Նիկոլին ու քպ-ականներին հորդորում եմ, որպեսզի Ճապոնիայով ու Տոկիոյով հիանալուց առաջ կարդան ու ծանոթանան ճապոնական բուշիդոյի դրույթների հետ. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Նիկոլի չին-ճապոնական փիլիսոփայական մետաստազների ալիքը շարունակում է նոր գրադացիաներ ստանալ։ Որքան էլ փորձում եմ անտեսել, աչք փակել նրա հերթական ցնդաբանությունների վրա, որոնք հատուկ են արվում տեղեկատվական դաշտում համապատասխան դիսկուրս ապահովելու նպատակով, միևնույն է՝ անտարբեր չեմ կարող անցնել։
Եվ այսպես, Տոկիոյից Նիկոլը «միամիտ» դեմքով հայտարարում է, թե ինքը շոկի մեջ է, որ Տոկիոյում աղբամաններ չկան, ավելին, մարդկանց առաջարկում է նման մի մոդել էլ կիրառել Հայաստանում։ Գրեթե կասկած չունեմ, որ նա փայլուն կերպով տեղյակ է դրանց իրական պատճառների մասին, իսկ եթե սխալվում եմ, ասեմ՝ թող «կրթվելու» մասնագետի հետ կարդա ու զարգանա։

Նիկո՛լ, Ճապոնիայում՝ մասնավորապես Տոկիոյում, աղբամաններ չկան, քանի որ ուղիղ 30 տարի առաջ՝ 1995-ի մարտի 20-ին, Տոկիոյի մետրոյում զարին տեսակի քիմիական թունավոր գազ բաց թողվեց, որի կազմակերպիչը «Aum Shinrikyo» աղանդի առաջնորդ Շոկո Ասահարան էր։ Տվյալ աղանդի անդամները միաժամանակ հինգ մետրոյի ճյուղերում պոլիէթիլենային տոպրակներով զարինի հեղուկ էին դրել, հետո բաց թողել, ինչի հետևանքով թունավոր գազը արագ տարածվել էր մետրոյի վագոններում ու կայարաններում։

Այս դեպքից հետո քաղաքական որոշում կայացավ, որ մետրոյում ու գետնի վրա գտնվող հանրային տարածքներում աղբամանների զգալի մասը պետք է հեռացվի։ Իհարկե, որոշ տեղերում մնացին միայն թափանցիկ (պլաստիկից կամ ապակուց) աղբամաններ, որպեսզի հնարավոր լինի տեսնել ներսում ինչ կա։ Ահա այս դեպքից հետո աստիճանաբար տարածվեց նոր մշակույթ, ըստ որի՝ յուրաքանչյուրը պետք է իր աղբը պահի իր մոտ և տուն տանի։

Հ․գ․ Նիկոլին ու քպ-ականներին հորդորում եմ, որպեսզի Ճապոնիայով ու Տոկիոյով հիանալուց առաջ կարդան ու ծանոթանան ճապոնական բուշիդոյի դրույթների հետ։ Բուշիդոն մի քանի առանցքային դրույթներ ունի, որոնք առ այսօր համարվում են յուրաքանչյուր ճապոնացու համար գերկարևոր սկզբունք․ մասնավորապես՝ աներկբա հավատարմություն տիրոջ, պետության կամ խմբի նկատմամբ, անձնական պատիվը ամեն ինչից բարձր է, պակաս պատիվ ունեցողն ամոթալի է համարվում, սխալ գործողությունները կամ թշնամու հետ համագործակցությունը անհամեմատելի է պատվի հետ։ Հաջորդ առանցքային դրույթը ֆիզիկական և բարոյական համարձակությունն է, ինչպես նաև արդարությունը, որը նախատեսում է հավասարակշռված և ազնիվ գործողություններ՝ անկախ անձնական շահերից։

Հ․Հ․գ․ Բուշիդոյի ազդեցությամբ՝ Ճապոնիայում պետական դավաճանները և կոլաբորացիոնիստները դիտվել են որպես պատվազրկված, քանի որ խախտել են ամենակարևոր սկզբունքները՝ հավատարմությունը, պատիվը և ազնվությունը»։

 

 

Այս ահաբեկչության հետևանքով 13 մարդ զոհվել էր, ավելի քան 6,000-ը ստացել տարբեր աստիճանի թունավորում։ Սա համարվում է Ճապոնիայի պատմության մեջ ամենածանր ահաբեկչական հարձակումը։

Հիմա ուշադրություն․ հարձակման ժամանակ օգտագործված պայուսակները և այլ առարկաներ թաքցնելու հարցը մեծ անհանգստություն էր առաջացրել իշխանությունների մոտ։ Մինչ այդ Տոկիոյի մետրոյում և փողոցներում, ինչպես մյուս մեծ մայրաքաղաքներում, բավական մեծ թվով աղբամաններ կային։ Բայց ահաբեկչությունից հետո դրանք սկսեցին ընկալվել որպես թաքստոց կամ ռիսկի աղբյուր․ ցանկացած պայթուցիկ, գազ կամ վտանգավոր նյութ կարելի էր աննկատ տեղադրել աղբամանում։

դիտվել է 589 անգամ
Լրահոս
Երևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել է Հռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանում Վթար՝ Արենի բնակավայրի մոտակայքում. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է WOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարել Բողոքի ցույցեր՝ Հռոմում․ կան ձերբակալվածներ Արագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաները Ավտովթարի հետևանքով տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին Ծեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն» Թրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելուն Ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխա Չեղարկվել է Գալկինի համերգը Ստամբուլում Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ընտրակաշառք տալու մեջ մեղադրվող՝ Արթիկի ավագանու թեկնածուի տնային կալանքի միջնորդությունը մերժվել է ԿԸՀ նախագահը մանրամասնում է Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր Գերմանիան ամեն օր բшխվում է Ռուսաստանի կողմից անկայունացման փորձերի․ Մերց ԱՄՆ կոնգրեսականը Թրամփին ու Հեգսեթին մեղադրել է առանց ավարտի հստակ ծրագրի Իրանի դեմ պատերազմ սկսելու համար Արթիկում «Ապրելու երկրի» 3 անդամ է ձերբակալվել, նաև՝ համայնքապետի թենկածուն ՌԴ-ն հույս ունի, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ընտրությունը քարտուղարությանը կազատի Արևմուտքի թելադրանքից Արենիում բախվել են «Kia»-ն ու «Mercedes»-ը․ 2 վիրավորի մեքենայից դուրս են բերել փրկարարները Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ» ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայի և Իրանի հարցերով. Bloomberg Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am