«Հրապարակ» թերթը գրում է. Միքայել եւ Բագրատ սրբազանների կալանքները տված դատախազները պաշտոնի առաջխաղացում են ունեցել։
Դատախազներ Հայկ Հովհաննիսյանը եւ Վահան Հարությունյանը, որոնք դատարաններում պաշտպանում են բարձրաստիճան հոգեւորականների մեղադրանքները, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով նշանակվել են Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում բարձր պաշտոնի․ Հայկ Հովհաննիսյանը՝ վարչության պետ, Վահան Հարությունյանը՝ նրա տեղակալ։
Նշենք, որ վերջինս նաեւ ընդդիմադիր Ռուբիկ Հակոբյանի գործով դատախազն է։ Նա վերջին նիստում դատարանին համոզում էր՝ լուրջ հիվանդություններ ունեցող Հակոբյանին ազատ չարձակել։
Այս վարչությունը նախկինում գլխավորել է Արմեն Փանոսյանը, որը Վարդապետյանի որոշմամբ տեղափոխվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի պաշտոնին։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 04․ 09․ 25 թ
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արմեն Դանիելյանը