Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանն այդքան խտրականորեն հետապնդում հենց Գեւորգ Սաֆարյանին

Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանն այդքան խտրականորեն հետապնդում հենց Գեւորգ Սաֆարյանին: Նման հարցադրմամբ հայտարարություն է տարածել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի կոչով ստեղծված «Հանուն Հայաստան պետության ճակատը»: Հայտարարությունում ասվում է. «32-ամյա քաղբանտարկյալ Գեւորգ Սաֆարյանը 2015-ի ամանորին իշխող ռեժիմի՝ Ազատության հրապարակ տոնածառ չտանելու ապօրինի պահանջին հակառակվելու հանդգնություն ունենալու համար, երկրում իշխանությունը յուրացրած Սերժ Սարգսյանի քմահաճույքով 2 տարի անցկացրեց բանտում: Ոստիկանների կեղծ ցուցմունքների վրա հիմնված շինծու «քրեական» գործն իր ավանդական խայտառակ ընթացքն ունեցավ իշխող ռեժիմի խամաճիկ դարձած դատական համակարգում: Նույն ոգով էլ կազմակերպվեց նրա պատիժ կրելը՝ ուղեկցվելով կալանավայրում նրա նկատմամբ կազմակերպված բռնություններով: Թվում էր, թե իշխող ռեժիմն այդքան ապօրինություններ գործելուց հետո կհրաժարվի մեկ այլ շինծու՝ «Ժիրայր Սեֆիլյան եւ ընկերների» գործով Գեւորգ Սաֆարյանի քաղաքական հետապնդումից, սակայն ոչ միայն չհրաժարվեց, այլեւ նոր խափանման միջոց կիրառելով՝ ցանկանում է առաջին պատժի ժամկետն ավարտվելուց հետո էլ անազատության մեջ պահել նրան: Հարց կարող է ծագել. ինչո՞ւ է Սերժ Սարգսյանն այդքան խտրականորեն հետապնդում հենց Գեւորգ Սաֆարյանին: Մեզ համար պատասխանը շատ հստակ է. Գեւորգ Սաֆարյանն այն բոլոր հատկանիշների կրողն է, որոնք խորթ ու անհանդուրժելի են Սերժ Սարգսյանի համար: Գեւորգը երիտասարդ է, համակրելի, ամբողջ սրտով սիրում է իր հայրենիքը եւ մեր երկրի պատվախնդիր ու նվիրյալ քաղաքացի է, ունի իր երկրի անկախության ու ժողովրդավարացման համար պայքարելու անկոտրում կամք ու կորով: Քաղբանտարկյալ Գեւորգ Սաֆարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի: Քանի դեռ նման մարդիկ բանտում են, մենք բոլորս ենք անազատության մեջ: Մեր համաքաղաքացիներին ու հայրենակիցներին կոչ ենք անում իրենց բոլոր հասանելի միջոցներով բողոք հնչեցնել Գեւորգ Սաֆարյանի դեմ ռեժիմի սանձազերծած քաղաքական ստոր հալածանքների դեմ»:

դիտվել է 67 անգամ
Լրահոս
Սյունեցիները էլեկտրաէներգիայի համար չեն վճարի․ ԶՊՄԿ-ն է հոգացել (video) Հաստատվել են 2026 թվականի լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը Մեռելոցի օրերը կրկին կլինեն ոչ աշխատանքային Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի Աննա Հակոբյանի հովանավորչությա՞մբ դարձաք դատավոր․ Հարց՝ Նաիրա Հովսեփյանին (video) Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում «Դատախազ հայրիկն է օգնե՞լ ձեզ դատավոր դառնալ». հարց՝ դատավոր Չիչոյանին (video) ՖԻՖԱ-ն պարզաբանել է Խորվաթիայի՝ 90+13-րդ րոպեին խփած գոլի չեղարկումը Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել ԱԺ պատգամավորների երդման տեքստը փոխվեց Փաշինյանի անունը հեռացվել է «Իննոպրոմ 2026» արդյունաբերական ցուցահանդեսին ելույթ ունեցողների ցանկից #ՈՒՂԻՂ․ Նիկոլին կարևոր ցուցակից դուրս են թողնում․ ինչ է նախապատրաստում ՌԴ–ն․ Հայկ Նահապետյան (video) «Ուրսուլա ֆոն դեր Լայենի գնալուց անմիջապես հետո Փաշինյանն անցել է հարձակման» (video) Ե՞րբ կլինի մանդատների վերաբերյալ վերջնական որոշումը․ հարց՝ Արթուր Խաչատրյանին (video) Պուտինը կոպիտ ձևով մերժել է Փաշինյանին (video) Երվանդ Բոզոյանը չունի ձերբակալվածի կարգավիճակ, գտնվում է ազատության մեջ․ փաստաբան Այս գործընթացն իրականում մեկ նպատակ ունի՝ քաղաքական դաշտից մեկուսացնել իշխանության ամենաակտիվ և ամենապատրաստված ընդդիմախոսներից մեկին. Արմեն Հովասափյան Նիկոլը գնում է Ռուսաստան․ էդ ենոքավանցուն ասել են՝ շուստրիությունդ Պուտինի մոտ չի անցնելու․ Մալխասյան (video) Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP Ընդդիմության բոլոր պատգամավորներին խնդրում եմ միանալ Հայկ Սարգսյանի նախաձեռնությանը. Արսեն Բաբայան «Վիճաբանություն և թեժ լեզվակռիվ ԱԺ-ում․ Արթուր Խաչատրյանի խոսքից Ժաննա Անդրեասյանը ոգևորվեց» (video) Խայտառակ քարտեզով տարածվող ինֆորմացիան կեղծ է․ Գագիկ Սուրենյան (video) Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն Արցախն իմ հայրենիքն է, այնտեղ ես ծառայել եմ. մեր մեղքը մեր հայրենիքը սիրելն է. Տիգրան Աբրահամյան (video) Թեժ երկխոսություն Ժաննա Անդրեասյանի և Արթուր Խաչատրյանի միջև (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am