Բացահայտում. «Կանադայում թաքցված շքեղ կալվածք՝ հավանաբար ՆՓ-ին պատկանող»

Անգլերենից թարգմանաբար ներկայացվող վերնագրի ներքո՝ «Hidden Luxury Estate, Possibly Belongs to NP» կանադական կարեւոր թերթերից «The Canada Times»ը (ֆեյսբուք՝ Timescanada.ca) սեպտեմբերի 10-ին հրապարակել է իր աշխատակից Շոն Պրեվիլի (Sean Previl) հոդվածը, որը տեղեկացնում է 2024 թ.ի սեպտեմբերի 24-ին տեղի ունեցած թաքուն մի վաճառքի մասին։ Ըստ հոդվածագրի, 17 միլիոն 20 հազար դոլարով վաճառվել է Տորոնտո քաղաքից 20-23 կմ հեռավորության վրա գտնվող «Ջորջի պալատ» անունով հայտնի (George Mention France) ապարանքը, որն զբաղեցնում է 2600 քառ. մետր տարածք՝ 8 ննջասենյակով, սրահներով, զույգ լողավազանով եւ ընդարձակ կայանատեղիով։

Ապարանքի վաճառքը կազմակերպողը եղել է Shell Company-ն, միջնորդը՝ Արսինե Խանջյանը, գնորդը՝ օտարերկրյա բարձրաստիճան մի պետական պաշտոնյա՝ Ն.Փ.-ն։

Ու քանի որ կալվածքը քանիցս եղել է հեռուստատեսային տարբեր սերիալների նկարահանման վայր՝ շատերին հայտնի, իսկ, մյուս կողմից, որպես անհատական կեցավայր (ռեզիդենցիա) շատ ընդարձակ, գործարքը ուշադրությունն է գրավել հոդվածագրի, որը հետաքննել ու պարզել է, որ գործարքի միջնորդ եղել է կանադահայ համայնքում իր հասարակական գործունեությամբ հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանը, որը, հոդվածագրի բնորոշմամբ՝ 2018 թ.ին ջերմեռանդ ջատագովն է եղել Հայաստանի նախկին «կոռուպցիոն» իշխանությունների դեմ պայքարի ելած, հակակոռուպցիոն կարգախոսներով հայտնի Նիկոլ Փաշինյանին՝ ներկայիս վարչապետին, որը, ինչպես նշում է The Canada Times-ի հոդվածագիրը, ոչ մի անգամ չի եղել Կանադայում եւ միայն մեկ անգամ, Փարիզում, հանդիպում է ունեցել այդ երկրի վարչապետ Թրուդոյի հետ։

Կանադական թերը վերջում ափսոսանք է հայտնում, որ Հայաստանի նախորդ իշխանություններին կոռուպցիոն մեղքերի համար դատապարտելու միջոցով իշխանության եկած վարչապետն այժմ ինքն է դարձել կոռուպցիոներ։

Չունենալով կանադական թերթի պնդումները հերքելու որեւէ հնարավորություն՝ ակնկալում ենք ՀՀ համապատասխան մարմինների արձագանքը։

«Ազգ»

դիտվել է 387 անգամ
Լրահոս
Թեհրան–Երևան չվերթը չեղարկվել է, իսկ ևս 9 չվերթ հետաձգվել են Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին. Արմեն Աշոտյանը Վարդաշեն ՔԿՀ-ից ուղերձ է հղել Վախենում էի Մխիթարյանից․ Շախտյորի սանը խոստովանել է, թե ինչու չի կարողացել հաստատվել Դոնեցկում Ռոնալդուն կոշտ պահանջներ է դրել և նոր աստղ է ընտրել Ալ-Նասրի համար Կրակոցներ են հնչել Արարատի մարզում․ մանրամասներ Հայ մարզիկներն Ադրբեջանում են. ինչ է սպասվում Արամ Մելիքյանին վրաերթի են ենթարկել Չի կարելի մեկ կախվածությունը փոխարինել այլ՝ հատկապես Ադրբեջանից ռազմավարական կախվածությամբ․ Անանյան Երկնային երեք երևույթ մեկ օրում Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքում․ վիրավորներ կան Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. Համբուրգ Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026 թվականի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն Այս պատերազմը պետք է դադարեցվի. Տոկաևը՝ Պուտինին Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են Ոչինչը ներկայացվում է տոկոսային հարաբերությամբ և մատուցվում 80 տոկոսանոց աճի շքերթով․ Բադալյան Ավելի քան մեկդարյա գաղտնիք Հերթական անգամ Արմեն Աշոտյանը ստիպված է ծննդյան օրն անցկացնել ճաղերի հետևում․ Մելիքյան Շոգ եղանակի պատճառով մեծացել է անտառային հրդեհների վտանգը Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ երկու վիրավորից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է Փորձում է հրաժարական տալ, բայց վարչակազմը դա թույլ չի տալիս․․․ Հայաստանը պարտավոր է այնպես կառավարել ռիսկերը, որ արտաքին ցնցումը չվերածվի ներքին ճգնաժամի ՀԺ-ն, «բարենորոգվելով», լրատվամիջոցից վերածվել է Եկեղեցու դեմ հերթապահ բամբասանքների «բեսեդկայի»․ Տեր Զարեհ Ֆրանսիայի դեսպանատան հյուրասիրության թունավորման հետքերով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Տեր-Եսայանը Հուլիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am