Քո «ճիշտ» ճանապարհով գնում ենք գրողի ծոցը․․․

Փաշինյանն ասում է ․ «Ճի՞շտ է ճանապարհը, թե սխալ՝ կախված է նրանից, թե ուր ես գնում»։
Առաջին հայացքից  խելացի ասույթ է թվում, բայց միայն առաջին հայացքից։ Իրականում այն իր մեջ պարունակում է վտանգավոր մտածողություն։  Ո՞րն է վտանգը։ Նա ակնարկում է, որ ճանապարհի լավ կամ վատ լինելը բացարձակ արժեք չէ։ Բացարձակ արժեք է, թե  ուր ենք գնում։ Հանրությունը տեղյակ չէ, թե իրեն ու՞ր տանում Փաշինյանը։ Այն երթուղին, որ  նստել ենք, մեզ Տուն չի տանում։ Եթե նպատակը անդունդն է, ուրեմն անդունդ տանող ճանապարհը «ճիշտ» է։ Եթե նպատակը կործանումն է, ապա կործանման ուղին էլ «ճիշտ» է։ Այսինքն՝ այստեղ «ճիշտ» և «սխալ» բառերը կորցնում են իրենց արժեքը ու վերածվում են պարզ գործիքների՝ արդարացնելու ցանկացած ընտրություն։ Սրա մեջ է վտանգը։

Փաշինյանը բացատրում է, որ ճանապարհի իմաստը կախված է նպատակից, բայց լռում է ամենակարևոր հարցի շուրջ՝ ո՞րն է նպատակը։ Երբ իրական նպատակը թաքցված է կամ ձևակերպվում է գեղեցիկ բառերով («խաղաղություն», «զարգացում»), իսկ արդյունքը հողերի կորուստն ու պետականության թուլացումն է, ապա պարզվում է, որ «ճիշտ ճանապարհով» մենք հասել ենք հենց այնտեղ, որտեղից վախենում էինք՝ անդունդի եզրին։ Վտանգը  խորանում է․ մարդը, կոնկրետ դեպքում նկատի ունեմ Փաշինյանին,  կարող է համոզված լինել, որ գնում է դեպի «լույսը», բայց մեզ տանել դեպի անդունդ՝ ամենալավատեսական մոտեցման դեպքում։ Համոզված եմ, որ Փաշինյանը  գիտի, թե ուր է մեզ տանում, ում ծոցը։ Հանրությունը գոռում է՝ գնում ենք, դեպի անդունդ, Փաշինյանն ասում է մենք հարթ ու ասֆալտած, հեշտ ճանապարհով ենք գնում։ Այստեղից էլ առաջանում  է հանրային հեգնական արձագանքը․ «Դե հիմա հստակ , կարճ ու կոնկրետ ասեք դեպի ուր ենք գնում, առանց հեքիաթ պատմելու , առանց ֆռռռռացնելու ու ջուր ծեծելու։ Մենք տեսնում ենք, որ անդունդ ենք գնում»։ Փաշինյանը  կարող է ասել․ «Ճիշտ ճանապարհով ենք գնում»։ Ճիշտ կլինի այն դեպքում,  երբ Փաշինյանի  նպատակը համընկնի ժողովրդի նպատակի հետ։ Իսկ երբ նպատակը տարբեր է՝ իր «ճիշտը» դառնում է ժողովրդի, երկրի կործանումը և կարելի միանշանակ ասել՝ քո «ճիշտ»  ճանապարհով գնում ենք անդունդ,  գրողի ծոցը․․․


Հասմիկ Բաբաջանյան

hraparak.am

դիտվել է 470 անգամ
Լրահոս
Լսեք աբսուրդը՝ Քոչարյանի կալանավորման հիմքերից մեկում գիտե՞ք՝ ինչ է դրել դատախազը (video) Պուտին․ «Եթե կիսում եք մեր ձգտումները, եկեք միասին փոխենք աշխարհը» Հայաստանը Ադրբեջանին կոնկրետ պահանջ պետք է ներկայացնի․ Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ին (video) Ռուսական զինուժը հարվածել է Ուկրաինայից Լեհաստան ուղևորվող գնացքին Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը «Հաջիևի խայտառակ պահվածքին ի՞նչ պատասխան եք տալու»․ Աննա Գրիգորյանը նեղը գցեց Ռուբինյանին (video) «Ես պատասխանը կտամ․․․»․ սուր երկխոսություն Էդգար Ղազարյանի և Ռուբինյանի միջև (video) Ինչպես Իսրայելը դարձավ Ադրբեջանի գլխավոր ռազմական մատակարարը․ 69%՝ 2020-ի պատերազմից առաջ․ քաղաքագետ Արաղչի․ Իրանը Օմանում կներկայացնի Հորմուզի նեղուցով նավագնացության նոր երթուղին Զելենսկի․ Ռուսաստանը մեկ շաբաթում Ուկրաինայի ուղղությամբ ավելի քան 2000 ԱԹՍ և 78 հրթիռ է արձակել Ես երբեք տպավորություն չեմ ստացել, որ Ռուբինյանը կարող է հումոր ընկալել․ Ղազարյանի սուր արձագանքը (video) ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին սեպտեմբերյան մարտերում զոհվածների հիշատակը (video) Սեպտեմբերի 15-ից 25-ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա» «Չե՞ք ուզում հրաժարական տալ, որ արժանի ԱԺ նախագահ ընտրենք». Էդգար Ղազարյանը՝ Ռուբինյանին (video) Այն, ինչ կատարվում է այս օրերին Արցախում, վկայում է այն մասին, որ Արցախն ազատագրելն այլընտրանք չունի. Իշխանյան Ջերմաստիճանն առաջիկա օրերին կշարունակի բարձրանալ Աննախադեպ ռեկորդ. Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր երկայնքով (74 կմ) Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը Ջերմ, ամառային օրերը կշարունակվեն․ Գագիկ Սուրենյան (video) Արևմտյան երկրների դիվանագետները ծիծաղում են պատմական փաստերի կեղծման վրա․ Տաթևիկ Հայրապետյանը հարց է բարձրացնում Պետությունը դադարում է լինել պետություն, երբ ղեկավարը պետական շահը ստորադասում է անձնականին Դանիելյան․ Խաղաղությունը չի կարող կառուցվել պատմական հիշողությունը ջնջելու հաշվին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am