Սելֆիներով և սիմպոզիումներով հայտնի Արտակ Ալեքսանյանի ունեցվածքը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջա­նի երիտասարդ ղեկավար, իր սելֆիներով և սիմպոզիումներով հայտնի Արտակ Ալեքսանյանը, ով 2011 թ. «համեստ» աշխատավարձով աշխատել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ որպես վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, իսկ 2013 թ. նշանակվել նույն շրջանի ղեկավար, հսկայական ունեցվածքի տեր է: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով նրա ներկայացրած գույքի և եկամուտների 2017 թ. տարեկան հայտարարագրում առկա է չորս մարդա­տար ավտոմոբիլային տրանսպորտային միջոց՝ TOYOTA COROLLA 1.6 , BENTLEY MULSANNE 6.8L, ROLLS-ROYCE GHOST, BMW X6 5.0 I, ինչպես նաև բեռնատար (բեռնաուղևորատար) ավտոմոբիլային տրանսպորտի միջոց՝ FORD TRANSIT FT 100 2.5TD: Նշված տրանսպորտային միջոցներից առնվազն երկուսը գերթանկարժեք են և «մուրազ»՝ շատ ավտոսիրողների համար: Ալեքսանյանը հայտարարագրել է նաև 368 000. 000.00 դրամ բաժնետոմս, որպես դրամական միջոց՝ 180 մլն. դրամ, 1 մլն. 250 հազար ԱՄՆ դոլար, 620 հազար եվրո: Ուշագրավ է, որ նա որպես եկամուտ հայտարարագրել է աշխատավարձը՝ 1 մլն. 433 հազար 883 դրամ: Թե որտեղ է կրտսեր Ալեքսանյանը յուրացրել քիչ աշխատավարձով ահռելի ու­նեցվածք կուտակելու հմտությունները, թե­րևս կարելի է կռահել՝ բիզնես դասեր տվող հորեղբոր՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մոտ: Նշենք նաև, որ Մալաթիա-Սեբաստիայի 29-ամյա «պրինցի» հետ փոխկապակցված անձի՝ նրա կնոջ հայտա­րարագիրը ներկայացված չէ հանձնաժողովում: Կրտսեր Ալեքսանյանն ամուսնացած է գործարար, նախկին պատգամավոր Գրիգորի Մարգարյանի՝ Բելաջիոյի Գրիշի դստեր հետ»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Փաշինյանի անունը հեռացվել է «Իննոպրոմ 2026» արդյունաբերական ցուցահանդեսին ելույթ ունեցողների ցանկից Զապորոժիեի շուկային Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածի հետևանքով կա 5 զոհ Պաշտոնական․ Նապոլին նոր գլխավոր մարզիչ ունի «Իսրայելը խնդիր է դարձել ամբողջ աշխարհի համար»․ Ֆիդան Կոտայքի մարզի մանկապարտեզներից մեկում դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով Անկախ ՍԴ որոշումից՝ ընդդիմությունը պետք է մի բան անի, այլապես․․․ Մենուա Սողոմոնյան (video) ՀՀ-ում դատապարտյալներին այլևս չեն զրկի հարազատների հետ տեսակցություններից Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամի 7 թեկնածու կա, օրակարգում ընտրության հարցն է Սյունեցիները էլեկտրաէներգիայի համար չեն վճարի․ ԶՊՄԿ-ն է հոգացել (video) Հաստատվել են 2026 թվականի լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը Մեռելոցի օրերը կրկին կլինեն ոչ աշխատանքային Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի Աննա Հակոբյանի հովանավորչությա՞մբ դարձաք դատավոր․ Հարց՝ Նաիրա Հովսեփյանին (video) Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում «Դատախազ հայրիկն է օգնե՞լ ձեզ դատավոր դառնալ». հարց՝ դատավոր Չիչոյանին (video) ՖԻՖԱ-ն պարզաբանել է Խորվաթիայի՝ 90+13-րդ րոպեին խփած գոլի չեղարկումը Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել ԱԺ պատգամավորների երդման տեքստը փոխվեց Փաշինյանի անունը հեռացվել է «Իննոպրոմ 2026» արդյունաբերական ցուցահանդեսին ելույթ ունեցողների ցանկից #ՈՒՂԻՂ․ Նիկոլին կարևոր ցուցակից դուրս են թողնում․ ինչ է նախապատրաստում ՌԴ–ն․ Հայկ Նահապետյան (video) «Ուրսուլա ֆոն դեր Լայենի գնալուց անմիջապես հետո Փաշինյանն անցել է հարձակման» (video) Ե՞րբ կլինի մանդատների վերաբերյալ վերջնական որոշումը․ հարց՝ Արթուր Խաչատրյանին (video) Պուտինը կոպիտ ձևով մերժել է Փաշինյանին (video) Երվանդ Բոզոյանը չունի ձերբակալվածի կարգավիճակ, գտնվում է ազատության մեջ․ փաստաբան Այս գործընթացն իրականում մեկ նպատակ ունի՝ քաղաքական դաշտից մեկուսացնել իշխանության ամենաակտիվ և ամենապատրաստված ընդդիմախոսներից մեկին. Արմեն Հովասափյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am