Անեծք, վայնասո՜ւն, բռնեք գողին

Գեներալ պատգամավոր Հանրապետական Սեյրան Սարոյանի անկեղծ զեղումը խորհրդարանում լուրջ քննարկումների տեղիք էր տվել՝ ում էր ուղղված Սարոյանի ամոթանքը, ում էր ասում՝ գետինը մտնեն։ Երկարատեւ բացակայությունից հետո Ազգային ժողովի նիստին ներկայացած Սեյրան Սարոյանը լրագրողների հետ զրույցում խոսելով վերջին թանկացումներից այսօր հայտարարեց, «Դե որ ամոթ ունենան, չեն թանկացնի էլի: Էդքան հարստանալ պետք չի էլի, օլիգարխ չէ, ով ուզում ա ըլի»։ Իհարկե, բախտներս բերեց, որ գեներալը սահմանափակվեց ամոթանքով, ասենք չթքեց օլիգարխների ճակատին, կարող էր չէ՞ որպես սրտացավ իշխանավոր գոնե անիծել գործընկերներին, թաղել տեղում նրանց բոյը, էլ չպատկերացնենք ավելի դաժան տեսարաններ, որը թույլ է տալիս նրա անցած ուղին, բայց գեներալը միայն ամոթանք տվեց։ Որպես պառլամենտական երկրի արժանի պատգամավոր, բա , հո, չէր ընկնելու «սուտի» բաների հետեւից, օրինակ կոչ հնչեցներ կառավարությանը, հորդորեր զսպել գնաճը, կամ սոցիալապես անապահով շերտի համար կոմպենսացներ այդ թանկացումները։ Մի խոսքով՝ իսկական գեներալի պահվածք ու նույն խրոխտությամբ էլ նա գնահատեց Սերժ Սարգսյանի՝ գող համայնքապետերի մասին ելույթը: «Ճիշտ ա ասել մեր նախագահը: Նախագահը եթե մի բան ասում ա, ուրեմն գիտի»,- ասաց նա: Հարցին, թե շա՞տ են թալանել համայնքների ղեկավարները, Սարոյանը պատասխանեց. «Ի՞նչ իմանամ, ես ռեվիզր չեմ, Զաքարյան Իշխանին գնացեք հարցրեք»: Ստացվում է, թե Սերժ Սարգսյանը չի պատժել գող համայնքապետերին եւ նրանց դատաստանը տեսնելու է միայն նոր տարում, Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Տես, ասեց էլի, որ ինչ-որ մի տեղ նոր ենք, պետություն ենք, նոր ենք վերականգնվում: Բայց հիմա ասեց՝ արդեն նորմալ ա: Իրանք գող չէին, ասենք կարող ա թերություն ա, կարող ա ճիշտ չի ծախսել փողը: Էսօր մեր գյուղապետերը շատերը դաժե գրագիտություն չունեն: Իրանց ազգությունը շատ էր, գյուղում դառնում էին գյուղապետ: Ու էդ փողերը ոչ թե ծախսում էին նորմալ տեղերում, այլ ոնց ուզեին: Հիմա, խնդիրը ոչ թե գողանալն էր, երևի ճիշտ չեք հասկացել նախագահի ասածը, որ էդ փողերը չփոշիացնեն, փչացնեն» իշխանության տգիտության մասին բարձրաձայնեց Սարոյանը։ Հիշեցմանը, որ Սերժ Սարգսյանն ասել է, որ համայնքապետերը համայնքի փողերը տուն են տանում, նա արձագանքեց. «Դե որ փչացնում ա, մի բան էլ տուն ա տանում էլի»։ Իհարկե, կարելի էր չկասկածել, որ խորամանկ գեներալը, որը հազար նվագի տակ կարող է հազար պար ածել թողներ, որ նախագահի խոսքը գետին ընկնի, կամ չթելեր Սերժ Սարգսյանի ասեղը, այս առումով առավել քան կանխատեսելի էր, որ նա երկու ձեռքով ծափահարելու էր իր նախագահին ու եթե երրորդ, չորրորդ ձեռքն ունենար, դրանք էլ չէր խնայելու, խնդիրն այստեղ այլ դաշտում է, որքան էլ Սեյրան Սարոյանը անկեղծ է եղել ու տարբերվող հայտարարություններ արել ՀՀԿ-ական գործընկերներից, այդուհանդերձ նա մշտապես մնացել է «գծի» մեջ ու երբեք չի հարվածել իշխանություններին։ Սակայն հիմա բացահայտ ամոթանք է տալիս «վայ օլիգարխներին»։ Սարոյանի այս հայտարարությունից հետո քաղաքական շրջանակներում քննարկում էին, որ այդ հայտարարությունը հենց այնպես, օդի մեջ չհնչեցվեց եւ այն ուղիղ հասցեատեր ուներ, որի անունն է Սամվել Ալեքսանյան։ Նշենք, որ անցած շաբաթ ՀՅԴ-ն ներկայացրեց տնտեսական կառույցի հետազոտությունները, համաձայն որոնց Ալեքսանյանին պատկանող Ալեքս գրիգ ընկերությունը կարագի ներմուծման մենաշնորհ ունի, իսկ կարագը վերջին շաբաթներին շեշտակի թանկացել է։ Ընդհանրապես բոլորն են խոսում, որ Ալեքսանյանին պատկանող խանութների ցանցում են համատարած թանկացումներ։ Սակայն Սարոյանը ըստ էության նման պոռթկում ունեցավ, քանի որ իր շահն էր դա պահանջում։ Արդեն երկար ժամանակ է մամուլը գրում է Սարոյանի ու Ալեքսանյանի տարաձայնությունների մասին։ Ալեքսանյանը իր օղու բիզնեսով կաթվածահար է արել Սարոյանի գործարանը եւ այդ հողի վրա վերջնականապես փչացել է նրանց հարաբերությունները։ Իսկ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանն իր լպրիշ ոճում խորհրդարանի միջանցքներում պնդում էր, թե ինքը Հայաստանի թիվ մեկ չքավորն է՝ չունի բիզնես, ոչինչ չունի։ Նա բարի է ու ուզում է, որ Հայաստանում ոչ մի աղքատ մարդ չլինի ․ «Հայաստանում շատերը չեն կարողանում բիզնես դնել, որովհետեւ իմ դասերին չեն մասնակցում։ Տունը երեխեքին դասեր եմ տալիս, թե ոնց անեն բիզնես»,- պարծենում էր նա։ Իրականում նա պարծենալու բոլոր հիմքերն ունի, իշխանությունը նրա համար համակարգային այնպիսի մոնոպոլ դաշտ է ապահովել, որ եթե մաքսային մարմինները նույնիսկ թույլ տան , որ այդ մենաշնորհը որոշակիորեն կոտրվի, միեւնույն է, Ալեքսանյանը այնպես է տնօրինում շուկայի առյուծի բաժնին, որ մի ժամում կարող է շարքից հանել ցանկացած մրցակցի։ Անի Սահակյան

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Ալե՛ն, ուշադիր եղիր՝ Նիկոլը շուտով քեզ նորից SMS-ով դուրս է շպրտելու․ Վահե Մովսիսյան (video) Սրբապղծություն․ հերոս Ալբերտի նկարը մաքրողնե՛ր, հատ-հատ ձեր հետևից գալու են․ Մովսիսյան (video) «Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Նայեք Փաշինյանի դեմքին․ Իրանի նախագահը Նիկոլին նախազգուշացում տվեց․ Շաքարյանց (video) Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am