ԱԺ է, հո Սիլաչիի բազառը չէ . Գ. Եղիազարյան
Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում,խոսելով ներքաղաքական խնդիրների մասին՝ անդրադարձ եղավ Շուշան Պետրոսյանի արտահայտությանն ու էթիկայի հանձնաժողովի կայացրած որոշմանը. «Բա դա կնոջը սազակա՞ն խոսք է, ականջ կտրել, չգիտեմ ինչ, ես էթիկայի հանձնաժողովի մասին չեմ ուզում խոսել, որովհետեւ այդ հանձնաժողովը գոյություն չունի: Եթե նա այդքան շատ է սիրում ՊՆ-ին, թող իրական խնդիրների մասին խոսի, այնտեղ բազում հարցեր կան, թող ինքնասպանությունների ու սպանությունների մասին խոսի: Նա իրավունք ունի՞ էդպես բան ասի, ինչքան էլ սիրահարված լինի ՊՆ ողջ անձնակազմին՝ շարքայինից մինչեւ գեներալ: Դուք պատկերացնո՞ւմ եք իրան էդ գլուխ պոկելու ժամանակ: ԱԺ է չէ, հո Սիլաչիի բազառը չէ»,- վրդովված ասացԱԱԾ նախկին պետ Գուրգեն Եղիազարյանը , ինչին ի պատասխան ՀՀԿ-ական պատգամավորը Մկրտիչ Մինասյանը միայն ասաց. «Ամոթ է, մի ասեք նման բան, չի կարելի»:
