Արձագանք` Սերժ Սարգսյանի ելույթին

Գործող նախագահի ելույթը տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովում հիմնականում հուզական և մակերեսային քննարկման արժանացավ: Հասարակության ընդդիմադիր հատվածը Սերժ Սարգսյանի խոսքի ընդամենը մի հատվածն արձանագրեց, իսկ լրատվամիջոցներին նրա խոսքերը հետաքրքրեցին միայն ներիշխանական պայքարի տեսանկյունից: Ցավոք, բովանդակային վերլուծություն այդպես էլ չեղավ, մինչդեռ խնդիրը չափազանց կարևոր է։ Ելույթում հնչեցրած մի շարք դրույթներ կարող են համարվել երկրի զարգացման տեսլական ու խորքային քայլերի պատրաստակամություն։ Միաժամանակ՝ Ս. Սարգսյանի խոսքում բացակայում էին այլ կարևոր հարցերի պատասխաններ։ Այլնտրանքային նախագծեր խումբը, կարևորելով տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման խնդիրները, ներկայացնում է խնդրի իր տեսլականները՝ փորձելով ամբողջականացնել մոտեցումները, քանի որ դա անհրաժեշտ է նախ և առաջ պետության շահերի տեսանկյունից՝ անկախ նրանից, թե ով ինչպես է այսօր վերաբերվում իշխանություններին: Համառոտ նշենք, թե ինչ ուղերձներով հանդես եկավ Սերժ Սարգսյանը: Սերժ Սարգսյանի շեշտադրումները – տեղական մարմինները չեն արժանանում լուրջ ուշադրության, և քաղաքական ուժերն ակտիվ չեն մասնակցում այդ մարմինների ձևավորմանը, ինչը վատ է – համայնքների խոշորացումը ճիշտ գործընթաց է, որովհետև կատարվում է տեղական ռեսուրսների օպտիմալացում, ինչը պետական կառավարման տեսանկյունից դրական գործընթաց է – համայնքներն իրենք պետք է առաջարկեն իրենց տարածքների զարգացման ծրագրեր, քանի որ իրենցից ավելի լավ իրենց պրոբլեմները ոչ ոք չգիտի – մենք այնպիսի ենթակառուցվածքներ պիտի ստեղծենք, որպեսզի մարդկանց կենսամակարդակը շեշտակիորեն բարձրանա, և մի քանի տարվա ընթացքում ՀՆԱ արժեքը մեկ շնչի մասով հասնելու է 10 000 դոլարի – Համայնքների զարգացման հարցում պետք է հաշվի առնել համաշխարհային փորձը, դրա համար պետք է մշակել և իրականացնել վերապատրաստման բազմաթիվ ծրագրեր – համայնքների զարգացման հարցում մեծ դեր կարող են կատարել նաև մասնավոր հիմնադրամները, որոնց պետք է խրախուսել և այս հարցում իր դերն ունի Հայաստանի ԿԲ – այսօր մեր տեղական մարմինների ու գործադիր կենտրոնական իշխանությունների կապը լավ չի աշխատում – պետք է փոխվի մարզպետների դերակատարումը, նրանք պետք է դիտորդի դերում չլինեն – մարզերում հավաքագրման ցուցանիշները բարձրացնելու համար կառավարությունը պետք է լրացուցիչ շահագրգռման մեխանիզմներ ստեղծի Մի քանի նախնական հետևություն Սերժ Սարգսյանի խոսքից Իշխանություններն անկեղծորեն մտահոգված են Հանրապետության մարզերի ներկայիս տխուր պատկերով, սակայն այս պահին խնդիրների լուծումը տեսնում են հիմնականում տեխնիկական, կառավարչական քայլերի և փոփոխությունների միջոցով: Մինչդեռ մեծ է հավանականությունը, որ նման մեթոդներով այս խնդիրները չեն լուծվի: Միջազգային և, մասնավորապես, եվրոպական փորձն այստեղ կաշխատի, եթե ամբողջական մոտեցում լինի խնդրին : Ինչ ենք մենք առաջարկում Այլընտրանքային նախագծեր խումբը գտնում է. եթե երկրում փոխվում է կառավարման ձևը, ապա դա լավ առիթ է՝ փոխելու ողջ տեղական ինքնակառավարման համակարգը: Եկեք անկեղծ լինենք. այս 21-22 տարիների ընթացքում մեր տեղական ինքնակառավարման համակարգը վերջնականապես քայքայվել