martin Avagyan» օգտատիրոջ կեղծ տվյալներով անհատական էջը, որի միջոցով հրապարակել է նյութեր` «Մարտիկներ հանուն արդարության» անվանմամբ խմբավորում ձեւավորելու, խմբավորման գործունեության մարտավարության, դրա անդամների կարգապահության, անվտանգության եւ գաղտնապահության կանոնների մասին: Նույն ժամանակահատվածում նշված անհատական էջի միջոցով տարածվել են նաեւ Հայաստանի Հանրապետության իրավապահ եւ այլ պաշտոնատար անձանց նկատմամբ բռնություն գործադրելու, պայթյուններ, հրկիզումներ իրականացնելու եւ այդ եղանակով համընդհանուր վախի մթնոլորտ ձեւավորելու ուղղակի կոչեր: ԱԱԾ-ի մատնանշած ֆեյսբուքյան էջի ուսումնասիրությունից Հայկական Ժամանակը պարզեց, որ բազմաթիվ կոչեր կան ուղղված ՀՀ պետական իշխանության ներկայացուցիչների դեմ: Մինչ գրառումները ներկայացնելը նշենք, որ էջը ակնհայտ կեղծ է, չկա օգտատիրոջ որեւէ անձնական լուսանկար: Ընկերների ցանկում մեծ թիվ են կազմում «Սասնա ծռեր» խմբին հարող քաղաքացիներ, որոնք հայտնի են Հայաստանում: Սեպտեմբեր ամսին գրանցված էջում կա «Մարտիկներ հանուն արդարության» անվանմամբ խմբավորում ձեւավորելու կոչեր: «Ինչպես միանալ շարժմանը: Միանալ ամեն ոք կարող է՝ անկախ բնակության վայրից: Եթե դու կարդում ես, եւ զգում ես արդարության վերականգնման անհրաժեշտություն, պատրաստ ես պայքարել հանուն դրա, ուրեմն դու արդեն ՄՀԱ-ի մարտիկ ես: Պահպանի՛ր գաղտնիության կանոնները, լուռ հետեւիր ՄՀԱ-ի հայտարարություններին, եւ դու կիմանաս քայլերի հաջորդականությունը»,- ահա այս գրառմամբ է առաջին անգամ կեղծ օգտատերը սեպտեմբերի 8-ին դիմել օգտատերերին: Դրանից հետո էջում տեղադրվել է «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանի զինված պայքարի մասին մի հայտարարություն եւ նշվել է, որ «ՄՀԱ»-ն սկսել է «Սասնա ծռերի» սկսած զինյալ պայքարի երկրորդ փուլը եւ կրկին կոչ է արել օգտատերերին միանալ պարտիզանական պայքարին: Դրան հաջորդել է մի հայտարարություն, որ հանրահավաքներ պետք չեն, քանի որ դրանք իրատեսական չեն, եւ պետք են պարտիզանական գործողություններով վերականգնել ժողովրդի հավատքը: «Պարտիզանական պայքարն անկանխատեսելի ու շատ վտանգավոր է իշխանությունների համար: Լոկալ չի, որ շրջապատեն, սովի մատնեն: Չգիտեն երբ եւ որտեղից է գալու հարվածը: Ստեղծվում է վախի եւ անապահովության մթնոլորտ իշխանական բուրգի ներսում: Թիրախն արդեն ռեժիմի հաբրգած իշխանավորներն են բռնապետին սպասարկողները»,- պարտիզանական շարժման մասին այսպես է գրել «Մարտին Ավագյան» օգտատերը: Հնարավոր պարտիզանական խմբի համար մշակվել է գաղտնապահության կանոններ, որոնցից մեկում ասված է. «Գործիր մենակ կամ առավելագույնս երկու հոգանոց ջոկատներով, ավելի մեծ խմբեր կազմելը գաղտնապահության խախտում է: Պարտիզանական ակտի պատրաստվող մարտիկը սոցիալական ցանցերում չի երեւում ու ջոկատներ չի հավաքագրում այնտեղ»: ՄՀԱ-ն հետագայում արդեն թիրախային կոչերին կցել է նախկին եւ ներկա պաշտոնատար անձանց լուսանկարներ: Նրանց թվում են՝ Երեւանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, ՀՀ ոստիկանապետի տեղակալ Լեւոն Երանոսյանը, ՊՊԾ գնդի հրամանատարի նախկին տեղակալ, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը: Պատգամավոր Հակոբ Հակոբյանի լուսանկարի կից