Իշխանությունը դիմում է անցյալ դարի պատմության ամենամութ էջերին. ՀԿ-ների հայտարարությունը

Իրավապաշտպան կազմակերպությունների հայտարարությունը Անդրիաս Ղուկասյանի գործի կապակցությամբ Եվրոպական Միության հետ համագործակցության պայմանագրի ստորագրումը հանրության շրջանում հավանության և ոգևորության ալիք բարձրացրեց, ինչը Հայաստանի Հանրապետության համար շատ հազվադեպ և հատկանշական երևույթ է։ Քաղաքացիական հասարակության սպասումները այս փաստաթղթից առաջին հերթին արտացոլում են երկրի քաղաքացիների ձգտումը վայելել Եվրոպայի ազատ ժողովուրդներին հասու քաղաքացիական ազատությունները, իրավահավասարությունը, թափանցիկ և հաշվետու կառավարումը, և մենք չենք կարող սահմանափակվել համագործակցության զուտ տնտեսական կամ աշխարհաքաղաքական հարցերով։ Առաջնայնությունների հակառակ դասավորումը կնշանակեր խորապես հիասթափեցնել մեր հանրությանը, հատկապես՝ դրա ամենա ակտիվ, գործունյա մասը, ինչը պատմական հետևանքներ ունեցող սխալ կլիներ։ Մեր պատկերացմամբ եվրոպական արժեքները անհամատեղելի են քաղաքական մոտիվներով մարդկանց հետապնդման, կանխորոշված դատավճռով դատավարությունների, պետական մակարդակով հրահրված զրպարտության ու ճնշումների ալիքին, ինչը, ցավոք, Հայաստանում դարձել է նորմա, իշխանության վարվելաձևի առօրյա դրսևորում։ Քաղբանտարկյալների առկայությունը, որոնց թվին և պատկանում է նաև Անդրիաս Ղուկասյանը, և քաղաքական պատճառներով հալածանքների քողարկման նպատակով իշխանությունը դիմում է անցյալ դարի պատմության ամենամութ էջերին հատուկ հնարքների և զեղծարարությունների։ Դա ողջ խայտառակ ակնհայտությամբ երևում է Անդրիաս Ղուկասյանի գործում։ Սկսած նախնական փուլից,  բացահայտ կեղծվում են փաստերը, մեղադրական վարկածը հերքող նյութերը բացառվում են, բոլոր տեսակի պրոցեդուրալ օրինական պահանջները մերժվում են, փաստագրված հոգեկան խանգարումներով և դատվածություններով անձինք ներգրավվում են որպես մեղադրանքի հիմնական վկաներ, ոստիկանության աշխատակիցները բանականությանը և փաստերին անհամապատասխան ցուցմունքներ են տալիս, պաշտապանների ազատ գործունեությունը խոչընդոտվում է ՝ սա քաղաքական հալածանք իրականացնելու և միաժամանակ դրա բնույթը կոծկելու հայտնի միջոցներ են, որոնց հետագա կիրառումը վարկաբեկում է Հայաստանում եվրոպական համագործակցության, եվրոպական արժեքների գրավչությունը։ Սա հենց այն դեպքերից է, երբ Հայաստանի քաղաքացին իր վրա պիտի զգա Եվրամիության հետ համագործակցության պայմանագրի հետ կապված դրական փոփոխությունները, համեմատ բռնատիրական, կամ, այսպես կոչված «հիբրիդ» վարչակարգերի պարտադրած կանոնների։ Թվարկված փաստերը և հանգամանքները անհրաժեշտ են դարձնում իրականացնել դրանցից բխող գործնական քայլեր, ուստի պահանջում ենք անհապաղ դադարեցնել Անդրիաս Ղուկասյանի քրեական հետապնդումը և դիմում ենք Ձեզ Մարդու Իրավունքներին առնչվող այս հարցում ազդեցություն գործադրելու կոչով։ Դա անշուշտ Հայաստանի քաղաքացիների համար դրական և հուսադրող ազդակ կհանդիսանա Եվրոպական համագործակցության ընկալման հարցում։   Լևոն Բարսեղյան, «ԱՍՊԱՐԵԶ» լրագրողների հասարակական կազմակերպություն Ավետիք Իշխանյան, Հայաստանի Հելսինկյան Կոմիտե Ստեփան Դանիելյան, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոն Հայկուհի Հարությունյան, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ Արթուր Սաքունց , Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Հովսեփ Խուրշուդյան, «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն ՀԿ Վարդան Հարությունյան, Իրավունքի և Ազատաության կենտրոն ՀԿ

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Զապորոժիեի շուկային Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածի հետևանքով կա 5 զոհ Պաշտոնական․ Նապոլին նոր գլխավոր մարզիչ ունի «Իսրայելը խնդիր է դարձել ամբողջ աշխարհի համար»․ Ֆիդան Կոտայքի մարզի մանկապարտեզներից մեկում դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով Անկախ ՍԴ որոշումից՝ ընդդիմությունը պետք է մի բան անի, այլապես․․․ Մենուա Սողոմոնյան (video) ՀՀ-ում դատապարտյալներին այլևս չեն զրկի հարազատների հետ տեսակցություններից Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամի 7 թեկնածու կա, օրակարգում ընտրության հարցն է Սյունեցիները էլեկտրաէներգիայի համար չեն վճարի․ ԶՊՄԿ-ն է հոգացել (video) Հաստատվել են 2026 թվականի լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը Մեռելոցի օրերը կրկին կլինեն ոչ աշխատանքային Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի Աննա Հակոբյանի հովանավորչությա՞մբ դարձաք դատավոր․ Հարց՝ Նաիրա Հովսեփյանին (video) Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում «Դատախազ հայրիկն է օգնե՞լ ձեզ դատավոր դառնալ». հարց՝ դատավոր Չիչոյանին (video) ՖԻՖԱ-ն պարզաբանել է Խորվաթիայի՝ 90+13-րդ րոպեին խփած գոլի չեղարկումը Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել ԱԺ պատգամավորների երդման տեքստը փոխվեց Փաշինյանի անունը հեռացվել է «Իննոպրոմ 2026» արդյունաբերական ցուցահանդեսին ելույթ ունեցողների ցանկից #ՈՒՂԻՂ․ Նիկոլին կարևոր ցուցակից դուրս են թողնում․ ինչ է նախապատրաստում ՌԴ–ն․ Հայկ Նահապետյան (video) «Ուրսուլա ֆոն դեր Լայենի գնալուց անմիջապես հետո Փաշինյանն անցել է հարձակման» (video) Ե՞րբ կլինի մանդատների վերաբերյալ վերջնական որոշումը․ հարց՝ Արթուր Խաչատրյանին (video) Պուտինը կոպիտ ձևով մերժել է Փաշինյանին (video) Երվանդ Բոզոյանը չունի ձերբակալվածի կարգավիճակ, գտնվում է ազատության մեջ․ փաստաբան Այս գործընթացն իրականում մեկ նպատակ ունի՝ քաղաքական դաշտից մեկուսացնել իշխանության ամենաակտիվ և ամենապատրաստված ընդդիմախոսներից մեկին. Արմեն Հովասափյան Նիկոլը գնում է Ռուսաստան․ էդ ենոքավանցուն ասել են՝ շուստրիությունդ Պուտինի մոտ չի անցնելու․ Մալխասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am