է: Այստեղ գրեթե չկան ինքնուրույն մտածող գործիչներ, մարդիկ տեղերում վերջնականապես իրենց օտարված են զգում իշխանությունից: 21-րդ դարում բուռն զարգացում են ապրում ֆեոդալական տեղական բարքերը, որի արդյունքում բնակչության մի մասը, կորցնելով իր ինքնուրույնությունը, դարձել է տեղի իշխանության կցորդը, մյուս մասն ատելությամբ է լցված իշխանությունների հանդեպ ընդհանրապես, իսկ երրորդ մասը հեռանում կամ հեռացել է երկրից: Այսպիսի պոտենցիալով՝ իրավիճակը հնարավոր չի լինի փոխել պարզապես տեխնիկական լուծումներ առաջարկելով: Տեղերում մարզպետներն իրենց զգում են որպես տեղի ֆեոդալներ, որոնց համար նախագահի կամ վարչապետի խոսքերն արարողակարգային բնույթ ունեն, իսկ քաղաքապետերի ու գյուղապետերի դերը միջնորդ լինելն է հասարակ բնակչի ու մարզպետի միջև: Մարզպետն էլ իր հերթին միջնորդի դեր է կատարում մարզի ու Երևանի միջև: Մինչև սահմանադրորեն չփոխվեն այս փոխհարաբերությունները, մարզերում ոչինչ հնարավոր չի լինի փոխել: Առաջին Երկրում վերջապես պետք է վերականգնել իրական տեղական ինքնակառավարման համակարգը։ Սա 1999 թվականին առաջարկեց վարչապետ Վազգեն Սարգսյանը: Այն է. մարզպետների ինստիտուտը պետք լինի ընտրովի, ինչպես բոլոր քաղաքակիրթ երկրներում: Համայնքների խոշորացման ուղին ճիշտ է, սակայն այստեղ էլ պետք է դրսևորել նրբանկատություն: Մենք առաջարկում ենք մարզպետների ինստիտուտը դարձնել ընտրովի, ձևավորել նաև մարզային օրենսդիր մարմին-Մարզային Ժողով, որի պատգամավորներին կընտրի մարզի բնակչությունը: Մարզային Ժողովն էլ իր հերթին կընտրի Մարզային Ժողովի Նախագահ և Մարզային Վարչապետ-Մարզպետ՝ Երևանի օրինակով: Այս դեպքում հնարավոր կլինի վերականգնել իրական ինքնակառավարումը մարզերում, իսկ քաղաքական ուժերի մասնակցությունը տեղական ընտրություններին չի կրի ֆորմալ բնույթ: Երկրորդ Մարզն անպայման պետք է ունենա իր մարզային բյուջեն, որը պետք է կազմված լինի տեղական հավաքագրումներից և կենտրոնական իշխանության դոտացիոն ֆոնդից։ Երրորդ Արմատապես պետք է փոխել հարկային հավաքագրման փիլիսոփայությունը երկրում, այն պետք է դառնա այնպիսին, որի արդյունքում տեղերում կմնա ֆինանսական հոսքերի նկատելի մասը: Բերենք ընդամենը մի քանի օրինակ: Զարգացած եվրոպական երկրներում ֆինանսական հոսքերի 50-70 տոկոսը տեղերում է մնում: Այլ երկրներում, օրինակ՝ Ռուսաստանում կամ Ղազախստանում, այդ ցուցանիշը տատանվում է 30-40 տոկոսի սահմաններում: Հարևան Վրաստանում այն կազմում է 25-30 տոկոս: Հայաստանում այդ ցուցանիշը տատանվում է 7-10 տոկոսի սահմաններում, և միայն Ադրբեջանի համեմատ ենք մենք լավ վիճակում. այստեղ ցուցանիշը կազմում է 2-3 տոկոս: Հռետորական հարցադրում ենք ուզում անել: Հնարավո՞ր է արդյոք այս ցուցանիշների պայմաններում տեղերում զարգացնել ինքնուրույն մտածելակերպ, մարդկանց ներշնչել ապագայի հանդեպ հավատ և այլն: Չորրորդ Նախագահի կողմից նշած խնդիրներն իսկապես ունեն գրագետ ու հաշվարկված լուծումների անհրաժեշտություն, բայց դրանց մեծ մասն օբյեկտիվորեն հնարավոր է լուծել վերը նշած փոփոխությունների հետ միասին, հակառակ դեպքում դրանք կմնան բարի ցանկություններ։ Հինգերորդ Բացի վերը նշված հարցադրումներից՝ Սերժ Սարգսյանի խոսքում կար դրույթ, համաձայն որի՝ մի քանի տարում մեկ շնչի մասով ՀՆԱ –ի ցուցանիշը հասցվելու է 10 