օգտատերը գրել է. «Ժողովուրդը արժանապատվությունից ելնելով, պետք է քեզ ու քո նմաններին անկյուններում բռներ ու սատկացներ, համ չէիք համարձակվի էշ-էշ դուրս տալ, համ էլ քո նման տականքները վախից էլ չէիք ուզի պատգամավոր դառնալ։ — Հարկավոր է վառել սրանց տները, մեքենաները եւ բիզնեսները»: Էջում կա նաեւ լուսանկար, որտեղ նկարագրված է, թե ինչպես պատրաստել «Մոլոտովյան կոկտեյլ» ինքնաշեն պայթուցիկը: «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանոյանի նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանին պատժելու վերաբերյալ «Մարտին Ավագյան» օգտատերը գրել է. «Սա պետք է կեանքով եւ անձնական գոյքի ոչնչացմամբ, պատասխան տա դատարանում Արայիկ Խանդոյանին ծեծի ենթարկելու համար։ — Հարկավոր է ամեն գնով վախի մտնոլորթը տեղափոխել հակա ազգային իշխանութիւների դաշտ։ — Ո՞վ պիտի դա անի, հենց դու, այո հենց դու, որ գիտես որտեղ է նա ապրում եւ աշխատում»։

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Զապորոժիեի շուկային Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածի հետևանքով կա 5 զոհ Պաշտոնական․ Նապոլին նոր գլխավոր մարզիչ ունի «Իսրայելը խնդիր է դարձել ամբողջ աշխարհի համար»․ Ֆիդան Կոտայքի մարզի մանկապարտեզներից մեկում դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով Անկախ ՍԴ որոշումից՝ ընդդիմությունը պետք է մի բան անի, այլապես․․․ Մենուա Սողոմոնյան (video) ՀՀ-ում դատապարտյալներին այլևս չեն զրկի հարազատների հետ տեսակցություններից Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամի 7 թեկնածու կա, օրակարգում ընտրության հարցն է Սյունեցիները էլեկտրաէներգիայի համար չեն վճարի․ ԶՊՄԿ-ն է հոգացել (video) Հաստատվել են 2026 թվականի լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը Մեռելոցի օրերը կրկին կլինեն ոչ աշխատանքային Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի Աննա Հակոբյանի հովանավորչությա՞մբ դարձաք դատավոր․ Հարց՝ Նաիրա Հովսեփյանին (video) Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում «Դատախազ հայրիկն է օգնե՞լ ձեզ դատավոր դառնալ». հարց՝ դատավոր Չիչոյանին (video) ՖԻՖԱ-ն պարզաբանել է Խորվաթիայի՝ 90+13-րդ րոպեին խփած գոլի չեղարկումը Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել ԱԺ պատգամավորների երդման տեքստը փոխվեց Փաշինյանի անունը հեռացվել է «Իննոպրոմ 2026» արդյունաբերական ցուցահանդեսին ելույթ ունեցողների ցանկից #ՈՒՂԻՂ․ Նիկոլին կարևոր ցուցակից դուրս են թողնում․ ինչ է նախապատրաստում ՌԴ–ն․ Հայկ Նահապետյան (video) «Ուրսուլա ֆոն դեր Լայենի գնալուց անմիջապես հետո Փաշինյանն անցել է հարձակման» (video) Ե՞րբ կլինի մանդատների վերաբերյալ վերջնական որոշումը․ հարց՝ Արթուր Խաչատրյանին (video) Պուտինը կոպիտ ձևով մերժել է Փաշինյանին (video) Երվանդ Բոզոյանը չունի ձերբակալվածի կարգավիճակ, գտնվում է ազատության մեջ․ փաստաբան Այս գործընթացն իրականում մեկ նպատակ ունի՝ քաղաքական դաշտից մեկուսացնել իշխանության ամենաակտիվ և ամենապատրաստված ընդդիմախոսներից մեկին. Արմեն Հովասափյան Նիկոլը գնում է Ռուսաստան․ էդ ենոքավանցուն ասել են՝ շուստրիությունդ Պուտինի մոտ չի անցնելու․ Մալխասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am