«Մուշեղը գոռաց` էդ փողերն ով որ կարա ինձանից ստանա, ես նրա ... … ու կրակեց». սպանության գործով վկա

Երևանի «Լիա» գեղեցկության սրահում մեկ տարի առաջ տեղի ունեցած սպանության գործով Երևանի Շենգավիր վրաչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք տվեց գործով վկա Արսեն Սիմոնյանը: Վկան պատմեց, որ մեկ տարի առաջ նոյեմբերի 13-ին գնացել է «Լիա» գեղեցկության սրահ` մազերը կտրելու, սակայն, վարսահարդարը զբաղված է եղել և նա գնացել է Պետրոս Իսրայելյանի աշխատասենյակ` նրան տեսնելու: «Գեղամն էդտեղ չէր, Գոռն էր` Գեղամի տղան: Գոռի հետ խոսում էինք, այդ պահին անծանոթ մարդիկ մտան ներս, ոչ մեկին չեմ ճանաչել: Գոռի հետ զրուցելու ընթացքում այլ մարդկանց հետ ներս մտավ նաև Մուշեղ Մուշեղյանը, վիճաբանություն սկսվեց Գևորգի և նրա միջև: Մուշեղն ու Գևորգը վիճաբանում էին, կոպիտ ձևով իրար հետ խոսացին, Մուշեղը հայհոյանքներ հնչեցրեց, Գևորն էլ` նրան ու Մուշեղը կրակեց Գևորի վրա, հետո հարձակվեց Գևորգի վրա, Գևորգն էլ նրա վրա` դանակով: Հետո կրակոցներ սկսվեցին, Մուշեղը Գևորգի պարանոցից բռնել էր, մենք շոկի մեջ էինք, վարսավիրանոցի մուտքով փախել եմ, նստել եմ մեքենաս ու գնացել»,-ասաց նա: Դատարանը հրապարակեց վկայի նախաքննական ցուցմունքը, ըստ որի վկան պատմել է. «Գեղամին ճանաչում եմ շուրջ չորս տարի: Նրա հետ մտերիմ հարաբերությունների մեջ եմ, նրա հետ մի քանի անգամ հանդիպել եմ վարսավիրանոցի նկուղային հարկում: Նոյեմբերի 13-ին Արմանի հետ իմ մեքենայով գնացել եմ Գեղամին տեսնելու, նաև մազերս կտրելու: Վարսավիրն զբաղված էր, մտա ներքև Գեղամին տեսնելու: Մտնելով ներս, տեսա Գոռին, այնտեղ էին նաև Արամն ու Գևորգը: 3-4 անձինք մտան ներս այդ ժամանակ, Մուշեղը շքամուտքի մոտ կանգնած ասաց` էդ փողերն ով որ կարա ինձանից ստանա, ես նրա լավը…: Գևորգը ասաց նրան, որ խելոք մնա, Մուշեղը գոտկատեղից հանեց ատրճանակը և կրակեց Գևորգի վրա, այնուհետև Գևորգը հանեց դանակը և հարձակվեց նրա վրա, Մուշեղը բռնելով Գևորգի պարանոցից սկսեց կրակել, նիշե էր սարքել»:  

դիտվել է 134 անգամ
Լրահոս
Զապորոժիեի շուկային Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածի հետևանքով կա 5 զոհ Պաշտոնական․ Նապոլին նոր գլխավոր մարզիչ ունի «Իսրայելը խնդիր է դարձել ամբողջ աշխարհի համար»․ Ֆիդան Կոտայքի մարզի մանկապարտեզներից մեկում դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով Անկախ ՍԴ որոշումից՝ ընդդիմությունը պետք է մի բան անի, այլապես․․․ Մենուա Սողոմոնյան (video) ՀՀ-ում դատապարտյալներին այլևս չեն զրկի հարազատների հետ տեսակցություններից Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամի 7 թեկնածու կա, օրակարգում ընտրության հարցն է Սյունեցիները էլեկտրաէներգիայի համար չեն վճարի․ ԶՊՄԿ-ն է հոգացել (video) Հաստատվել են 2026 թվականի լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը Մեռելոցի օրերը կրկին կլինեն ոչ աշխատանքային Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի Աննա Հակոբյանի հովանավորչությա՞մբ դարձաք դատավոր․ Հարց՝ Նաիրա Հովսեփյանին (video) Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում «Դատախազ հայրիկն է օգնե՞լ ձեզ դատավոր դառնալ». հարց՝ դատավոր Չիչոյանին (video) ՖԻՖԱ-ն պարզաբանել է Խորվաթիայի՝ 90+13-րդ րոպեին խփած գոլի չեղարկումը Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել ԱԺ պատգամավորների երդման տեքստը փոխվեց Փաշինյանի անունը հեռացվել է «Իննոպրոմ 2026» արդյունաբերական ցուցահանդեսին ելույթ ունեցողների ցանկից #ՈՒՂԻՂ․ Նիկոլին կարևոր ցուցակից դուրս են թողնում․ ինչ է նախապատրաստում ՌԴ–ն․ Հայկ Նահապետյան (video) «Ուրսուլա ֆոն դեր Լայենի գնալուց անմիջապես հետո Փաշինյանն անցել է հարձակման» (video) Ե՞րբ կլինի մանդատների վերաբերյալ վերջնական որոշումը․ հարց՝ Արթուր Խաչատրյանին (video) Պուտինը կոպիտ ձևով մերժել է Փաշինյանին (video) Երվանդ Բոզոյանը չունի ձերբակալվածի կարգավիճակ, գտնվում է ազատության մեջ․ փաստաբան Այս գործընթացն իրականում մեկ նպատակ ունի՝ քաղաքական դաշտից մեկուսացնել իշխանության ամենաակտիվ և ամենապատրաստված ընդդիմախոսներից մեկին. Արմեն Հովասափյան Նիկոլը գնում է Ռուսաստան․ էդ ենոքավանցուն ասել են՝ շուստրիությունդ Պուտինի մոտ չի անցնելու․ Մալխասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am