հազար դոլարի։ Իհարկե, պետության ղեկավարները պետք է պոզիտիվ և հավակնոտ խնդիրներ դնեն, բայց կարևոր է, որպեսզի դրանց հնչեցումն ուղեկցվի փաստարկումների և հիմնավորումների մեխանիզմներով, որպեսզի դրանք չմնան բարի ցանկությունների կարգավիճակում և կարճ ժամանակում չարժեզրկվեն։ Պետք է լինել առավելագույնս օբյեկտիվ և անկեղծ և ընդունել, որ այսօր մեր երկրի գլխավոր հարցը վստահության պակասն է, առանց այդ խնդրի լուծման մեր երկրում իրական պոզիտիվ փոփոխություն հնարավոր չէ իրականացնել: Անհրաժեշտ է գրագետ և համակարգային քայլերով վերականգնել հասարակության հավատը պետության հանդեպ։ Դրանից հետո բովանդակային, տեխնիկական, կառավարչական բոլոր փոփոխությունները կդառնան արդյունավետ՝ անկախ իրենց բարդություններից։ Հայկ Շահինյան Այլընտրանքային նախագծեր խումբ

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Պայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժած Բագրատ սրբազանը դատարանում հաղթել է Անի Խաչատրյանին ու նրա կուսակցին․ «News.5tv.am» Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Lada»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին. կան վիրավորներ Երևանի խաղահրապարակում վնասված սղարանից երեխա է ընկել Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին Շինհրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են #ՀԻՄԱ․ Քաղկալանավայր՝ բաց երկնքի տակ․ ինչ է բուծել Ուրսուլան Հայաստանում․․․ (video) Նիկո՛լ, լավ էս ինչ խայտառակություն է․ Երվանդ Բոզոյանից ի՞նչ ես ուզում․ Անժելա Թովմասյան (video) «Ինչու՞ Նիկոլն Ալենին փոխեց Ռուբինյանով»․ Հայկ Նահապետյան (video) Պատերազմը հենց Փաշինյանի օրոք է եղել՝ ծախված, միտումնավոր պատերազմ․ Հարցում (video) Աղետալի․ անցած տարի արտահանվել է 50 հազար տոննա ծիրան, այս տարի՝ 8000 տոննա ծիրան չկա Հայաստանում (video) Ասեմ՝ ինչ է Բաքվում Ուրսուլա ֆոն դեր Լայենը պայմանավորվել Ալիևի հետ․ Հայկ Նահապետյան (video) «Ռուբեն Ռուբինյա՛ն, հորդ տնից չես բերել ԱԺ-ն»․ Արեգա Հովսեփյան («Ուժեղ Հայաստան») (video) Գյուղատնտեսության միլիարդների կորուստը՝ թվերով․ Ռուսաստանին դեմ գնալու աղետալի հետևանքը․Մնացականյան (video) Սանդուն հայտարարել է, որ Մոլդովայի կառավարությունը պետք է երկիրը հաջողությամբ առաջնորդի դեպի ԵՄ Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT Բացառիկ մանրամասներ՝ ով է իրականում երեկ կալանավորված գնդապետ Մալոյանը և ինչու է նա կալանավորվել (video) Ռուսաստանն անցել է աննախադեպ հրթիռակոծության․ Հայկ Նահապետյան (video) «Հենց այդ գիշեր երևաց Նիկոլ Փաշինյանի իրական վախը»․ Արեգա Հովսեփյան («Ուժեղ Հայաստան») (video) «Նիկո՛լ, աչքերդ լայն բացիր, էս ժողովրդի ձեռքը, որ ընկնես գիտե՞ս՝ ուր է ուղարկելու քեզ». քաղաքացի (video) Երևանում բախվել են թիվ 54 երթուղու ավտոբուսն ու «Կամազ» մակնիշի բեռնատարը Ասեմ՝ «մահաբեր» Ուրսուլային ինչպես են վերաբերվում հենց իր երկրում․ Անժելա Թովմասյան (video) Փաշինյանի անունը հեռացվել է «Իննոպրոմ 2026» արդյունաբերական ցուցահանդեսին ելույթ ունեցողների ցանկից Զապորոժիեի շուկային Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածի հետևանքով կա 5 զոհ Պաշտոնական․ Նապոլին նոր գլխավոր մարզիչ ունի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am