Սահմանափակում մեծահարուստների համար

Ազգային ժողովում արտահերթ նիստով քննարկվում է Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և հարակից նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է սահմանել, որ 2018 թվականի հունվարի 1-ից հետո վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով փոխհատուցման ենթակա եկամտային հարկը չի փոխհատուցվում, եթե բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռք բերման պայմանագրային արժեքը գերազանցում է 55 միլիոն դրամը: Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանն ասաց, որ ըստ նախագծի՝ եկամտային հարկի գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար յուրաքանչյուր ձեռք բերված բնակարանի կամ կառուցված անհատական բնակելի տան կամ ձեռք բերված անհատական բնակելի տան մասով չի կարող գերազանցել 1,5 մլն. դրամը: Բացի այդ, 2018 թվականի հունվարի 1-ից հետո եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից ֆիզիկական անձինք կարող են օգտվել միայն մեկ անգամ, այդ թվում որպես համավարկառու։ Դ. Անանյանը նաև նշեց, որ 2014-ին եկամտային հարկի վերաբերյալ իրականացված փոփոխությունները, որոնք նպատակ ունեին ստեղծել գնողունակ պահանջարկ շինարարության ոլորտում և ստեղծել սոցիալական բաղադրիչ, չեն արդարացրել իրենց. «Մենք ուսումնասիրել ու պարզել ենք, որ սոցիալական բաղադրիչը չի գործել, և պետական բյուջեից եկամտային հարկի փոխհատուցումներն առավելապես նպաստել են հանրության գնողունակ զանգվածին լրացուցիչ անշարժ գույք ձեռք բերելու ֆինանսավորմանը»: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը նկատեց, որ 2014 թվականին «Եկամտահարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու ժամանակ կառավարության ներկայացուցիչները շատ մեծ ոգևորությամբ ասում էին, որ սա օգնում է մեր ազգաբնակչությանը՝ թոթափել սոցիալական բեռը, կնպաստի շինարարական ոլորտի աշխուժացմանը, որը կբերի տնտեսության զարգացման. «Ի՞նչ փոխվեց այս 3 տարիների ընթացքում, կառավարությունը դադարե՞ց ուզել ազգաբնակչության բեռի թեթևացումը կամ տնտեսության զարգացումը»: Ի պատասխան՝ փոխնախարարն ասաց, որ 3 տարվա ընթացքում կառավարությունն իր դիրքորոշումը մի փոքր փոխել է. «2014թ., երբ մենք ներդրեցինք, դրա հիմքում դրել էինք երկու բաղադրիչ՝ գնողունակ պահանջարկի ձևավորում, որը կխթանի շինարարության ոլորտը և սոցիալական բաղադրիչը: Երեք տարիների ընթացքում կառավարությունն իր դիրքորոշումը մի փոքր փոփոխել է ։ Որովհետև պարզվել է, որ այս տարիների ընթացքում սոցիալական բաղադրիչն ընդհանրապես չի գործել: Համակարգը 3 տարվա ընթացքում բացառապես ֆինանսավորել է հասարակության գնողունակ հատվածին: Մենք հիմա ասում ենք՝ պետությունն իր նպատակադրումն ավելի հասցեական է դարձնում»: Ի. Տոնոյանը նկատեց, որ 3 տարին մի քիչ երկար ժամանակ էր դա հասկանալու համար: Անանյանն ասաց, որ եկամտային հարկի հաշվին հիփոթեքային վարկի տոկոսների փոխհատուցման ծրագրի սահմանափակումները նպատակ են հետապնդում ծրագրից օգտվելու հնարավորություն տալ սոցիալական այն հատվածին, որն ունի դրա կարիքը և հանդիսանում է ծրագրի իրական շահառուն: Փոխնախարարը պարզաբանեց, որ կառավարությունը ծրագրում սահմանափակումներ մտցնելով՝ փոխում է նպատակադրումը․ «Մենք ասում ենք, որ պետությունն այս ծրագրով ամեն տարի 2.8 միլիարդից 3 միլիարդի բեռ է վերցնում, իսկ այն ամեն տարի ձնագնդի էֆեկտով ավելանում է, որովհետև հիփոթեքային վարկի պայմանագրերը ավելի շատ են կնքվում, ուստի մենք ցանկանում ենք հասցեական դարձնել ծրագիրը: Եթե մենք դրել ենք սոցիալական բաղադրիչ և բիզնես բաղադրիչ և տեսնում ենք, որ սոցիալականի հաշվին ոգևորել ենք բիզնեսին, ցանկանում ենք փոխել նպատակադրումը և զարկ տանք սոցիալական հատվածին, իրական շահառուներին օգնենք, ոչ թե գնողունակ հատվածին»։ Իրական գնողունակ հատվածը չի վերցնում վարկ, որպեսզի տուն գնի, կամ կառուցի, իր ելույթում էլ ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը: «Խոսքը հասարակության միջին խավին է վերաբերվում, որպեսզի մարդիկ իրենց խնայած միջոցներով կարողանան տներ ձեռք բերել։ Հիմա ուզում եմ հասկանալ, ինչո՞ւ դուք պետք է որոշեք, թե այդ մարդիկ 55 միլիոնանոց բնակարան գնեն, թե ավել»,- ասաց Մանե Թանդիլյանը, հավելելով՝ Դուք ինչո՞ւ եք որոշում իմ փոխարեն՝ ինչպիսի բնակարան ձեռք բերեմ։ Իրականում այս սահմանափակումը  դրվում է նրա համար, որ մեծահարուստները չօգտվեն առիթից, կառուցեն կամ գնեն շքեղ տներ, բայց արդյունքում վճարը փոխհատուցվի եկամտահարկից, նախադեպեր ամեն դեպքում ունենք: Անի Սահակյան

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ Դատախազը դատարան է հանձնել Կոտայքի նախկին մարզպետի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս պաշտոնից ազատվելու պահանջ է ներկայացվել Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է. «Հրապարակ» Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններին․ «Հրապարակ» Վեհափառը կառուցողական հանդիպման դեմ չի եղել․ Մայր Աթոռից արձագանքել են Մելքոնյանին․ «Ժողովուրդ» 6 անշարժ գույք, 54 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել Քննչական կոմիտեի նախագահը. «Ժողովուրդ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ» Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am