ՊՊԾ աշխատակիցները 220 գլուխ մանր եղջերավոր անասուն են գողացել

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել է, որ 4 անձինք նախնական համաձայնությամբ` խմբով, 2017 թվականի ընթացքում, տարբեր մարզերի բնակիչներին պատկանող անասնագոմեր ապօրինի մուտք գործելու եղանակով բազմիցս կատարել են մանր եղջերավոր անասունների զգալի և խոշոր չափերի հափշտակություններ:  Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից։ Այսպես, նախաքննությամբ պարզվել է, որ Արագածոտնի մարզի Թաթուլ գյուղի բնակիչ, մինչև 2017 թվականի հունիսը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայությունում աշխատած Սամվել Դանիելյանն ու նրա ընկերները` Ռուստամ Ջավոյանը, Անդրանիկ Խաչատրյանը և Էդվարդ Մելիքսեթյանը, գողություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով միմյանց հետ, 2017 թվականի հունվարից օգոստոսի 23-ն ընկած ժամանակահատվածում, խմբով, կողպեքը կոտրելու կամ դուռը տեղահան անելու եղանակով, ապօրինի մուտք են գործել Արմավիրի և Արագածոտնի մարզերի տարբեր համայնքների բնակիչների անասնագոմեր և այնտեղից հափշտակել 220 գլուխ մանր եղջերավոր անասուններ: Այնուհետև դրանք բեռնել են Է. Մելիքսեթյանի և Ա. Խաչատրյանի ավտոմեքենաները և դրանց գողացված լինելու հանգամանքը թաքցնելով` վաճառել են տարբեր անձանց՝ ստացված գումարը բաժանելով իրար միջև: Հերթական հափշտակությունից հետո գողոնը Կոտայքի մարզի բնակչին վաճառելու պահին հիշյալ անձինք բռնվել են ոստիկանության աշխատակիցների կողմից: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա պարզվել է, որ նշված անձինք հափշտակել են ընդհանուր առմամբ 7,5մլն ՀՀ դրամ արժողությամբ մանր եղջերավոր անասուններ: Մասնավորապես, Ս. Դանիելյանին ու Ա. Խաչատրյանին վերագրվում է անասնագողության 23, Էդվարդ Մելիքսեթյանին` 18, իսկ Ռուստամ Ջավոյանին` 16 դրվագ: Այսպիսով, վերը նշված հանցավոր արարքների կատարման համար մեղադրանքներ են առաջադրվել. 1.Սամվել Դանիելյանին՝ 19 դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 4 դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 2.Անդրանիկ Խաչատրյանին՝ 19 դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 4 դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 3. Էդվարդ Մելիքսեթյանին՝ 14 դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 4 դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 4.Ռուստամ Ջավոյանին՝ 13 դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 3 դրվագով՝ 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ  և 3-րդ կետերով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Սյունեցիները էլեկտրաէներգիայի համար չեն վճարի․ ԶՊՄԿ-ն է հոգացել (video) Հաստատվել են 2026 թվականի լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը Մեռելոցի օրերը կրկին կլինեն ոչ աշխատանքային Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի Աննա Հակոբյանի հովանավորչությա՞մբ դարձաք դատավոր․ Հարց՝ Նաիրա Հովսեփյանին (video) Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում «Դատախազ հայրիկն է օգնե՞լ ձեզ դատավոր դառնալ». հարց՝ դատավոր Չիչոյանին (video) ՖԻՖԱ-ն պարզաբանել է Խորվաթիայի՝ 90+13-րդ րոպեին խփած գոլի չեղարկումը Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել ԱԺ պատգամավորների երդման տեքստը փոխվեց Փաշինյանի անունը հեռացվել է «Իննոպրոմ 2026» արդյունաբերական ցուցահանդեսին ելույթ ունեցողների ցանկից #ՈՒՂԻՂ․ Նիկոլին կարևոր ցուցակից դուրս են թողնում․ ինչ է նախապատրաստում ՌԴ–ն․ Հայկ Նահապետյան (video) «Ուրսուլա ֆոն դեր Լայենի գնալուց անմիջապես հետո Փաշինյանն անցել է հարձակման» (video) Ե՞րբ կլինի մանդատների վերաբերյալ վերջնական որոշումը․ հարց՝ Արթուր Խաչատրյանին (video) Պուտինը կոպիտ ձևով մերժել է Փաշինյանին (video) Երվանդ Բոզոյանը չունի ձերբակալվածի կարգավիճակ, գտնվում է ազատության մեջ․ փաստաբան Այս գործընթացն իրականում մեկ նպատակ ունի՝ քաղաքական դաշտից մեկուսացնել իշխանության ամենաակտիվ և ամենապատրաստված ընդդիմախոսներից մեկին. Արմեն Հովասափյան Նիկոլը գնում է Ռուսաստան․ էդ ենոքավանցուն ասել են՝ շուստրիությունդ Պուտինի մոտ չի անցնելու․ Մալխասյան (video) Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP Ընդդիմության բոլոր պատգամավորներին խնդրում եմ միանալ Հայկ Սարգսյանի նախաձեռնությանը. Արսեն Բաբայան «Վիճաբանություն և թեժ լեզվակռիվ ԱԺ-ում․ Արթուր Խաչատրյանի խոսքից Ժաննա Անդրեասյանը ոգևորվեց» (video) Խայտառակ քարտեզով տարածվող ինֆորմացիան կեղծ է․ Գագիկ Սուրենյան (video) Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն Արցախն իմ հայրենիքն է, այնտեղ ես ծառայել եմ. մեր մեղքը մեր հայրենիքը սիրելն է. Տիգրան Աբրահամյան (video) Թեժ երկխոսություն Ժաննա Անդրեասյանի և Արթուր Խաչատրյանի միջև (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am